Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Չէ ու վերջ, ինչ ուզում ես արա». անուղ­ղե­լինե­րին վե­րահս­կող ու պար­տադ­րող չկա

INTERVIEW

Օրերս քաղաքացիները բարձրաձայնում էին մի խնդրի մասին, որը, թերևս, նոր չէ, բայց նոր երանգներ է ստանում՝ հատելով քաղաքակրթության և սպառողի նկատմամբ տարրական հարգանքի բոլոր սահմանները։ Խոսքը գնված ապրանքը վերադարձնելու բազմաչարչար խնդրի մասին է, երբ նման դեպքերում տնտեսվարողները կարող են քաղաքացիների հետ անգամ վեճի բռնվել, մուննաթ գալ ու անցնել օրենքի վրայով։ Խոսքը պատշաճ որակով պահպանված ապրանքը հետ վերադարձնելու կամ փոխանակելու մասին է, ինչը թույլատրված է ու ամրագրված օրենքով։ Այդուհանդերձ, կան տնտեսվարողներ, որոնք օրենքին հակառակ գրություններ են փակցնում խանութների վրա՝ նշելով, որ «գնված ապրանքը չի փոխանակվում և չի վերադարձվում»։ Գրանցվել է նաև դեպք, երբ սպառողը հղում է արել «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին, բայց տնտեսվարողները խոստացել են նրա «նկարը փակցնել» խանութի ապակու վրա, որ վաճառողները այսուհետ նրան չթողնեն մուտք գործել խանութ։

«Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ իրենք վերոնշյալ խնդրի մասին այսօր էլ շարունակում են սպառողներից բազմաթիվ բողոքներ ստանալ։ «Խնդիրը տարիներ շարունակ եղել է, անկախ նրանից, որ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը հստակ սահմանում է փոխանակման և հետվերադարձի ընթացակարգերը։ 

Վերջին շրջանում նաև նոր լրացում եղավ, ըստ որի՝ փոխարինելու կամ վերադարձնելու ենթակա ապրանքներ վաճառողը սպառողին տեսանելի վայրում պետք է փակցնի տեղեկատվություն՝ սպառողի կողմից օրենքի այդ հոդվածով սահմանված պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու կամ վերադարձնելու պայմանների վերաբերյալ։ Դրույթը ընդունվեց, բայց հետևող ու վերահսկող չկա։ Ավելին՝ վերահսկելու մեխանիզմ էլ չկա։ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պետք է հետևի, բայց այդ լիազորությունները չունի։ Առհասարակ աբսուրդ պատկեր է մեզ մոտ. կարող ենք ականատես լինել մի իրավիճակի, երբ սպառողը զանգահարում է պետական մարմին, բայց նրան ուղղորդում են հասարակական կազմակերպություններ»,-ասաց նա՝ շեշտելով, որ ՀԿները պարզապես կարող են ուղղորդել, խորհրդատվություն տալ, որպեսզի սպառողները կարողանան լուծել տնտեսվարողի հետ ունեցած հարցերը։ 

«Երբ մեզ սպառողը դիմում է, որոշ տնտեսվարողների հետ խոսելով ու համոզելով, ինչ-որ կերպ կարողանում ենք լուծել խնդիրները։ Մինչդեռ ոչ բոլորի հետ է հաջողվում հասնել այդ արդյունքին։ Տնտեսվարողներ կան, ասում են՝ «չէ ու վերջ, ինչ ուզում ես արա»՝ համոզված լինելով, որ սպառողը նման դեպքերում գրեթե երբեք դատարան չի դիմում։ Քաղաքացիները դատարան չեն դիմում քաշքշուկների մեջ չընկնելու համար, որովհետև ընթացքը կարող է ամիսներ, անգամ տարիներ տևել։ 

Բացի այդ, 10, 20 կամ 50 հազար դրամ արժողության զգեստի կամ վերնաշապիկի համար ոչ ոք չի ընտրի հարցերը դատական ճանապարհով լուծելու տարբերակը։ Նման դեպք հազարից մեկ կարող է լինել, երբ ապրանքը թանկարժեք է։ 

Ստացվում է՝ չկա որևէ այլ ատյան, որը կարող է տնտեսվարողին ստիպել ապրանքը հետ վերցնել»,-նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ իրենք նման խնդրի են բախվում ոչ միայն հագուստի, այլև էլեկտրատեխնիկայի շուկայում։

«Հաճախ սպառողը դիմում է մեզ, բայց վերջնական որոշումը տնտեսվարողի հայեցողությանն է մնում։ Խնդրին լուծում տալու ուրիշ հնարավորութուն չկա։ Առհասարակ, այո՛, օրենքը հստակ ընդգծում է տնտեսվարողի պարտավորությունները, բայց ամենակարևոր հարցն այն է, թե ո՞վ պետք է պարտադրի կատարել դրանք»,-ընդգծեց Կ. Չիլինգարյանը։

Մեր զրուցակիցը նկատեց, որ, անկախ ամեն ինչից, տարիների ընթացքում մեզ մոտ որոշ տնտեսվարողներ ընտրել են քաղաքակիրթ առևտրի ուղին՝ հարգելով թե՛ օրենքը, թե՛ սպառողի իրավունքները։

«Բրենդային, ինչպես նաև խոշոր խանութները հետևում են օրենքին ու նոր փոփոխությանը՝ փակցնելով անհրաժեշտ ինֆորմացիան։ Այս հատվածում հետվերադարձի կամ փոխանակման սահմանված 14-օրյա ժամկետը հստակ պահպանվում է։ Այնպես չէ, որ խնդիրներ չեն առաջանում, բայց դրանք նշված խանութների դեպքում հիմնականում լուծվում են։ Բայց փոքր խանութներում շատ վատ վիճակ է այդ առումով։ Էլ չխոսենք տոնավաճառների մասին, որտեղ ցանկացած անձ կարող է վարձակալության հիմքով որևէ ապրանք վաճառել։ Եղել են դեպքեր, երբ վերոնշյալ խնդիրների առկայության վերաբերյալ դիմել ենք տնօրինությանը, բայց պատասխանել են, որ իրենք պատասխանատվություն չեն կրում ինչպես վաճառվող ապրանքի, այնպես էլ վաճառքի ու դրանից բխող հնարավոր խնդիրների պարագայում»,-ընդգծեց մեր զրուցակիցը։

Ամփոփելով՝ Կարեն Չիլինգարյանը հավելեց, որ մենք գործ ունենք մի խնդրի հետ, որը մինչ օրս չի լուծվել։

«Մի պետական կառույց պետք է լինի, որը վերահսկելու հստակ լծակներ կունենա։ Մենք տարիներ շարունակ այս խնդրի լուծման առնչությամբ տարբեր առաջարկություններ ենք ներկայացրել կառավարությանը, բայց խնդիրն այդպես էլ չի լուծվում»,ասաց ՀԿ նախագահը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal