Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Այս ամենի ավարտին մենք բոլորս անձամբ ճանաչելու ենք գոնե մեկին, ում կյանքը խլել է Կորոնավիրուսը

BLOG

Past.am

Կորոնավիրուսի վերաբերյալ ստիպված եմ նույնպես գրառում կատարել՝ տեսնելով իմ որոշ ընկերների (հատկապես բժիշկ ընկերների) գրառումները։ Վերջիններս հորդորում են Կորոնավիրուսի հետ կապված աղմուկը լուրջ չընդունել՝ բերելով տարբեր պատճառներ։ Ամենևին չեմ փորձում ձևանալ իբրև թե վիրուսոլոգ եմ կամ ինֆեկցիոնիստ, բայց կան փաստեր, որոնց վրա աչք փակելը և արհամարհական վերաբերվելը շատ ծանր հետևանքներ է թողելու մեր հասարակության վրա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նյարդավիրաբույժ Տիգրան Խաչատրյանը։

Գրառման մեջ մասնավորապես ասվում է․ «Կորոնավիրուսի վերաբերյալ ստիպված եմ նույնպես գրառում կատարել՝ տեսնելով իմ որոշ ընկերների (հատկապես բժիշկ ընկերների) գրառումները։ Վերջիններս հորդորում են Կորոնավիրուսի հետ կապված աղմուկը լուրջ չընդունել՝ բերելով տարբեր պատճառներ։ Ամենևին չեմ փորձում ձևանալ իբրև թե վիրուսոլոգ եմ կամ ինֆեկցիոնիստ, բայց կան փաստեր, որոնց վրա աչք փակելը և արհամարհական վերաբերվելը շատ ծանր հետևանքներ է թողելու մեր հասարակության վրա։

1. Դեռևս բավարար տվյալներ չկան, թե վարակների քանի՞ տոկոսն է ընթանում ասիմպտոմ։ Զբոսանավերի ուղևորներին համատարած ստուգելու պարագայում նրանց կեսը ախտորոշման պահին սիմպտոմներ չեն ունեցել։

2. Գրիպի հետ համեմատություններն անտեղի են։ Այո, տարեկան գրիպից ավելի շատ մարդ է մահանում, քան մինչ օրս՝ Կորոնավիրուսից։ Բայց կան ֆունդամենտալ տարբերություններ, որոնք գոնե բժիշկները պետք է իմանան։

• Գրիպից ամենաբարձր մահացությունը դիտվում է այն երկրներում, որտեղ կորոնավիրուսը դեռ նոր է մուտք գործել՝ Աֆրիկա, Հնդկաստան, Հարավային Ամերիկա։ Կորոնավիրուսի մահացության մասին մեր տվյալները գալիս են զարգացած երկրների փորձից։

• Գրիպի սեզոնային համաճարակները համատարած ախտահարում չեն առաջացնում, քանի որ առկա է պատվաստանյութ, ինչպես նաև տարիների ընթացքում որոշ չափով ձևավորվել է իմունիտետ։

• Գրիպի դեպքում մարդը վարակիչ է ախտանիշների առաջացումից 24ժամ առաջ և ախտանիշները անցնելուց հետո ևս 3-5 օր։ Կորոնավիրուսի պարագայում անձը կարող է վարակիչ լինել ախտանշանների վերանալուց հետո ևս 10-30օր։

3. Ամենաանընդունելի արտահայտությունը, որ լսում եմ իմ բժիշկ ընկերների կողմից այն է, որ պետք չէ անհանգստանալ, քանի որ Կորոնավիրուսը խլում է միայն տարեցների և ուղեկցող հիվանդություններ ունեցողների կյանքը։ Մեկնաբանություններն այստեղ ավելորդ են։

4. Կրկին անդրադառնալով զարգացած երկրներում հիվանդացության և մահացության ցուցանիշին նշեմ, որ հիվանդների մոտ 12.3% -ը կարիք են ունենում թոքերի արհեստական շնչառություն. Ցավոք, Հայաստանում այդքան արհեստական շնչառության սարքեր չկան (ինչպես նաև այլ երկրներում), հետևաբար մասշտաբային վարակի դեպքում կարիք է լինելու հետևել պատերազմական ժամանակ կիրառվող հիվանդների տեսակավորման պրակտիկային, ինչպես օրինակ հիմա՝ Իտալիայում։ Այո՛, ցավոք, ոչ բոլոր հիվանդներն են ստանալու բուժօգնություն։

5. Մասշտաբային վարակի դեպքում առաջանալու է նաև բուժանձնակազմի պակաս, քանի որ վարակված բուժաշխատողները չեն կարողանալու վերադառնալ աշխատանքի մոտ մեկ ամիս։

6. Եվ վերջապես, պատերազմող երկրում ամենամեծ վտանգը բանակում Կորոնավիրուսի տարածումն է։ Ցավոք, մեր գիտակցության մակարդակը այդքան չի բարձրացել, որ պետական շահը և անվտանգությունը ավելի բարձր գնահատենք 14-օրյա արձակուրդից (համենայն դեպս իմ հոսպիտալային փորձից ելնելով)։

Հ.Գ. Հայաստանի նման երկրում, այո՛, պետք է ստեղծել խուճապ, քանի որ քաղաքացիական պատասխանատվության մակարդակը թույլ չի տալիս սառնասիրտ և կազմակերպված պայքար մղել և մարդիկ շարունակելու են այցելել մարդաշատ միջոցառումներ ու մի լավ թաց համբուրվել։

Հ.Հ.Գ. Ցավոք այս ամենի ավարտին մենք բոլորս անձամբ ճանաչելու ենք գոնե մեկին, ում կյանքը խլել է Կորոնավիրուսը»։

 

 
Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia