Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մեր կրթա­կան հա­մա­կար­գը պատ­րա՞ստ էր հե­ռա­վար ուսուց­մա­նը. ման­րա­մաս­նում է փոր­ձա­գե­տը.

INTERVIEW

Երկրում ստեղծված արտակարգ իրավիճակն արտակարգ դրություն ստեղծեց նաև կրթության ոլորտում: Այժմ թե՛ դպրոցներում, թե՛ բուհերում ժամանակավորապես անցում են կատարել հեռավար ուսուցման: ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական քարտուղար, կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանն ասում է՝ միանշանակ և միանգամից հեռավար ուսուցման համակարգին պատրաստ չէինք: 

«Ի՞նչ հիմնավորմամբ եմ սա ասում: Առաջինը՝ գույքագրված չէ, թե տեխնիկական ինչ միջոցներ ունեն և՛ մեր ուսուցիչները, և՛ մեր աշակերտները, և՛ ուսանողները: Այս առումով բազմաթիվ հարցումներ, սոցցանցերում գրառումներ եղան, որ ովքեր ունեն հին համակարգիչներ, եկեք նվիրենք այս կամ այն գյուղի դպրոցին և այլն: Դա ցույց տվեց, որ տեխնիկական առումով որոշակի խնդիրներ կան: 

Երկրորդ՝ ոչ բոլորն ունեն ինտերնետի և դրա համապատասխան արագության հասանելիություն, որովհետև հեռավար կրթությունը պահանջում է արագության որոշակի մակարդակ: Երրորդ՝ դասավանդողներն իրենք կարիք ունեն վերապատրաստման, որովհետև միանգամից վերցնել և դասերն անել հեռավար տարբերակով, որ ծրագիրն էլ հասցնես, անհնար է: Շատերը մինչև հիմա օգտվում էին հեռահաղորդակցության այն միջոցներից, որոնք օգտագործում էին առօրյայում: Դա սոցիալական ցանցերն են կամ էլ հաճախ օգտագործվող ծրագրերը, իսկ դրանցով որակյալ կրթություն կազմակերպելն անհնար է: 

Պետք է հանձնարարություններ տաս, դրանք ստուգես, գնահատականներ նշանակես, իսկ այն գործիքները, որոնք օգտագործում ենք առօրյայում, որպես հեռահաղորդակցության և կապ հաստատելու միջոցներ, այդ հնարավորությունները չեն տալիս: 

Չորրորդ՝ մեր ուսանողները և աշակերտները, որոնք գուցե տեխնիկական միջոցներից և ծրագրերից օգտվելու առումով երբեմն իրենց ուսուցիչներից առաջ են, միևնույն է, որոշակի հմտությունների կարիք ունեն, ընդ որում, այդ պրոցեսը պետք է կազմակերպվի համատեղ՝ դեմ առ դեմ հանդիպումների ժամանակ, այսինքն՝ կազմակերպվեն ուսուցողական ծրագրեր, դասընթացներ, որպեսզի մարդիկ փորձ ձեռք բերեն: Ստացվում է՝ անցում ենք կատարել ինչ-որ ծրագրի և դա անում ենք արհեստականորեն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը:

Նա ընդգծում է՝ իրեն զարմացրել է ԿԳՄՍ նախարարի հայտարարությունը, որ աշակերտների մասնակցությունը դասերին հունվար-փետրվար ամիսներին 80 տոկոսից ավելի է եղել, հիմա նման մասնակցություն կա նաև հեռավար դասերին: «Եթե աշակերտը կամ ուսանողը ֆեյսբուքով կապվեց իր ուսուցչի հետ, ստացվում է, որ նա մասնակցե՞ց դասին»,-արձագանքում է Մխիթարյանը: 

Միևնույն ժամանակ նշում է՝ հանուն արդարության պետք է ասել, որ 1-2 շաբաթվա ընթացքում որոշակի ջանքեր գործադրվեցին, և՛ դասավանդողները, և՛ սովորողները քայլեր են անում տանն անցկացրած ժամանակն ավելի արդյունավետ օգտագործելու և ինչ-որ օգտակար բան այս իրավիճակից քաղելու համար: «Բայց որակի մասին խոսել չի կարելի, այսպես որակ ապահովել չենք կարող»,հավելում է մեր զրուցակիցը:

Մխիթարյանը միևնույն ժամանակ դրական է գնահատում Հանրային հեռուստաընկերության եթերում կազմակերպվող բաց դասերը: «Նման փորձ վաղուց կար: Երբ փոքր էի, հիշում եմ՝ կային հեռուստադասեր: Խորհրդային ժամանակաշրջանում կազմակերպվում էին տարբեր դասընթացներ, դա օգտագործում էինք որպես լրացուցիչ կրթություն: Իհարկե, այս մեթոդն ավելի հասանելի է, որովհետև հատկապես մարզերում տեղեկատվության ստացման առաջին միջոցը մնում է հեռուստատեսությունը, և այդ դասերն օգտակար են ինչպես սովորողների, այնպես էլ դասավանդողների համար, որոնք իրենք էլ որոշակի հմտություններ են ձեռք բերում: 

Գիտեմ, որ այդ հեռուստադասերն ահագին մեծ լսարան են հավաքում, որը շատ օգտակար է, ուղղակի անհնար է պատկերացնել, որ դպրոցի բոլոր դասարանների կամ ուսանողների համար կազմակերպվեն այդպիսի դասընթացներ և դրանք հասանելի լինեն բոլորին: Սա կարելի է օգտագործել որպես լրացուցիչ գիտելիքներ և հմտություններ հաղորդելու միջոց»,-ասում է կրթության փորձագետը:

 

Մեր այն դիտարկմանը, թե ստեղծված իրավիճակը կարո՞ղ է մեր կրթական համակարգին հնարավորություն տալ գույքագրել ոլորտային խնդիրները և նախանշել դրանց լուծման ուղիները, Մխիթարյանն ընդգծում է՝ սա շատ լավ հնարավորություն է, որպեսզի առաջիկա շատ կարճ ժամանակահատվածում կարողանանք հասկանալ, թե ինչպիսի խնդիրներ առաջացան, ինչպես արագորեն լուծենք դրանք: 

«Հաշվի առնելով, որ աշխարհում միայն բարձրագույն կրթության առումով 100 միլիոն մարդուց ավելի կրթությունը հեռավար ձևով է ստանում հայտնի համալսարաններում՝ տանից կամ երկրից դուրս չգալով, պետք է զարկ տալ այս ուղղությանը, պատրաստ ունենալ բոլոր դասընթացները՝ կազմված մասնագետների օգնությամբ»,-ասում է Մխիթարյանը:

 

Նա ընդգծում է՝ որոշումների կայացման գործընթացում պետք է անպայման ընդգրկվեն պետական կառույցների ներկայացուցիչներ, մասնագետներ և հանրության ներկայացուցիչներ, այդ թվում՝ սովորողներ, որպեսզի կարողանանք կարճ ժամանակահատվածում խնդիրներին թիրախային լուծումներ տալ: «Լուծումները կան, ինչ-որ նոր բան հնարելու կարիք չկա, ուղղակի համակարգման և զարգացման խնդիր պետք է դնենք՝ բոլոր շահառուների ակտիվ ներգրավմամբ»,-եզրափակում է Ատոմ Մխիթարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023