Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հորոսկոպի 4 կանայք, ում տղամարդիկ խենթի պես ցանկանում և անխոս ենթարկվում են

LIFE

Past.am

Կենդանակերպի այս նշանների կին ներկայացուցիչների համար տղամարդիկ խենթանում են և անխոս ենթարկվում:

 

1. Կարիճ։ Կենդանակերպի այս նշանի կին ներկայացուցիչները կարող են գիրք գրել այն մասին, թե ինչպես է հարկավոր քայլել, խոսել, գեղեցիկ տեսք ունենալ, գրավել տղամարդուն։ Գրավիչ տղամարդու հանդիպելու դեպքում նա գիտի՝ ինչպես է հարկավոր նրան առանձնացնել ամբոխից։ Եվ սա տեղի է ունենում շատ ավելի վաղ, քան տղամարդը կհասցնի նկատել այլ կնոջ։ Կարիճները չեն սիրում ձանձրալի զուգընկերների, մեծ էներգիա ունեն, սիրում են լավ աշխատել և ուրախանալ։

 

Կարիճների հետ երբեք չեք ձանձրանա, բայց կցանկանաք առավել հանգիստ, հավասարակշռված կյանք ունենալ։ Կենդանակերպի այս նշանի կին ներկայացուցիչները լուրջ են վերաբերվում սիրուն։ Նա կարող է հավատարիմ սիրեկան լինել, ով ձեզ կպաշտպանի մյուսներից, ձեզ համար կպայքարի ամենադժվար պայմաններում՝ թքած ունենալով մյուսների կարծիքի վրա։ Բաց մի թողեք նրանց և մի հանձնվեք։

 

2. Երկվորյակներ։ Այս կանայք կարող են փոխարինել մի ամբողջ հարեմի։ Ամեն անգամ նա նորովի կներկայանա ձեզ՝ ստիպելով հիանալ, զգալ խորհրդավորությունը։ Բացի այդ՝ նրանք ուշադիր լսում են, հետաքրքրություն ցուցաբերում զուգընկերոջ խնդիրների նկատմամբ։ Երկվորյակները սիրում են վերլուծել իրավիճակը, դրդապատճառներ գտնել ու խորհուրդներ առաջարկել։ Հեշտությամբ են ընկերական հարաբերություններ սկսում, բայց որպես կանոն՝ հետաքրքրված չեն երկարատև, առավել պահանջկոտ ընկերությամբ։ Շատ բան կանեն, որպեսզի ընկերները երջանիկ լինեն։ Պատրաստ է նույն պահին գնալ ուր ասես՝ չկշռադատելով դեմ և կողմ փաստարկները, բայց նաև ի վիճակի է նույնքան արագ կարևոր որոշումներ կայացնել։

 

Երկվորյակների համար բավական բարդ է երկար ժամանակ միևնույն գործն անել, քանի որ արագորեն տարվում են մեկ այլ բանով։ Ոչինչ այդքան չի հետաքրքրում նրան, որքան նոր որևէ բան։ Ադյունքում՝ նրանք հաճախ գործն ավարտին չեն հասցնում։ Նա իսկապես փորձում է, բայց ոչինչ չի ստացվում։ Երկվորյակներին հարկավոր է մտավոր համատեղելիություն զուգընկերոջ հետ, նա համաձայն չէ անհավասար իրավիճակի։

 

3. Առյուծ։ Կենդանակերպի այս նշանի կին ներկայացուցիչների համար չկա ավելի կարևոր բան, քան իրենով տարված և իրենց հիացմունքն արտահայտող տղամարդիկ։ Միևնույն ժամանակ, միշտ չէ, որ Առյուծը սիրահարված է։ Նա ոչ միայն կարևոր տեղ պետք է զբաղեցնի զուգընկերոջ կյանքում, այլև միակը պիտի լինի։ Իհարկե, իրեն այդ սահմանափակումները չեն վերաբերում։ Նա ցանկանում է բացարձակ ազատ լինել նոր զոհի փնտրտուքներում։ Նրանք սիրում են մարդկանց, բայց էգոիստ են։ Նրանք սիրում են գերակայել, բայց հարգանք են վայելում։ Անհամբեր են, անկանխատեսելի, գրավիչ։ Հաճախ են սիրահարվում, բայց հազվադեպ են ընդունակ սիրել։

 

Նվիրված են նրանց, ովքեր սիրում են իրենց, իսկ երբ կապվածությունն անհետանում է, Առյուծը պարզապես հեռանում է։ Կարող են հաճախակի հայտնվել սիրային եռանկյունիում։ Երջանիկ է միայն այն դեպքում, երբ ուշադրության կենտրոնում է։ Զգացմունքային պոռթկման դեպքում հակված են դրամատիզմ հաղորդել իրավիճակին՝ խաղալով ողբերգության հերոսուհու կերպարը։ Առյուծը հաճախ է իրեն իդելական համարում, այդ պատճառով էլ հաճախ է հիասթափություն ապրում։ Սիրում են գումար ծախսել, հատկապես իրենց վրա։ Մյուս կանայք հաճախ են նախանձում Առյուծին, քանի որ բոլոր գրավիչ տղամարդիկ նրանց շուրջ են պտտվում։

 

4. Ջրհոս։ Չեն սիրում, երբ իրենց դիտարկում են՝ որպես սեքսուալ օբյեկտ։ Բարձր պահանջներ ունեն, որոնք չեն ձգտում իջեցնել։ Սիրելիից պահանջում են հարգել իրենց։ Զգացմունքային են, բարձր ինտելեկտուալ կարողություններ ունեն։ Հիմնականում ապրում են՝ հետևելով տրամաբանությանը։ Ընկերները ոգեշնչում են նրանց։ Սիրում են երեկույթներ և մարդկանց, իրենց հրաշալի են զգում հասարակության մեջ և պատրաստ են վերջին պահին առաջարկ ընդունել բոլոր նրանցից, ովքեր իրենց դուր են գալիս։ Հիմնականում ազնիվ են և բաց, չեն կարողանում սուտ խոսել։ Եթե սիրում են որևէ մեկին, հիմնականում նրա առաջ բացում են իրենց հոգին։ Կարող են նաև տղամարդկանց համար նախատեսված աշխատանք կատարել։

 

Քանի որ Ջրհոսները խելացի են, ցանկանում են իրենց փորձել մի շարք բնագավառներում։ Հումանիստ են, իսկապես հետաքրքրվում են համաշխարհային խնդիրներով։ Անտարբեր չեն մյուսների վշտի հանդեպ։ Միևնույն ժամանակ, փոխադարձ սեր ու հասկացված լինել չեն պահանջում։ Երբեմն այնքան են տարվում աշխատանքով, որ տեսադաշտից կորցնում են մարդկանց, ում համար այդքան ջանք են գործադրում։ Նույնիսկ, երբ հետաքրքրվում են մարդկանցով, իրենց հեռու և չեզոք են պահում։ Ուժեղ անհատներ են, ովքեր բավական քաջություն ունեն՝ մինչև վերջ տեր կանգնել իրենց համոզմունքներին։ Եթե Ջրհոսի ծրագրերը տապալվել են, նրանք դեպրեսիայի մեջ չեն ընկնում, քանի որ կարողանում են դասեր քաղել սեփական սխալներից։ Ձախողված գործը նրանց համար նույնքան կարևոր է, որքան այն գործը, որը հաջողություն է բերել, քանի որ դա սեփական ուժերը նորից փորձելու ևս մեկ կոչ է։ Երբեմն կարող են նաև կամակոր լինել։

 

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak