Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Շուտով մեղավոր կլինեն բոլոր «վարչապետներն» ու «արժանապատիվ քաղաքացիները»

ANALYSIS

Վարչապետ Փաշինյանը հանրաքվեի քարոզչության շրջանակներում այցելում է տարբեր բնակավայրեր, Երևանում՝ նույնիսկ որոշ տներ, հանդիպումներ ունենում բնակիչների հետ և դրա հետ մեկտեղ փորձում է լսել նրանց կյանքում կատարված դրական փոփոխությունների ու հուզող խնդիրների մասին։ Բայց, ինչպես ցույց է տալիս փորձը, վարչապետը համակ ուշադրությամբ լսում է միայն գովեստի ու փառաբանման խոսքեր, իսկ այն դեպքերում, երբ դժգոհություն կա, արագորեն «ցրում» է՝ ասելով, թե այսպես, ոտքի վրա չի ընկալի հարցը, կամ էլ պարզապես մուննաթ է գալիս:

Օրինակ՝ Լոռու մարզում Փաշինյանին մոտեցավ նաև մի երիտասարդ տղամարդ՝ նշելով, որ ապրում է վագոն-տնակում և աջակցություն է խնդրում պետությունից: Տեղեկանալով, որ երիտասարդը տնակում է ապրում ոչ աղետի հետևանքով, վարչապետը վրդովվեց. «Ասում եք վագոն-տնակում եք ապրում, ինձնից տուն եք ուզում, վարչապե՞տն է ձեր տունը սարքելու: Ձեռքդ տեղը, ոտքդ տեղը տղա ես, կներեք, բայց մի քիչ էլ արժանապատվության հարց է: Բա առողջ տղամարդը առողջ տղամարդուն կգա կասի՝ ինձ համար տուն սարքի՞»:

Ու սա միակ դեպքը չէ, երբ վարչապետը զայրանում է նրանց վրա, որոնք պետությունից ակնկալիք ունեն, որոնք ուզում են, որ ինչ-որ քայլ անի պետությունը իր քաղաքացիների համար: Զայրանում է մի մարդ, որը ընդդիմադիր տարիներին քարը քարի վրա չի թողել՝ նախորդ իշխանություններին մեղադրելով քաղաքացիներին անտեսելու, նրանց հոգսերի մասին չմտածելու համար: Եվ ճիշտ էր անում: Բայց այսօր հենց ինքն է «ձեռքերը լվանում» (կորոնավիրուսը կապ չունի) մարդկանց հոգսերից՝ գլուխներդ պատին խփեք, ապրեք...

Այնինչ, իշխանափոխության օրերին, երբ պետք էր ժողովրդի աջակցությունը, նույն այդ ժողովուրդը հայտարարվում էր հեղափոխության ու երկրի տերը, հետո արդեն վարչապետը հայտարարում էր, թե երեք միլիոն քաղաքացին էլ վարչապետ է, թե «իրենց դուռն է, կուզեն, կջարդեն», թե ինքը հող է ժողովրդի ոտքերի տակ և այլն: Բայց երբ խնդիրը հասնում է այդ հայտարարություններին գործնական տեսք տալուն, ապա Փաշինյանը փորձում է ոչ միայն պատասխանատվությունը գցել իր վրայից, այլև դժվարությունների ամբողջ մեղքը բարդել հենց «հպարտ քաղաքացիների» վրա։

Ժամանակին, երբ հարցը վերաբերում էր նրան, թե ինչո՞ւ է գործազրկության բարձր մակարդակը շարունակում պահպանվել և ինչո՞ւ քաղաքացիների կյանքը չի բարելավվում, Փաշինյանը փորձեց մեղադրել քաղաքացիներին, թե իրենք չեն սիրում աշխատել, չեն ցանկանում զրկվել նպաստներից, թե «աղքատությունը գլուխներում է» և այլն։ Նույնը կատարվում է պարբերաբար, ու գնալով ավելի է անտեսվելու քաղաքացին, դառնալու է նաև այսօրվա իշխանությունների ձախողման մեղավորը։

Հիշատակված մասնավոր օրինակում վարչապետը չփորձեց էլ հասկանալ, թե ինչու է այդ երիտասարդն այդ ընտանիքով հայտնվել նման վիճակում, թե գուցե ինքը կամ ընտանիքի անդամները առողջական խնդիրներ ունեն, չուզեց հասկանալ, թե ինչու են նրա նմաններն այդքան շատ, թե այդ ինչ աշխատանք պետք է կատարեր մարդը իրենց գյուղում, որ կարողանար տուն գնել, ու էլի բազմաթիվ «թե»-եր...

Այնինչ, պարզապես ստորացրեց գյուղի աշխատավոր մարդու արժանապատվությունը, որն իր աշխատանքով հազիվ կարողանում է օրվա հացը վաստակել, ինչի արդյունքում հերթական անգամ իր մուննաթով լիովին կասկածի տակ դրեց «արժանապատիվ քաղաքացիների» մասին իր հայտարարությունները։

Ուստի ստացվում է մի իրավիճակ, որ վարչապետը ոչ թե իրականացնում է հանրությանը ծառայելու իր պարտականությունը, այլ հասարակությանն ուղղակի գործիք է դիտարկում, որը պետք է օգնի իր քաղաքական ամբիցիաները բավարարելու հարցում։ Եվ յուրաքանչյուր քաղաքացի, ներառյալ այդ երիտասարդը, ՀՀ վարչապետ է «համարվում» այնքան ժամանակ, քանի դեռ այդպես պետք է Փաշինյանին։ 

Սա ցույց է տալիս այն հանգամանքը, որ Փաշինյանի հայտարարությունները կապ չունեն իրականության հետ և միտված են միայն ժողովրդին հաճոյանալու և ժողովրդի սիրելին լինելու պատկեր կերտելուն։ Սակայն այն դեպքերում, երբ լցվում է նրա համբերության բաժակը, այլևս չի կարողանում քողարկել իրական մտադրությունները, որոնք դուրս են գալիս «ջրի երես»

Եվ քանի որ Հայաստանում առկա պրոբլեմները ավելի շատ են, քան դրանց լուծելուն միտված քայլերի իրականացումը, ապա բացառված չէ, որ շուտով վարչապետի աչքում բոլորն են մեղավոր դառնալու, անխտիր բոլորը, նույնիսկ այսօրվա «նիկոլապաշտները»։

Իսկ իր բացթողումներն արդարացնելու համար վարչապետը միշտ էլ արդարացում կգտնի. նախկինների թեման միշտ կա, ՍԴ դատավորները՝ ինքնըստինքյան, շուտով հերթը կհասնի բոլոր երեք միլիոն «վարչապետներին»: Ուղղակի հարց է, թե որքան ժամանակ կաշխատի այս տակտիկան. մինչ այսօր այն դեռևս իներցիայով աշխատում է, և հասարակության մի մասը, որը դեռևս հույսեր է փայփայում Փաշինյանի գործունեության հետ կապված, չի ցանկանում սթափ նայել իրականությանը։ Բայց այդպես երկար շարունակվել չի կարող...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia