Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ադրբեջանն այս ժամանակահատվածում ևս փորձ է անում սեփական ձախողումները կոծկել սահմանային լարվածությամբ»

INTERVIEW

Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմից անցել է չորս տարի: 2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց, ինչի հետևանքով հայկական կողմը ևս կորուստներ ունեցավ: ՄԻՊ առընթեր զինծառայողների իրավունքների փորձագիտական խորհրդի անդամ, ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի համոզմամբ՝ այս տարիների ընթացքում որևէ փոփոխություն չի եղել

«Մասնավորապես՝ մենք գործ ունենք նույն հակառակորդի հետ, որն ունի նույն նկրտումները, նպատակները, և այն ցանկությունները, որոնք ուզում էր իրագործել Ապրիլ յան պատերազմի ժամանակ: Այնպես որ, այդքան էլ ճիշտ չէ Ապրիլ յան պատերազմը համարել որպես հակամարտության անցած փուլ: 

1991 թվականից սկսած՝ հակառակորդը ոչնչով չի փոխվել, և Ապրիլ յան պատերազմը հենց նշվածի վառ ապացույցն էր: Մյուս կողմից՝ կարող ենք միայն փաստել, որ Ապրիլյան պատերազմը պատճառ դարձավ թե՛ հասարակության, թե՛ իշխանությունների զգոնության բարձրացման համար: 

Երբ մինչ այդ փորձագետները, բանակի հետ ամենասերտ առնչությունն ունեցող մարդիկ առաջնագծում այս կամ այն անհրաժեշտության մասին էին բարձրաձայնում, անընդհատ գումարի բացակայության պատճառաբանությունն էր բերվում: Ապրիլյան պատերազմից հետո, կարծես թե, այս մոտեցումը վերացավ: Այսօր այդ առումով կարողանում ենք մեր զգոնությունը բարձր պահել: 

Բացի այդ, մասնավորապես սահմանային, դիրքային անվտանգությանը վերաբերող ցանկացած արծարծվող կամ բարձրաձայնվող հարց անպայման քննարկվում ու լուծում է ստանում»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Կ. Հովհաննիսյանը:

Մեր զրուցակիցը շեշտեց՝ այս օրերին սպասում էր, որ Ադրբեջանի կողմից հերթական կրակոցներ կլինեն, բայց դիվերսիոն հարձակման փորձի այդքան էլ չէր սպասում: Հաշվի առնելով նման վարքագիծը՝ չբացառեց այլ սցենարների գնալու հավանականությունը. «Սա մի բան է ապացուցում. եթե անգամ 4, 5 կամ 10 տարի էլ անցնի, քանի դեռ հակամարտության հարցը լուծված չէ, յուրաքանչյուր իրավիճակում Ադրբեջանից պետք է սպասել ցանկացած քայլի: 

Մեր հակառակորդն իր մարտավարությունը չի փոխել անգամ համավարակի պայմաններում, ինչը պարզ է և ակնհայտ: Իսկ նախօրեին տեղի ունեցածն արդեն դուրս էր մարդկային բանականության, հումանիտար սկզբունքների շրջանակներից: Եղավ կոնկրետ դիվերսիոն ներթափանցման փորձ: Այն ուղեկցվել է կրակոցներով, կրակահերթերով, ինչի հետևանքով կան վիրավորներ, անկանոն կրակներից նաև բակում խաղացող երեխային է բաժին հասել: 

Բավականին մտահոգիչ եմ համարում սա, որովհետև Ադրբեջանն այս ժամանակահատվածում ևս փորձ է անում սեփական ձախողումները կոծկել սահմանային լարվածությամբ: Գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ Ադրբեջանում կորոնավիրուսի տարածումը շատ մեծ մասշտաբների է հասել, և այնտեղ ամեն կերպ փորձում են թաքցնել այդ փաստը: 

Ադրբեջանական բանակում ահռելի չափերի է հասել վարակվածների թիվը, ինչի մասին խոսում են նաև ադրբեջանցի այն փորձագետները, որոնք այնտեղ չեն բնակվում: Ընդհանուր առմամբ, վերոնշյալ վարքագիծը ես բացառապես կապում եմ Ադրբեջանում համաճարակով պայմանավորված իրավիճակի հետ»:

Զուգահեռ՝ Կարեն Հովհաննիսյանը շեշտեց, որ այս փուլում միջազգային հանրության արձագանքի ակնկալիք ևս չենք կարող ունենալ. «Այս օրերին հասկանալի պատճառներով դիտորդական առաքելություններ չեն իրականացվում, և սեփական ինֆորմացիայի բացակայության պատճառով նրանք չեն կարող որևէ կոնկրետ ուղղվածությամբ հայտարարություն անել: 

Ընդգծեմ, որ 2019թ. սեպտեմբերից սկսած՝ Ադրբեջանը փոխել է իր մարտավարությունը: Ոչ միայն Արցախի սահմանային հատվածներում է լարվածություն մտցնում, դիվերսիոն ներթափանցման փորձ իրականացնում, այլ կոնկրետ ՀՀ սահմաններում: Ընդ որում, այնպիսի տեղերում, որտեղ նպատակաուղղված կրակոցներ չեն եղել թե՛ Ապրիլ յան պատերազմի օրերին, թե՛ Արցախյան պատերազմի տարիներին: Ադրբեջանը նման ռազմավարությամբ փորձ է կատարում նաև այս կերպ ազդեցություն ունենալ բանակցությունների վրա»:

Հաշվի առնելով վերջին զարգացումները՝ Կ. Հովհաննիսյանը նշեց, որ այսօր մեր դիվանագիտական կորպուսը պետք է աշխատի միջազգային հանրությանը հստակ մեսիջներ հղելու ուղղությամբ. 

«Խոսքը մասնավորապես քաղաքացիական անձի՝ երեխայի վիրավորվելու իրողությանն է վերաբերում: Սա կարող ենք օգտագործել Ադրբեջանի դեմ. այս առումով գնդակը մեր դաշտում է: Ամեն դեպքում, փաստն այն է, որ Ադրբեջանը չի փոխվում անգամ համաշխարհային նման իրավիճակի պայմաններում: 

Առհասարակ Թուրքիայի և Ադրբեջանի նպատակներն անգամ նման իրավիճակում փոփոխության չեն ենթարկվի: Իսկ նրանց նպատակն է միմյանց հետ ցամաքային սահման ունենալը, կյանքի կոչել պանթուրքիզմը, որի ճանապարհին ոչնչի առաջ չեն կարող կանգ առնել: Այնպես որ, մենք միշտ պետք է զգոն լինենք: Մեզ համար թշնամու հարձակումը կամ նմանատիպ գործողությունները չպետք է անակնկալ լինեն»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal