Yerevan, 27.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ընդդեմ կորոնավիրուսի. hոգեբաններն անվճար խորհրդատվություն կտրամադրեն

INTERVIEW

Այս օրերին աշխարհը «փոխել է իր հունը», և, կարծես թե, ապրում ենք բոլորովին այլ իրականության մեջ: Մեր առօրյա ակտիվությունը, ինչ-որ առումով նաև ազատությունը սահմանափակվել է, փոխվել է մեր կենսակերպը: Սրանք պարտադրված փոփոխություններ են, որոնց հետ որևէ բան անել չենք կարող, սակայն ակնհայտ է, որ այս իրավիճակն իր ազդեցությունն է ունենալու մարդկանց հոգեկան աշխարհի վրա:

Մեր քաղաքացիներին որոշակիորեն աջակցելու, սթրեսային իրավիճակներից դուրս բերելու համար Շողեր Աթանեսյանը հետաքրքիր և օգտակար նախաձեռնությամբ է հանդես եկել՝ «Հայ հոգեբաններն ընդդեմ COVID19»-ի: Նախագիծը ստեղծվել է քաղաքացիներին հոգեբանական անվճար խորհրդատվություն տրամադրելու նպատակով, դրանում ներգրավված են ոլորտի լավագույն մասնագետները։ Խորհրդատվությունն իրականացվում է հեռավար, գրանցումը տեղի է ունենում www.hogeban.simplybook.me կայքի միջոցով:

Շողերը նշում է՝ նման նախաձեռնությամբ հանդես գալու միտքը շատ հանկարծակի է առաջացել: «Գաղափարը հանկարծակի առաջացավ և արագ կյանքի կոչվեց: Հայտնի է, որ, ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության, համաճարակի ընթացքում բնական հոգեվիճակ է համարվում սթրեսը, լարվածությունը, տագնապը, ընկճվածությունը, դյուրագրգիռ լինելը, անելանելիության և անորոշության զգացողությունները։ Խրոնիկ սթրեսը և հոգեկան առողջության խաթարումը կարող է հանգեցնել դեպրեսիվ վարքագծի, միջանձնային հարաբերությունների վատթարացման, անգամ բռնությունների ավելացման: 

Այս ամենը հաշվի առնելով՝ դիմեցի հոգեբաններին, որոնք պատրաստակամորեն համաձայնեցին մասնակցել այս նախաձեռնությանը: Նախագիծը լիարժեք դարձնելուն շատ օգնեց հոգեբանների խորհրդատվությունը: Նրանք նշեցին, որ պետք է, օրինակ՝ հատկապես ուշադրություն դարձնել բժիշկներին և հիվանդացածներին հոգեբանական օգնություն տրամադրելուն»,- «Փաստի» հետ զրույցում ասում է նախաձեռնության հեղինակ Շողեր Աթանեսյանը:

Նա ընդգծում է՝ խորհրդակցությունների արդյունքում որոշեցին խորհրդատվությունները բաժանել խմբերի: «Առաջին՝ խորհրդատվություն առողջապահական ոլորտի մասնագետների համար: Լինելով համաճարակի դեմ տարվող պատերազմի առաջնագծում՝ առողջապահության ոլորտի մասնագետները երբեմն դժվարությամբ են կարողանում միայնակ հաղթահարել սթրեսը: 

Երկրորդ՝ սթրեսի և անելանելիության վիճակում գտնվող մարդիկ: Այս շրջանակում այն մարդիկ են, որոնք հիվանդացել են կորոնավիրուսով, որոնց մոտ կասկածվում է հիվանդությունը, կամ մարդիկ, որոնք ռիսկային գոտում են կամ էլ մեկուսացման մեջ: Երրորդը միջանձնային հարաբերություններին վերաբերող խումբն է: 

Սթրեսներն ու ճգնաժամերը կարող են հարաբերություններում այնպիսի խնդիրներ առաջացնել, որոնք առօրյա կյանքում հնարավոր էր անտեսել և ապրել, բայց այժմ լարված իրավիճակների պատճառ են դառնում բարեկամների, ծանոթների, ընկերների հետ հարաբերությունների ժամանակ: 

Մյուս խումբն ընտանեկան խորհրդատվությունն է: Սա նախատեսված է զույգերի համար: Հնարավոր է՝ տանը մեկուսացումը դառնա լարված և կոնֆլիկտային իրավիճակների պատճառ, այս դեպքում հոգեբանն աշխատում է հենց զույգի հետ: 

Հաջորդ խումբը կանանց հանդեպ բռնությունն է: Մեկուսացումը կարող է ընտանեկան բռնության աճի պատճառ դառնալ, նույնիսկ եթե նախկինում բռնության դրսևորումներ չեն եղել: Եվ վերջին խումբը երեխաներին տրամադրվող խորհրդատվությունն է, որպեսզի նրանք հասկանան, թե ծանր ճգնաժամային իրավիճակներում ինչպես իրենց պետք է դրսևորեն:

 Նրանք ուշադրություն են դարձնում մեծահասակների վարքին: Եթե ընտանիքի անդամները, ծնողները լարված են, ապա, իհարկե, դա միանշանակ ազդում է երեխաների վրա: Այսպիսի դասակարգում արեցինք՝ թիրախային խնդիրներն առանձնացնելով»,-նշում է մեր զրուցակիցը:

Հոգեբանների օնլայն խորհրդատվությունն արդեն մի քանի օր է՝ գործում է, մի քանի տասնյակ դիմողներ կան, իսկ նրանց հետ աշխատող հոգեբանների թիվը գերազանցում է 30-ը, կազմն անընդհատ համալրվում է:

Հետաքրքրվում ենք՝ արդյոք մտադրություն կամ ցանկություն կա՞ նաև արտակարգ դրության ավարտից հետո, երբ մարդիկ վերադառնան իրենց բնականոն կյանքին, շարունակել այս նախաձեռնությունը, քանի որ մեկուսացված կյանքից մարդիկ կտրուկ վերադառնալու են իրական կյանք, և հնարավոր է այս ժամանակ առավել մեծ խնդիրների բախվեն: Շողերը նախ ընդգծում է՝ նախաձեռնությանը միացող մասնագետ-հոգեբանների թիմը գնալով համալրվում է: 

«Չեմ կարծում, որ այն օրը, երբ արտակարգ դրությունն ավարտվի և բոլորս վերադառնանք մեր բնականոն կյանքին, հոգեբանները դադարեն իրենց խորհրդատվությունը տրամադրել մեր քաղաքացիներին: 

Բոլորս էլ գիտակցում ենք, որ հետսթրեսային, հետտրավմատիկ փուլը հնարավոր է ավելի ծանր լինի մարդկանց համար հաղթահարել, քան հենց սթրեսային փուլը»,-եզրափակում է Շողեր Աթանեսյանը՝ հույս հայտնելով, որ հոգեբաններից շատերը պատրաստակամություն կհայտնեն աշխատել քաղաքացիների հետ նաև արտակարգ դրության ավարտից հետո:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia