Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Բա­ցա­ռել ար­տա­քին ներ­գոր­ծու­թյան հնա­րա­վո­րու­թյու­նը

ANALYSIS

Արցախում մարտի 31-ին նախագահական և խորհրդարանական ընտրություններ են: Հաշվի առնելով 2017-ի սահմանադրական փոփոխությունների արդյունքում նախագահական կառավարման մոդելի հաստատումը, նախագահական ընտրությունները ավելի են կարևորվում: Ինչպես հայտնի է, մասնակցելու հայտ է ներկայացրել 14 թեկնածու և այդ իրողությունը մասամբ պայմանավորված է Հայաստանում «հետհեղափոխական» իրավիճակի ազդեցությամբ, մասամբ էլ այն իրողությամբ, որ նախագահական քարոզարշավի մասնակիցները զուգահեռ փորձում են նաև իրենց կուսակցությունների համար քվե ապահովել՝ խորհրդարանում ներկայացված լինելու նպատակադրմամբ:

Քարոզարշավի կեսից ավելին արդեն անցել է, և ըստ էության ֆավորիտները կարծես ուրվագծվում են: Ըստ սոցիոլոգիական (այդ թվում՝ ռուսական համապատասխան կենտրոնների) հարցումների, առաջատար քառյակում են Արցախի նախկին վարչապետ Ա. Հարությունյանը, Արցախի հերոս, գեներալ Վ. Բալասանյանը, արտգործնախարար Մ. Մայիլ յանը և Արցախի ՀՅԴ կառույցի ղեկավար Դ. Իշխանյանը: 

Սա սպասելի դասավորություն է, որովհետև հենց այս անհատներն ու նրանց ներկայացրած քաղաքական ուժերն են տիրապետում համապատասխան ռեսուրսների: Հրապարակված հարցումների արդյունքում առաջատարը կարծես Ա. Հարությունյանն է, նրան հետևում են Վ. Բալասանյանը և Մ. Մայիլյանը՝ տոկոսների ոչ մեծ տարբերությամբ, և քառյակը եզրափակում է ՀՅԴ ներկայացուցիչ Դ. Իշխանյանը: Համապատասխանաբար կարելի է ենթադրել, որ այս թեկնածուների ներկայացրած քաղաքական ուժերն էլ առավել մեծ հավանականություն ունեն հաղթահարելու 5 %-ի արգելաշեմը և հայտնվելու խորհրդարանում: Բայց միաժամանակ խիստ հավանական է դառնում այն սցենարը, որ նախագահական ընտրությունները 1 փուլով չեն ավարտվի, և 2-րդ փուլը սկզբունքորեն անխուսափելի է: 

Միաժամանակ այս ընտրությունները բոլոր նախորդների համեմատ ունեն մեկ կարևոր առանձնահատկություն. դրանց նկատմամբ առկա է լուրջ աշխարհաքաղաքական հետաքրքրություն, որը մասամբ պայմանավորված է տարեսկզբին Իրանի շուրջ սկսված գործընթացներով, ինչպես նաև Արցախում քաղաքական վերնախավի ռոտացիա անցկացնելու՝ Հայաստանի իշխանությունների բազմիցս հայտարարված ցանկությամբ: Մինչդեռ նախորդ բոլոր ընտրությունները Արցախում անցկացվել են այն կոնտեքստում, երբ շահագրգիռ աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից այդ գործընթացը դիտարկվել է իբրև Հայաստանի և Արցախի ներքին գործ: Արտաքին ուժերի կողմից ուղղակի միջամտություններ չեն եղել, քանի որ Հայաստանի ղեկավարությունը, քաղաքական կուսակցությունները, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը և դերակատար քաղաքական ուժերը գրեթե միշտ հանգել են կոնսենսուսի հնարավոր անցողիկ թեկնածուի շուրջ:

Այժմ Հայաստանի իշխանությունները որդեգրել են մի դիրքորոշում, երբ ակնհայտ ի ցույց են դնում իրենց համար անցանկալի թեկնածուների շրջանակը (Վ. Բալասանյան, Դ. Իշխանյան, Դ. Բաբայան) և շեշտադրում ընդունելի գործիչների պարագան (Մ. Մայիլ յան, Ա. Հարությունյան), ինչը առաջացրել է հակառակ արձագանքը աշխարհաքաղաքական և տարածաշրջանային կենտրոններից, մասնավորապես Ռուսաստանից և Իրանից: Այսինքն, ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանի ղեկավարության համար նախընտրելի թեկնածուները կարող են և ընդունելի չլինել մասնավորապես Մոսկվայի և Թեհրանի համար, ու այդ կապակցությամբ համապատասխան «մեսիջները» արդեն եղել են: Ըստ այդմ, եթե ընտրությունների 2-րդ փուլ անցնի Հայաստանի իշխանությունների համար անցանկալի որևէ թեկնածու (ենթադրաբար Վ. Բալասանյանը) և պաշտոնական Երևանը որոշի ճնշում գործադրել ընտրությունների արդյունքները «սրբագրելու» նպատակով, այդ ճնշումը անմիջապես կհակակշռվի Մոսկվայից և Թեհրանից գործադրվող ոչ պակաս ուժեղ ճնշմամբ, ինչը Արցախում կարող է ստեղծել իսկապես պայթյունավտանգ իրավիճակ: 

Ահա սա է գլխավոր պրոբլեմը: Ուստի ճիշտ կլինի, որ Հայաստանի իշխանությունները լրացուցիչ խնդիրներ չստեղծելու համար մինչև քվեարկությունը պաշտոնապես հայտարարեն, որ իրենց համար չկան անընդունելի թեկնածուներ և պաշտոնական Երևանը պատրաստ է ընդունել արդար և ազնիվ ընտրության ցանկացած արդյունք: Համապատասխան դիրքորոշմամբ պետք է հանդես գան նաև Արցախի քաղաքական ղեկավարությունն ու ընտրական գործընթացի բոլոր մասնակիցները՝ առանց բացառության: 

Սա հնարավորություն կտա ոչ միայն ազնիվ ընտրություն անցկացնել, այլև բացառել խիստ անցանկալի արտաքին միջամտության որևէ հնարավորություն: Թե՛ պաշտոնական Երևանի, թե՛ Ստեփանակերտի գործողությունների առանցքում պետք է լինի այն իրողությունը, որ Արցախում իշխանության ձևավորումը ներհայկական խնդիր է, որքան էլ տարբեր արտաքին ուժեր շահագրգռված լինեն իրենց ազդեցության ամրագրմամբ: Այսպիսի մոտեցման դեպքում է, որ հնարավոր կլինի բացառել տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների անցանկալի ազդեցությունը, որը ցանկացած պարագայում բացասական է լինելու երկու հայկական պետությունների համար:

ՎԱՀԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak