Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Դմիտրի Աթբաշյան. «Այս իրավիճակում մենք առավել քան ունենք ազգային փոխադրող ունենալու կարիքը»

INTERVIEW

Ավիացիան ամենաբարդ և, միևնույն ժամանակ, ամենանուրբ ոլորտն է նաև տնտեսության մեջ ունեցած դերի տեսանկյունից: Այս կարծիքին է ԽՍՀՄ վաստակավոր օդաչու, «Ավիացիայի ազգային միավորում» կազմակերպության տնօրեն Դմիտրի Աթբաշյանը: «Փաստի» հետ զրույցում նա շեշտեց՝ որ ամենաբարդն ու ամենանուրբը լինելու պարագայում բնական է, որ պանդեմիայից առաջին հերթին տուժեց հենց ավիացիան:

Պանդեմիայի՝ նաև այս ոլորտի վրա համաշխարհային ազդեցության ու հնարավոր ռիսկերը քննարկելու առիթ դեռ կլինի, մինչ այդ՝ մեր զրուցակիցն այլ խնդրի վրա է ուշադրություն սևեռում: «Հայաստանը սեփական ավիացիա չունի, իսկ այն, ինչ այսօր կա, չի կարելի ավիացիա համարել: 

Այն, ինչ ունենք, շատ փոքր ոլորտ է մեր տնտեսության համար: Այլ երկրների օրինակները դիտարկենք. ուզեցին ու միանգամից կազմակերպեցին իրենց քաղաքացիներին ամբողջ աշխարհից հետ բերելու գործընթացը: Իհարկե, այստեղ կարևոր էր նաև ազգային ավիափոխադրող ունենալու փաստը: Իսկ մենք չենք կարող նման քայլ անել, սպասում ենք՝ մինչև դա կանեն ուրիշները: Մենք ազգային փողադրող չունենք, ինչի մասին նախկինում ևս խոսվել է: Բայց հիմա՝ այս իրավիճակում մենք առավել քան ունենք ազգային փոխադրող ունենալու կարիքը:

 

Պարզապես խնդիրն այն է, որ ազգային փոխադրող հասկացողության մեջ տարբեր մարդիկ տարբեր բաներ են հասկանում: Իրականում պետությունը պետք է ազգային ավիաընկերության ղեկավար մարմնի մեջ իր մասնակցությունն ունենա և կարողանա ազդել և՛ ընդհանուր քաղաքականության, և՛ ամենօրյա աշխատանքների վրա»,-ասաց Դ. Աթբաշյանը:

Մեր զրուցակիցը շեշտեց՝ «Արմավիան» ամենամոտն էր կանգնած ազգային ավիափոխադրողի կոչմանը. «Թեպետ բոլորն ասում էին, թե իբր այն ազգային փոխադրող է, բայց, այդուհանդերձ, այն 100 տոկոսով Մ. Բաղդասարովին էր պատկանում: Որոշ առումներով այն օգտվում էր ազգային փոխադրողի իրավունքներից ու արտոնություններից, բայց, միևնույն է, սեփական ավիաընկերություն էր: 

Մենք դեռ այն ժամանակ էինք խոսում «Արմավիան» ազգային փոխադրող դարձնելու մասին, որի համար, սակայն, պետությունն անպայման պետք է մասնակցություն ունենար ղեկավար մարմնի մեջ: Այժմ տարբեր երկրներում այդ մասնակցության տարբեր տոկոսներ են գործում՝ կա թե՛ 15, թե՛ 75 տոկոս մասնակցություն: Ու ի՞նչն է կարևոր. ազգային փոխադրողը պարտավոր է անել այն, ինչն անհրաժեշտ է ոչ թե բիզնես նպատակներին, սեփականատիրոջը, այլ պետությանն ու ժողովրդին: 

Պետք է ունենանք ազգային փոխադրող, որի ղեկավար մարմնի մեջ պետության ներկայացուցիչներ կլինեն, կհետևեն թե՛ կառավարմանը, թե՛ տեխնիկական քաղաքականությանը, թե՛ նաև թռիչքների անվտանգության քաղաքականությանը»: Անդրադառնալով ՀՀ-ում գրանցված ավիաընկերություններին, որոնք թեպետ կոչմամբ ազգային փոխադրող չեն, բայց վերջին շրջանում տարբեր չվերթներ են իրականացրել և Հայաստան են բերել ՀՀ քաղաքացիներին, Դ. Աթբաշյանը շեշտեց, որ նրանք, այնուամենայնիվ, չեն փոխարինում և չեն կարող փոխարինել ազգային փոխադրողին: 

«Առհասարակ, ընկերությունների տնօրենները ցանկացած ժամանակ ինչ ուզենան, կանեն, նրանք ոչ մի պարտավորություն չունեն ո՛չ մեր պետության, ո՛չ էլ ժողովրդի առաջ: Եթե վերցնենք ՀՀ-ում գործող ցանկացած ընկերություն և համեմատենք իրենց իրավունքներն ու պարտականությունները, կտեսնենք, որ իրավունքներն ավելի շատ են, քան պարտավորությունները»,-ասաց նա՝ կրկին շեշտելով ազգային փոխադրողի դերի ու այդ առումով ունեցած առանձնահատկության մասին:

Հաշվի առնելով այս ընթացքում առաջացած խնդիրները և ռիսկերը՝ Դ. Աթբաշյանը շեշտեց, որ ավիացիոն հստակ քաղաքականություն մշակելու կարիք կա:

«Պետք է աշխատել երկու ուղղությամբ: Առաջինը ռազմավարական ուղղությունն է, այսինքն՝ օրակարգ բերել ազգային փոխադրող ունենալու հարցը: Պետք է մի կողմից սկսել ազգային փոխադրողի ստեղծումը, մյուս կողմից՝ աշխատել ռուսական ընկերությունների, ինչպես նաև կառավարության և ավիացիոն ղեկավար մարմինների հետ, որ մեր քաղաքացիները ու պետությունը որքան հնարավոր է քիչ տուժեն: 

Ամբողջ աշխարհում ավելի քան 200 երկիր օդային օրենսգիրք ունի, շատերն ունեն նաև ազգային փոխադրող: Մենք մինչև հիմա օդային օրենսգիրք չունենք, որին կհամապատասխանեցվեին այլ օրենքները: 

Մեզ մոտ հակառակն է՝ ունենք ավիացիայի մասին օրենք, որը համապատասխանեցված է այլ օրենքներին: Ընդհանուր առմամբ, այս խնդիրները շաղկապված են: Ես շեշտեցի մի շարք անհրաժեշտությունների մասին, բայց դրանց իրականացումը չպետք է ինչ-որ մեկի բարի ցանկությունը լինի: Դրանք պետք է հստակ և օրենքով սահմանվեն ու ավտոմատ իրականացվեն»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal