Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Իշ­խա­նու­թյու­նը եր­կու քայլ հետ է գնում.ան­ձեռն­հաս և ոչ պրո­ֆե­սի­ո­նալ՝ գնա­հա­տա­կան­նե­րի և գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մեջ»

INTERVIEW

Մի կողմից իշխանությունը բազմիցս հպարտացել է որևէ սկզբունք չունենալու հանգամանքով, մյուս կողմից, իհարկե, ակնհայտ է եղել նաև տոտալ վերահսկողություն հաստատելու ցանկությունը: Քաղաքագետ Աղասի Ենոքյանը իշխանության ներկայացուցիչների հայտարարությունների ու քայլերի հիմքում հենց այս տրամաբանությունն է տեսնում:

«Մարդկանց մտքերի նկատմամբ որոշակի վերահսկողություն ունենալու համատեքստում է նաև կաթողիկոսի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքը: Կաթողիկոսին վատաբանելով՝ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է այդ հատվածը նույնպես իր վրա վերցնել:

Առհասարակ, այս իշխանության արժեքային համակարգը հենց արժեքներ չունենալն է: Սա ինքնին արժեքային համակարգ է, ինչը հակաարժեք է: Դա նշանակում է, որ դու կարող ես ջնջել բոլոր արժեքները: Այստեղ, սակայն, պետք է տրվի «հանուն ինչի՞» հարցը:

Պատասխանն այդ առումով, կարծես թե, ակնհայտ է՝ հանուն իշխանության պահպանման: Ստացվում է՝ այս իշխանության համար արժեքն ինքնին իշխանությունն է: Այսինքն, ոչ թե այդ իշխանությամբ ինչ-որ բան անել, այլ իշխանությունը պահել ու մեծացնել: Խնդիրը սա է: Կարծես թե, մենք գտնում ենք այն հանելուկի լուծումը, թե ինչն է արժեք այս իշխանության համար»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Եկեղեցու շուրջ ծավալված տրամադրությունները, ինչպես նաև մինչ այդ տեղի ունեցած գործընթացները, ըստ Ա. Ենոքյանի, մի քանի գործոններով կարելի է բացատրել: 

Առաջինը հռչակված առաջնահերթությունն է՝ Ռոբերտ Քոչարյանին ամեն գնով բանտում պահելը. «Երկրորդ հանգամանքն այն է, որ կաթողիկոսը չի դիմել Նիկոլ Փաշինյանին: Կաթողիկոսը առավելագույնը կարող է դիմել դատավորներին, բժիշկներին: 

Եվ այս դեպքում Նիկոլ Փաշինյանի ջղագրգիռ արձագանքը, որը հնչեց նրա գաղափարական օգնականների բերանից, ուղղակի ապացուցում է դատական համակարգն ամբողջապես վերահսկելու ցանկությունը: Չմոռանանք նաև նրա մամուլի խոսնակի արձագանքը, որը օրինակ բերեց Սամվել Մայրապետյանի հետ կապված քահանայի երաշխավորության հարցը: Այստեղ ևս պետք է հասկանանք, որ նույն Սամվել Մայրապետյանը և նույն քահանան ամենևին կապ չունեն Ն. Փաշինյանի հետ: 

Սա դատարանի խնդիրն է: Եթե կա մեկը, որը կարող է որևէ երաշխավորության վերաբերյալ դժգոհություն արտահայտել, դատարանը կամ դատավորն է»:

Հաշվի առնելով այն իրավիճակը, որում հիմա իշխանությունն է, քաղաքագետն այդ տեսանկյունից դիտարկեց քայլերի տրամաբանությունը:

 Մասնավորապես ընդգծեց, որ ցանկացած հանգամանք, որը, ըստ իշխանությունների, իշխանությունը պահելու տեսանկյունից վնաս կամ խոչընդոտ է ներկայացնում, կոշտ քայլերի առիթ է դառնում:

 

«Բայց մեկ այլ պատճառ էլ կա: Իշխանությունը բավականին անձեռնհաս է, չի կարողանում որոշակի էլեմենտար հարցեր լուծել, պրոֆեսիոնալ չէ գնահատականների և գործողությունների մեջ: Վերցնենք համաճարակի հետ կապված հարցերը: 

Այստեղ ամենակարևորն այն է, որ պետք է իրադարձությունները կանխատեսող լինես, այդ իրադարձություններից մեկ քայլ առաջ լինես, թույլ չտաս, որ ճգնաժամեր առաջանան: Մինչդեռ, մենք տեսնում ենք, որ անընդհատ իշխանությունը երկու քայլ հետ է գնում. 

բերենք էլեմենտար հարցերից մեկը՝ կապված կոմունալ վճարների հետ: Իշխանությունը մի առաջարկ է անում՝ ենթադրելով, որ դրանով օգնում է բնակչությանը, մինչդեռ պարզվում է, որ չունեն գնահատական, թե քանի մարդու վրա է դա տարածվում, արդյոք կմեղմի՞ սոցիալական վիճակը: 

Հարցն այն է, որ մոտեցումներն ավելի են մեծացնում իշխանությունների նկատմամբ անվստահությունը: Եվ միայն շատ լուրջ քննադատությունից հետո է իշխանությունը վերանայում իր մոտեցումը ու փորձում ավելի լուրջ օգնություն տրամադրել բնակչությանը»,-ընդգծեց Ա. Ենոքյանը՝ շեշտելով, որ նման դրսևորումներ կան տարբեր բնագավառներում և ուղղություններում:

 

«Կարող ենք բերել, օրինակ՝ հանրահավաքները շարունակելու, արտակարգ դրություն մտցնելու, ինչպես նաև արտակարգ դրությունն աստիճանաբար խստացնելու հետ կապված հարցերը: 

Շատ հարցեր կային, որոնք առաջնահերթ քննարկման անհրաժեշտություն ունեին, բայց առնվազն ոչ ադեկվատ էր արտակարգ դրության մեջ ամենամեծ ուշադրությունը դարձնել մամուլի հանդեպ սահմանափակումներին: Նախևառաջ պետք էր անդրադառնալ սոցիալական հարցերին, բայց այդ փուլում նման որևէ հարցի մասին կառավարության նիստի ժամանակ չխոսվեց: Այսինքն, իրականության հետ առնչություն չունեցող խնդիրներ են քննարկվում, ինչը պրոֆեսիոնալիզմի բացակայության հետևանք է»,-ասաց քաղաքագետը:

Այն, որ անգամ արտակարգ դրության շրջանում այլ վարքագիծ չի դրսևորվում, իր հստակ պատճառն ունի. 

«Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանն իրականում հասկանում է, որ լեգիտիմության լուրջ պակաս ունի: 

Նա քվե է վերցրել հասարակության խնդիրները հասկանալու և այդ խնդիրներին ադեկվատ արձագանքելու համար, ինչն այսօր չկա: Սա է պատճառը, որ ցանկացած այլակարծություն ընդունվում է որպես ոտնձգություն իր իշխանության նկատմամբ: Դրա համար յուրաքանչյուր այլակարծություն, իր կարծիքով, պետք է լռեցնել: Կարծում եմ՝ այստեղ է բանալին»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia