Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ո՞ր ընկերությունների շնորհիվ են Հայաստանում ավելացել աշխատատեղերը

SOCIETY

Օրերս «Փաստը» հարցումով դիմել էր վարչապետի աշխատակազմին՝ պարզելու, թե 87000 աշխատատեղերը, որոնք, Նիկոլ Փաշինյանի խոսքերով, ստեղծվել են Հայաստանում վերջին 1,5 տարում, որ հիմնարկությունների և կազմակերպությունների շնորհիվ են ի հայտ եկել: Մեր հարցերին պատասխանել է պետական եկամուտների կոմիտեն՝ նախ նշելով, թե ինչպես է ձևավորվում ստեղծված աշխատատեղերի մասին տեղեկատվությունը: 

Նշվում է՝ «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքով սահմանված անձնավորված հաշվառման վերաբերյալ տեղեկատվությունն արտացոլվում է հարկային մարմնի տեղեկատվական բազայում, որում հաշվառվում են գործատուների կողմից գրանցված աշխատողները (կամ՝ ըստ էության «աշխատատեղերը»), որոնց համար հարկ վճարողները յուրաքանչյուր ամիս, մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը հաշվարկում են եկամտային հարկ՝ այն արտացոլելով եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկում: 

ՊԵԿ-ից հայտնում են, որ համաձայն հարկ վճարողների կողմից ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկների՝ 2019 թ.-ի դեկտեմբերին 2018 թ.-ի ապրիլի համեմատությամբ «աշխատատեղերի» քանակը աճել է 87281ով, ինչը փաստ է և հիմնավորված է հարկ վճարողների կողմից ներկայացված հարկային հաշվարկներով: Միաժամանակ գերատեսչությունը հայտնում է, որ գործատուների կողմից աշխատողների ընդունումն ու ազատումը դինամիկ գործընթաց է, և վերջիններիս մոտ պարբերաբար աշխատատեղերի թվաքանակը ենթարկվում է փոփոխության:

ՊԵԿ-ը «Փաստին» է տրամադրել համապատասխան ցուցակը, որում ներկայացված է 2019 թ.-ի դեկտեմբերի և 2018 թ.-ի ապրիլի համեմատությունը՝ նշելով, որ առանձին դեպքերում աշխատատեղերի ավելացումը և պակասեցումը պայմանավորված է հարկ վճարողների վերակազմակերպման և (կամ) վերջիններիս կողմից բիզնես գործընթացների վերափոխմամբ: 

«Փաստը» ՊԵԿ-ի տրամադրած 745 էջանոց ցանկից առանձնացրել է այն հիմնարկությունները և կազմակերպությունները, որտեղ աշխատատեղերի ավելացումն առավել նկատելի է: Նախ ընդգծենք, որ աշխատատեղերի լայնածավալ պակասեցում գրանցվել է հիմնականում պետական այն գերատեսչություններում, որոնք նախորդ տարի լուծարվեցին: Օրինակ՝ սպորտի, մշակույթի, գյուղատնտեսության և այլ նախարարություններում ու պետական հիմնարկներում, միևնույն ժամանակ՝ մեծ թվով աշխատողներ ավելացել են արդեն միավորված գերատեսչություններում: 

Ընդհանուր դիտարկումները ցույց տվեցին, որ աշխատատեղերի ավելացում նկատվել է նորաբաց կամ արդեն իսկ գործող տեքստիլի արտադրության մեջ մասնագիտացած գործարաններում, պահնորդական և անվտանգության ծառայություններ իրականացնող կազմակերպություններում, բանկերում, շինարարությամբ և սննդի արտադրությամբ զբաղվող ընկերություններում: Նշենք, որ այս ընկերությունների մասին տեղեկատվություն փնտրելիս առաջնորդվել ենք բացառապես օնլայն տիրույթում առկա ինֆորմացիայով կամ էլ այն փաստով, որը ընկերությունները լայն ճանաչում ունեն մեր հասարակությունում: Եվ այսպես՝ առանձնացրել եք դրանցից մի քանիսը: 

Շինարարություն

«Ա. Ա. Բ պրոյեկտում աշխատողների քանակն ավելացել է 40-ով: Ընկերությունը մասնագիտացած է ճանապարհների շինարարության ոլորտում, ամեն դեպքում այդ մասին վկայող միայն մեկ հրապարակում գտանք համացանցում: «Աղաբաբյան» ընկերությունում աշխատակիցների քանակն ավելացել է 57-ով: Ի դեպ, համանուն մի քանի ընկերության մասին տեղեկատվության հանդիպեցինք ցանցում, և ասել, թե այս դեպքում խոսքը Լոռու մարզում գործող շինարարական, թե մեկ այլ ընկերության մասին է, հստակ ասել չենք կարող: «ԱՐԱՐԷ» ընկերությունում, որը զբաղվում է ճարտարապետությամբ և շինարարությամբ, աշխատեղերի քանակն ավելացել է 64-ով, «Ապառաժում»՝ 52-ով, այն հիմնադրվել է 1950թ.-ին և զբաղվում է շինարարությամբ, հողային և քանդման աշխատանքներով, «Գազկոմշինում»՝ 106-ով, «ԻՄԷՔՍ գրուպում»՝ 873-ով, այն հիմնադրվել է 1997 թ.-ին, զբաղվում է շինանյութերի ներմուծմամբ, արտադրությամբ և վաճառքով:

Խմիչք/ծխախոտ

«Աբովյանի կոնյակի գործարանում» վերը նշված ժամանակահատվածում աշխատողների թիվն ավելացել է 59-ով, «Իջևանի գինու, կոնյակի գործարանում»՝ 94-ով, «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատում»՝ 80-ով, «Արմենիա վայն գործարանում»՝ 113ով, «Ավշարի գինու գործարանում»՝ 94-ով, «Ինտերնեյշնլ Մասիս տաբակում»՝ 618-ով, «Մասիս տոբակոյում»՝ 159-ով, ծխախոտային ապրանքների ներմուծմամբ զբաղվող «Վիդիս դիսթրիբյուշն» ընկերությունում՝ 1194-ով:

Պահնորդական ծառայություններ

«Աբսոլյուտ սեքյուրիթիում» աշխատակիցների քանակն ավելացել է 45-ով, «Իտալսեկ» անվտանգության և պահնորդական ծառայությունում՝ 90-ով, «Գարդիանում», որը զբաղվում է շենքերի, կառույցների, տարբեր նշանակության օբյեկտների անվտանգության պահպանմամբ՝ 202-ով, «Կոմբատ սեքյուրիթիում»՝ 65-ով, «Պատրիոտ սեքյուրիթիում»՝ 160-ով:

Առևտրի կենտրոններ

«Ագաթ գրուպում» աշխատատեղերի քանակն ավելացել է 94-ով: Որոնումների արդյունքում պարզ դարձավ, որ խոսքը, կարծես թե, Հայաստանի տարբեր մարզերում գործող սուպերմարկետների ցանցի մասին է, «Ծիրան» մարկետում՝ 110-ով, «Սիթիում»՝ 4558-ով: 

Հանքարդյունահանմանն առնչվող ընկերություններ

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում» աշխատատեղերի քանակն ավելացել է 52-ով, «Անմոռ» ընկերությունում՝ 104ով, այն «Թեղուտ» ՓԲԸ-ի տարածքում շահագործում է փիրուզի հանքավայրը, «Գեոպրոմայնինգ գոլդում»՝ 326-ով, Հայաստանում շահագործում է Սոթքի հանքը և Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան, ինչպես նաև Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում»՝ 720-ով:

Մթերք-արտահանում / ներմուծում / արտադրություն

«ԱԳԳԱ Լոգիստիկ» ՍՊԸ-ում, որը հիմնադրվել է 2015 թ.-ին և զբաղվում է ալ յուրի ու հրուշակեղենի արտադրությամբ, աշխատատեղերի քանակն ավելացել է 53-ով, «Ագրոթեքինվեստում», որը զբաղվում է թռչնամսի արտադրությամբ և հայտնի է «Լուսակերտ» ապրանքանիշով՝ 68-ով, «Աթենքում»՝ 190-ով, «Կարասում»՝ 375-ով, «Բարի Սամարացիում»՝ 78-ով, «Բեկոն պրոդուկտում»՝ 86ով, «Անդակո» ընկերությունում՝ 347-ով, այն մասնավոր ներկրող ընկերություն է, որը երկար տարիների փորձ ունի սննդամթերքի, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների ներկրման ոլորտում, ներկայացնում է նաև «Պարմա» սուպերմարկետների ցանցը և «Martini Royal» ռեստորան/սրճարանը, 2004 թ.-ին հիմնադրված «Առողջ սունկ» ընկերությունում՝ 105-ով, այն մասնագիտացած է թարմ և պահածոյացված սնկի արտադրության ոլորտում, «Արարատ քենինգ ֆեքթըրիում»՝ 106-ով, սա պահածոների գործարան է, «Արարատ սննդի կոմբինատում»՝ 157-ով, «Արմտորգում»՝ 124-ով, այն հայկական պտուղ-բանջարեղեն արտահանող առաջատար ընկերություն է, «Արաքս թռչնաֆաբրիկայում»՝ 249-ով, «Արզնու տոհմային ԹՏԽ»ում՝ 50-ով, «Գրանդ քենդիում»՝ 280-ով, «Թռչնաֆաբրիկա գետամեջ 2016»-ում՝ 86ով, «Երևանի շոկոլադի գործարանում»՝ 144ով, «Սպայկայում»՝ 794-ով, Սևանի հացի գործարանում՝ 168-ով:

Տարբեր ծառայություններ մատուցող ընկերություններ

«Ալեքս էնդ հոլդինգ» ընկերությունում աշխատատեղերի քանակն ավելացել է 183-ով, «ActiGroup»ընկերությունում՝ 44-ով, այն հիմնադրվել է 2006 թ.-ին, կազմակերպում է միջոցառումներ տարբեր ոլորտներում, «Բադալ յան եղբայրներ» ընկերությունում՝ 309-ով, հիմնադրվել է 2003 թ.-ին, հայտնի է «Կովկաս» ռեստորանային համալիրով և հինգաստղանի հյուրանոցով, «Բակլաչոֆֆում»՝ 146-ով, Երևանում գործող ընտանեկան ռեստորանների ցանցը ձևավորվել է 2011 թ.-ին և այսօր Երևանում ունի գործող 3 ռեստորանային համալիր, 1 ռեստորան Ծաղկաձորում, 1-ն էլ Կրասնոդարում, «Չայխոնա 1-ում»՝ 103-ով, «Պիցցա Տաշիրում»՝ 460-ով: 

Թեթև արդյունաբերություն

«Ալեքս տեքստիլում» աշխատողների քանակն ավելացել է 671-ով, «Անիթեքս» տեքստիլի ֆաբրիկայում՝ 46-ով, «Տավուշ տեքստիլում»՝ 409-ով, «Վանաձորի Գլորիա կարի ֆաբրիկայում»՝ 1117-ով, «Սարտեքս» կարի ֆաբրիկայում՝ 456-ով, հայ-չինական նորաբաց «Ասա Գարմենտ» ընկերությունում՝ 396ով, «Իջ գրանդ տեքստիլօպտում»՝ 154-ով, գուլպեղենի և տեքստիլի արտադրության ոլորտում մասնագիտացած «Հելլոտեքս» ընկերությունում՝ 88-ով, Մասիսի «Գարուն» կարի ֆաբրիկայում՝ 108-ով, «Ոսկե կար» կարի արտադրամասում՝ 274-ով:

Բանկեր

«Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկում» ավելացել է 102-ով, «Ամերիաբանկում»՝ 309-ով, «ԱյԴի» բանկում՝ 102-ով, «Արարատբանկում»՝ 77-ով, «Հայբիզնեսբանկում»՝ 301-ով, «Արդշինբանկում»՝ 157-ով, «Կոնվերս բանկում»՝ 102-ով, «ՎՏԲ-Հայաստան» բանկում՝ 97-ով:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal