Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ժամանակին հատուկ ուշադրություն չի դարձվել, հիմա խնդիրներն առավել ցայտուն են երևում.

ANALYSIS

Համավարակի տարածման հետ կապված Հայաստանում կրթական հաստատությունների գործունեությունն անորոշ ժամանակով դադարեցված է։ Եվ կրթական հաստատություններ հաճախելու անհնարինության պայմաններում դասապրոցեսը տեղախոխվել է համացանցային տիրույթ։ Այդպիսով ֆորսմաժորային իրավիճակում փորձ է կատարվում ուսանողների և աշակերտների դասերը շարունակել հեռավար եղանակով։

Իսկ հեռավար դասընթացների անցկացումը վեր է հանում մի շարք խնդիրներ։ Նախ և առաջ պարզ դարձավ, որ մեծ թվով ուսուցիչներ և աշակերտներ չեն տիրապետում նորագույն տեխնոլոգիաներից օգտվելու հմտություններին և դժվարություններ են ունենում այս հարցում։

Ընդհանրապես, վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ Հայաստանի շատ քիչ ուսուցիչներ ու դասախոսներ են օգտագործում հեռավար ուսուցումը կամ օնլայն հարթակները։ Գլխավոր պատճառներից մեկն այն է, որ Հայաստանում մանկավարժները շատ ծանրաբեռնված են աշխատում և քիչ վճարվում։

Իսկ ավելի կարճ ասած՝ ժամանակին նրանց հետ համապատասխան աշխատանք չի կատարվել, և նրանք պատրաստ չէին կրթության շարունակման համացանցային ձևաչափին, ինչը մեծապես խոչընդոտում է ներկայիս պայմաններում դասապրոցեսի իրականացմանը։

Հաջորդ հարցը կապված է նրա հետ, որ կան ընտանիքներ, որոնք չունեն համակարգիչ կամ համապատասխան հեռախոս, որի միջոցով հնարավորություն կստեղծվի, որ երեխաները մասնակցություն ունենան հեռավար դասընթացներին։ Նրանց համար նույնիսկ խնդիր է ինտերնետ հասանելիություն ունենալը։

Դրանք հիմնականում այն ընտանիքներն են, որոնք գտնվում են սոցիալապես ոչ բարվոք վիճակում։ Եվ միայն հիմա, երբ այդ ընտանիքների երեխաները չեն կարողանում լիարժեքորեն մասնակցել հեռավար դասընթացներին, ԿԳՄՍ նախարարությունը փորձում է ինչ-որ կերպ լուծել նրանց խնդիրը։

Իսկ շատ հաճախ ընտանիքներում լինում է մեկ տեխնիկական միջոց, և երկու և ավելի թվով երեխաները ստիպված են լինում միասին օգտվել այդ հեռախոսից կամ համակարգչից։ Իսկ այստեղ խնդիր է առաջանում կապված նրա հետ, որ լինում են դեպքեր, երբ երեխաների դասերի ժամերը համընկնում են, ինչի արդյունքում հարց է, թե ինչպես պետք է նրանք արդյունավետորեն մասնակցեն դասապրոցեսներին։

Եվ պատահական չէ, որ կրթական գործընթացի համար արդյունավետ հաղորդակցության հետ կապված խնդիրների պատճառով փորձ կատարվեց առնվազն տեսադասերի միջոցով ապահովել անհրաժեշտ դասընթացները աշակերտների և ուսանողների համար։

Սակայն հարկ է նշել, որ դրանց արդյունավետությունը առկա ուսուցման համեմատությամբ բավականին ցածր է, քանի որ նախկինում դրանք երբևէ չեն կիրառվել, և մինչև ուսուցիչներն ու դասախոսները, ուսանողներն ու աշակերտներն ադապտացվեն այսպիսի եղանակով դասերի կազմակերպմանը, որոշակի ժամանակ է պահանջվելու։ 

Բացի դրանից, աշակերտների և ուսանողների շրջանում կարող է տուժել սովորելու հանդեպ մոտիվացիան, քանի որ կրթությունը, բացի կրթական բաղադրիչից, դասընկերների, ինչու չէ նաև ուսուցիչների ու դասախոսների հետ շփման հնարավորություն էր տալիս, իսկ այժմ ավելի շատ ձևական բնույթ է ստանում։ Եվ այս պայմաններում աշակերտների կամ ուսանողների ուսման հսկողության հիմնական բեռը մնում է նրանց ընտանիքների վրա։

Այսպիսով, ֆորսմաժորային իրավիճակը ցույց տվեց, որ ԿԳՄՍ (նախկինում՝ ԿԳ) նախարարությունը ժամանակին հատուկ ուշադրություն չի դարձրել դասապրոցեսի իրականացման ընթացքում տեխնոլոգիաների հասանելիության և կիրառելիության հարցին։ Բացի դրանից, հեռավար ուսուցման պրակտիկան նախկինում չի կիրառվել, որպեսզի այն ճգնաժամային պայմաններում նորմալ ընկալվի։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal