Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Եթե կազմակերպման ձևը չփոխվի, անընդհատ անհանգիստ հասարակություն, անկայուն իրավիճակ ու կառավարման ճգնաժամեր ենք ունենալու»

INTERVIEW

Past.am

Պետությունների ու ժողովուրդների կյանքում լինում են բարդություններ առաջացնող իրավիճակներ, որոնք չլուծելու դեպքում կարող են ճգնաժամեր լինել: Եվ հենց այդ ժամանակ է որոշվում պետության առողջությունը, խնդիրները միասնաբար հաղթահարելու հնարավորությունը: Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի դիտարկումն է, ում խոսքով, կորոնավիրուսի հանգամանքով պայմանավորված իրավիճակն ամենևին ճգնաժամ չէ:

«Այս վիճակը մի փորձություն է, որտեղ պետությունը պետք է ստուգի իր առողջությունը. մասնավորապես՝ կառավարման համակարգով կամ կոնկրետ ոլորտով արդյոք ունա՞կ է դիմակայել իրավիճակին: Եթե անկախ այս ամենից մեր պետության կառավարման ընդհանուր իրավիճակին խիստ նախնական գնահատական տանք, ապա ակնհայտ է, որ լուրջ և ֆունդամենտալ տեղաշարժեր Հայաստանի կյանքում չեն եղել: Առանձին հարցեր լուծվել են: Օրինակ՝ համակարգային կոռուպցիա չկա, բայց միայն կոռուպցիան վերացնելով՝ պետության կյանքը հնարավոր չէ կազմակերպել: Ակնհայտ է, որ շատ փոփոխություներ են արվել, բայց դրանք, մեծ հաշվով, կոսմետիկ են: Ես տեսնում եմ, որ կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, ջանք չի խնայում իրավիճակը փոխելու առումով, բայց կառավարության ներկայացուցիչների մոտ տեսական պատրաստվածության խնդիր կա: Սա է պատճառը, որ փոփոխությունները խորքային չեն»,- Past.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ շեշտելով, որ աշխատանքի հիմքում փորձի/սխալի մեթոդն է:

Քաղաքագետը միաժամանակ նշեց՝ առանձին պաշտոնյաներ լավ են աշխատում. «Բայց դա ոչ թե համակարգային, այլ անհատական ջանքի շնորհիվ է: Այսինքն, աշխատանքն առանձին է լավը, բայց ընդհանուր տրամաբանության առումով շատ դրական գնահատակել չենք կարող: Նախկին կյանքի տրամաբանությունը չկա, բայց Հայաստանի թե՛ քաղաքական, թե՛ մշակութային, թե՛ տնտեսական կյանքը ֆունդամենտալ փոփոխության չի ենթարկվել: Դրա համար, երբ խնդիր է առաջանում, ոչ թե համակարգն է արձագանքում խնդրին, այլ առանձին մարդիկ, որի պարագայում ամեն ինչ անձի պատրաստվածության վրա է ընկնում: Առանձին մարդկանց աշխատանքը կարելի է գերազանց գնահատել, բայց համակարգը նույնն է»:

Հ. Սուքիասյանը նկատեց՝ կան քայլեր, որոնք մարդկանց կյանքում որակական փոփոխության չեն հանգեցրել. «Օրինակ է թոշակների, աշխատավարձերի բարձրացումը, որոնք առոչինչ են դառնում, երբ հաշվի ենք առնում, որ հնարավոր է որոշ ծառայությունների և ապրանքների գները բարձրանան: Մեծ հաշվով, մինչև կառավարությունը հայացքը չուղղի ներքին արտադրողական ուժերի զարգացմանը, մեր պետությունը մնալու է ներկրող կապիտալի ճիրաններում: Խնդիրն այն է, որ պետության կազմակերպման խորքային տրամաբանությունը չի փոխվել, մեր պետությունը կազմակերպման նախկին ձևի մեջ է: Եթե պետության կազմակերպման ձևը չփոխվի, մենք անընդհատ անհանգիստ հասարակություն, անկայուն իրավիճակ, կառավարման ճգնաժամեր ենք ունենալու, կրկին ստիպված ենք լինելու մեր հայացքներն ուղղել առանձին անհատների ուղղությամբ՝ մտածելով՝ տեսնես վարչապետը, այս կամ այն նախարարը լավ կաշխատե՞ն, թե՞ ոչ: Այո, կադրերի խնդիր կա, բայց եթե պետության, ինչպես նաև տնտեսական կազմակերպման ձևը չփոխվի, ինչ կադր ուզում եք՝ բերեք, ոչինչ չի փոխվի»:

Քաղաքագետն անդրադարձավ նաև հասարակության դերին: Ի տարբերություն մի շարք վերլուծաբանների՝ Հ. Սուքիասյանը հասարակության մեջ խնդիր չի տեսնում:

«1996թ.-ից, երբ ՀՀ-ում առաջին անգամ հիմնադրվեց  ընտրությունների զեղծարարության հակամշակույթը, մեր ժողովուրդը փողոցից դուրս չի գնում, արդարության պահանջով գիշեր-ցերեկ փողոցում է եղել: Նույն ժողովուրդը քաղաքականապես գրագիտացել և հեղափոխություն է իրականացրել: Բայց խնդիրը ո՞րն է: Ժողովուրդը հեղափոխություն արեց, նշանակեց հեղափոխական իշխանություն, որից հետո պետք է գնար տուն ու իր մասով նպաստեր  պետականաշինությանը, զբաղվեր գյուղատնտեսությամբ, արդյունաբերությամբ և այլն: Բայց քանի որ գործող հեղափոխական իշխանությունը պետությանը և ժողովրդին քաշեց նախկին օրենսդրության շրջանակներում հարցեր լուծելու գործընթացի մեջ, մեկի դատը, մյուսի դատը, ՍԴ և այլն, ժողովուրդը ստիպված էլի փողոց եկավ: Այս իմաստով ժողովուրդն անընդհատ տանջվում է»,-ասաց նա՝ ընդգծելով, որ խնդրի երկրորդ կողմը կա:

«Խոսքն իշխանության մտածողության մասին է, որը մասշտաբային, աշխարհայացքային չէ: Արտաքին դիտարկումով ազնիվ, արդար մարդիկ են երևում, բայց տեսական պատրաստվածություն չունեն: Սա է պատճառը, որ պարզապես նախկին իրավիճակը «դզել-փչելու» գործով են զբաղվում: Ու քանի որ մի բան դզում են, պարզվում է՝ մյուսը չի աշխատում, ստիպված դիմում են ժողովրդին՝ ասելով՝ եկեք այս ու այն հարցն էլ լուծենք: Ի վերջո, այս ամենի հետևանքով պետությունն ընկնում է պերմանենտ անկայունությունների մեջ, ինչի պատասխանատուն գործող քաղաքական իշխանությունն է: Եթե իշխանությունը գնար լավ իմաստով տնտեսությունը ցնցելու, ֆունդամենտալ փոփոխությունների ուղղությումբ, մենք այսօր շատ հարցերի պատասխաններ կունենայինք: Մենք այս վարակի խնդրից կարող ենք դուրս գալ ու ընկնել մեկ ուրիշ խնդրի մեջ, բայց փաստն այն է, որ պետական ապարատն ու կազմակերպման այս ձևը ոչ ստանդարտ իրավիճակներին դիմակայելու պոտենցիալ չունեն: Սա է պատճառը, որ ակնհայտ է ոչ թե համակարգի, այլ առանձին մարդկանց աշխատանքը»,-եզրափակեց քաղաքագետը:

Աննա Բադալյան

AMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank