Yerevan, 30.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Անո­րո­շու­թյու­նը սրում է մեր հո­գե­կան տագ­նապ­ներն ու խու­ճապ­նե­րը»

INTERVIEW

Տանը մնալը և այդ կերպ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելը յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է: Իհարկե, բացի դրանից, շատերս էինք հաճախ դժգոհում, որ չենք հասցնում տնային այս կամ այն գործն անել, գիրքն ավարտին հասցնել կամ էլ նախընտրած ֆիլմերը դիտել: 

Ինքնամեկուսացման առաջին, անգամ երկրորդ շաբաթը շատ դեպքերում նույնիսկ կարելի է հաճելի անվանել, բայց ակնհայտ է, որ գնալով այս պատկերը, մեր զգացողությունները փոխվում են: Շատերի դեպքում իրենց մասին հիշեցնում են սոցիալական խնդիրները, մեկ այլ դեպքում էլ մարդիկ արդեն չեն դիմանում ողջ օրը տանն անցկացնելով: Մարդկանց զգացումների ու ներկայիս իրավիճակի մասին «Փաստը» զրուցել է հոգեբան Խաչատուր Գասպարյանի հետ:

Նա ընդգծում է՝ գոնե իրեն հայտնի չէ այնպիսի հետազոտություն, որը բացահայտի, թե մարդիկ ինչ են զգում: «Տարբեր դիտարկումների, սեփական հարաբերությունների և զգացումների հիման վրա ինչ-որ եզրակացություններ ենք անում: Այստեղ հիմնական խնդիրն այն է, որ կա անորոշություն` որքան է տևելու այս իրավիճակը: 

Եթե անորոշություն չլիներ, մարդիկ նախապես իմանային, որ օրինակ՝ մեկ կամ երկու ամիս պետք է ապրեն այս ռեժիմով, նրանք իրենց բոլոր հարմարվելու մեխանիզմները կտրամադրեին այդ ժամանակը հաղթահարելուն:

 Ամենամեծ հարցը, որն այս իրավիճակում սրում է մեր հոգեկան տագնապները, խուճապները կամ տրամադրության այս կամ այն տատանումները, կապված է անորոշության հետ: Մենք գիտենք, որ ցանկացած հարցում, երբ անելանելի, անորոշ, չճշտված վիճակում ենք, դա մեզ հոգեբանորեն ճնշում է: 

Երկրորդ հարցը, որ սրում է խնդիրը, այն է, որ չկա այս վարակի բուժման կոնկրետ մոտեցում, աշխարհը փնտրում է այն, իրականացվում են գիտական փորձարկումներ, հետազոտություններ, բայց բուժման հստակ մեթոդը դեռևս գտնված չէ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է հոգեբանը:

Գասպարյանն ընդգծում է՝ այս շրջանում շատ կարևոր է, որ մարդիկ իրենց չզրկեն սոցիալական ցանցերով, հեռախոսով և կապի այլ միջոցներով հարազատների ու ընկերների հետ շփվելու հնարավորությունից: 

«Պետք է հնարավորինս ակտիվ պահել շփման բոլոր օղակները, սա շատ օգտակար է, մարդիկ իրենց զգացումներով ու ապրումներով պետք է կիսվեն նրանց հետ, ում վստահում են: Կարևոր է ապրումները ներսում չպահելը, քանի որ դրանք հետագայում կարող են վերածվել շատ ավելի բարդ խնդիրների»,նշում է մեր զրուցակիցը:

կնհայտ է, որ այս օրերի մասին հիշողությունները շարունակելու են ուղեկցել մեզ դեռ երկար ժամանակ, ընդ որում, դրանք կարող են նաև մեր հոգեբանական վիճակի վրա որոշակի հետք թողնել: Երբ փորձագետները շաբաթներ առաջ մեկնաբանում էին մեր քաղաքացիների կատարած մեծածավալ գնումները, նշում էին, որ դրա պատճառն 90-ականներին ունեցած դժվարություններն են նաև, որոնք հետք են թողել մարդկանց կյանքի, հիշողության վրա և առաջ բերել որոշակի անհանգստություններ՝ իսկ եթե նույնը կրկնվի՞, հատկապես սննդի քիչ լինելու տեսանկյունից:

 Իհարկե, հիմա իրավիճակն այլ է, բայց արդյոք համաճարակային այս օրերի հիշողությունները հետագայում կարո՞ղ են մարդկանց համար հոգեբանական խնդիրներ ստեղծել: «Ուզենք թե չուզենք, սթրեսային իրավիճակների մի մասը մեզ հետ շարունակում է մնալ ամբողջ կյանքում, եթե վեր է ածվում տրավմատիկ հիշողությունների, իսկ մի մասն արտամղվում է և մնում անգիտակցական մակարդակում և թվում է, թե դրանք մեզ չեն խանգարում: 

Այստեղ կա ուրիշ խնդիր: Այսօր միլիոնավոր մարդիկ հայտնվել են դժվարին իրավիճակում: Սա միայն հայկական կամ տարածաշրջանային խնդիր չէ: Կան հետազոտություններ, որոնք ցույց են տալիս՝ մասսայական աղետների դեպքում մարդկանց 40-60 տոկոսը կյանքի այլ փուլերում կարող են ունենալ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ: 

Երբ կարողանանք հաղթահարել պանդեմիկ այս վիճակը, այդ ժամանակ կարևոր դեր է ունենալու հոգեկան առողջության ոլորտը: Երբ էքստրեմալ իրավիճակում ենք ապրում, մտածում ենք՝ ինչպե՞ս հաղթահարել այն, իսկ երբ ճգնաժամն ավարտվում է, նոր սկսվում են այլ գործընթացներ, օրինակ՝ ինչո՞ւ սա մեզ հետ պատահեց և այլն:

 Առաջ են գալիս տարաբնույթ հարցեր: Դա խանգարում է մեզ հանգիստ ապրել»,-ընդգծում է հոգեբանը: Նա նշում է՝ ստեղծված իրավիճակում շատ կարևոր առաքելություն ունեն լրատվամիջոցները: 

«Նրանք կարող են նպաստել դրական միջավայրի ձևավորմանը: Միևնույն ժամանակ կարող են սրել մարդկանց հոգեվիճակը, երբեմն անգամ չգիտակցելով, որ մի փոքր այլ շեշտադրումը կարող է վնասել այս կամ այն անձին»,-ասում է Գասպարյանը:

Հետաքրքրվում ենք՝ իսկ ինչպիսի՞ վարքագիծ պետք է դրսևորենք, երբ այս արտակարգ իրավիճակը մեղմացվի: «Երբ հայտարարվի ավելի մեղմացված արտակարգ իրավիճակ, համապատասխան կառույցները մի որոշ ժամանակ խստապահանջություն և վերահսկողություն պետք է հանդես բերեն: 

Մեր ազգի մեջ, ավաղ, կա նաև մի որակ, երբ հաճախ ընդվզում ենք որոշումների դեմ, վստահ ենք, որ շատ հարցեր մեզ չեն առնչվելու, «մեր բակը չեն գալու», «մենք հեռու ենք այդ ամենից»: Ժամանակի ընթացքում տարբեր գործողությունների արդյունքում մարդիկ պետք է հասկանան, որ ամեն ինչ արվում է իրենց առողջության համար, իրենց շահերից ելնելով»,-ասում է հոգեբանը: 

Նշում է՝ ստեղծված իրավիճակում պետք է համախմբվենք և օգնենք իրար: «Դժվար պահերին մեր ազգը միաբանվում է: Տրավմատիկ իրավիճակները մեզ համախմբում են»,-եզրափակում է Խաչատուր Գասպարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak