Վարկային թեմային կվերադառնան մի քանի ամսից
POLITICS«Փաստ» թերթի տեղեկություններով, աշխարհում ստեղծված իրադրությամբ պայմանավորված՝ համաշխարհային տնտեսական վիճակի առնչությամբ այս ժամանակահատվածում որոշակիորեն սահմանափակվելու է միջազգային բանկային կոորպորացիաների և սիստեմաների կողմից պետություններին տրվող վարկային միջոցների հոսքը, այդ թվում՝ նաև այն նախագծերի, որոնք գործնականում վավերացված են և կյանքի կոչվելու համար ամեն բան վաղուց նախատեսված էր։
Մեր տեղեկություններով, առաջիկա երկու-երեք ամիսների ընթացքում հետխորհրդային տարածաշրջանի և Արևել յան Եվրոպայի մի շարք երկրների համար նախատեսված վարկային միջոցները ժամանակավորապես կկասեցվեն։
Խոսքը վերաբերում է տվյալ երկրների և Ասիական, ՎԶԵԲ-ի ու Համաշխարհային բանկի հետ նախատեսված վարկային համաձայնագրերին։ Ըստ տեղեկությունների, դրանց շուրջ որոշակիություն կլինի ոչ շուտ, քան ամռան երկրորդ, երրորդ ամիսներին։