Yerevan, 28.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ի՞նչ հե­ռա­հար նպա­տակ է հե­տապն­դում հե­տև­ո­ղա­կան ար­շավն ազ­գա­յին ինք­նու­թյան ինս­տի­տուտ­նե­րի դեմ

ANALYSIS

Ցանկացած ժողովուրդ ունի իր ուրույն արժեհամակարգը, և մարդկանց մոտ արմատավորված այդ արժեքների համախումբը որոշիչ նշանակություն է ունենում մարդու աշխատանքի, ընտանիքի, առողջության և այլ կարևոր ոլորտներում կայացվող որոշումների վրա, հաճախ նաև՝ ենթագիտակցական ազդեցություն:

Եվ պատահական չէ, որ ազգային արժեքներով են պայմանավորված նաև ոչ միայն մարդկանց ապրելակերպը, այլև ինքնությունը և ինքնության գիտակցումը։ Իսկ որքան բարձր է ինքնության գիտակցումը, այնքան մեծ է ժողովրդի իմունիտետը արտաքին և ներքին ազդակների ու վտանգների նկատմամբ։

Դարերի ընթացքում ձևավորվել է հայերի ինքնությունը և ազգային արժեքների բաղադրիչը, որը յուրահատուկ պատնեշ ու վահան է դարձել մեր ժողովրդի համար։ Եվ այս տեսանկյունից պետք է դիտարկել, որ տարբեր ժամանակաշրջաններում Հայաստանի վրա իրենց տիրապետությունը հաստատող պետությունները կամ ազգերը առաջին հերթին փորձել են ներգործել ժողովրդի արժեքային համակարգի վրա՝ երկիրը հպատակեցնելու նպատակով։

Այդ պատճառով ժամանակի ընթացքում հարվածի տակ են հայտնվել մեր լեզուն, հավատը, մշակույթը և ազգային ինքնության այլ տարրեր։ Սակայն հայ ժողովուրդը ի վիճակի է եղել պատվով դուրս գալ դարերի փորձությունից և պահպանել ազգային նկարագիրը։

Ազգային ինքնության տարրերի ամրապնդումը ոչ պակաս կարևոր նշանակություն ունի նաև ներկայումս, քանի որ Հայաստանը գտնվում է շատ բարդ աշխարհաքաղաքական դիրքում և երկու կողմից շրջապատված է թշնամական երկրներով (Թուրքիա, Ադրբեջան), որոնք սպառնալիք են ներկայացնում մեր ազգային անվտանգությանը։

Եվ քաղաքացիների մեջ սկզբում տպավորություն էր, թե գործող իշխանությունները հատուկ տեղ կհատկացնեն մեր ազգային արժեքային համակարգի ամրապնդմանը, քանի որ դրանով վերջիվերջո նաև գլոբալ առումով անվտանգության հարց է լուծվում, սակայն այդ տպավորությունը թյուր էր։ 

Ընդհակառակը՝ գործող իշխանությունները իրենց կողմից վարվող քաղաքականության արդյունքում շարունակում են հարվածի տակ դնել մեր ազգային արժեքային համակարգի հիմնասյուները։ 

Նախ և առաջ իշխանությունները փորձում են արժեզրկել սեփական պատմությունը, քանի որ բացահայտ վարկաբեկման արշավ է տեղի ունենում այն զինվորականների և գործիչների դեմ, ովքեր իրենց էական մասնակցությունն ունեն Արցախի ազատագրության հերոսամարտին։ Նրանք պիտակավորվում են, իսկ իրական հերոսներ են համարվում մերօրյա հեղափոխականները։ 

Սրան զուգահեռ՝ իշխանությունները քայլեր են ձեռնարկում հայագիտական առարկաների դերակատարությունը կրթական համակարգում թուլացնելու նպատակով։ Դրա համար էլ որոշվեց «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները բուհերում դարձնել ոչ պարտադիր։

 Բացի դրանից, իշխանությունները շարունակում են ճիգեր գործադրել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրերից դուրս հանելու նպատակով։

Որքան էլ զարմանալի է՝ իշխանությունները սրանով չեն սահմանափակվում և ազգային արժեհամակարգի թուլացմանն ուղղված այլ քայլեր ևս ձեռնարկում են՝ ֆինանսավորելով հանրության համար անընդունելի բովանդակություն ունեցող ծրագրեր։ 

Բայց ամենաանընդունելին այն է, որ իշխանությունները թիրախավորում են մեր եկեղեցին՝ փորձելով այն անձնավորելու միջոցով թիրախավորել։

Թերևս իշխանությունները չեն գիտակցում, որ եկեղեցին մեր պետականության կարևորագույն ինստիտուտներից է և պատմության ընթացքում անուրանալի դերակատարություն է ունեցել ոչ միայն մեր մշակույթի և լեզվի պահպանության, այլև մեր ինքնության ամրապնդման և դարերի փորձություններին դիմագրավելու առումով։ Ժամանակի ընթացքում, երբ հայ ժողովուրդը զրկված է եղել պետականությունից, ժողովրդի համախմբումը և կառավարումն իրականացվել է եկեղեցու միջոցով։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia