Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Համավարակի առաջին ալիքը տնտեսությունը հասցրել է դեպրեսիվ վիճակի, որի ավարտը դեռևս տեսանելի չէ

ANALYSIS

Մինչ կորոնավիրուսի համավարակի տարածման և արտակարգ դրության ռեժիմի պայմաններում տնտեսական գործունեության որոշակի տեսակների սահմանափակումները պահպանվում են, տնտեսության մեջ արդեն իսկ զգալի է համավարակի հետքը։

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2020 թվականի ցուցանիշները, որոնցում արտացոլվում է նաև կորոնավիրուսի ներթափանցման սկզբնական ազդեցությունը տնտեսության վրա։

Համավարակի տարածումը լայն թափ ստացավ մարտի կեսերից, մտցվեցին տնտեսական գործունեության հիմնական սահմանափակումները, որի արդյունքում տնտեսության «օդերը փակվեցին»։

Մարտին, երբ արդեն համաշխարհային տնտեսությունը փոթորկվում էր, անհրաժեշտ հետևություններ չարվեցին, թե ինչ մոտեցում պետք է որդեգրել համավարակի տարածումը կանխելու և հնարավոր տնտեսական մարտահրավերներին դիմագրավելու համար։

Իշխանություններն այդ օրերին զբաղված էին «Այո»-ի քարոզարշավով և իրենց նեղ անձնական և քաղաքական շահերն ավելի բարձր էին դասում հանրության առողջությունից, որի արդյունքում անտեսվեցին հիմնական վտանգները։ Ի հետևանս՝ Հայաստանը խոցելի դարձավ նաև տնտեսապես։

Այսպես՝ 2020թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2019թ. հունվար-մարտի համեմատ 6,5 տոկոսից դանդաղել է մինչև 4 տոկոս, սակայն ամենամտահոգիչն այն է, որ այս տարվա մարտին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 4,9 տոկոսով։

Ամենամեծ անկումը շինարարության ոլորտում է։ Շինարարության ծավալներն այս տարվա մարտին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, կրճատվել են 26,2 տոկոսով։ Ներքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 9,9 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 4,8 տոկոսով։ Իսկ արդյունաբերության ոլորտում գրանցվել է 1,9 տոկոս անկում։

Ուշադրության է արժանի, որ միայն 2020թ. մարտին արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 7,9 տոկոսով՝ արտահանման 13,3 տոկոսանոց և ներմուծման 4,9 տոկոսանոց անկման հաշվին։ Արդյունքում՝ Հայաստանի արտաքին առևտրի բացասական սալդոն 2020թ. մարտին աճել է 6,5 տոկոսով (2019թ. մարտի 10 տոկոս աճի դիմաց)՝ կազմելով 86,4 մլրդ դրամ կամ 177,4 մլն դոլար։

Ինչպես տեսնում ենք, համավարակի տարածման առաջին ալիքը մի քանի օրվա ընթացքում տնտեսությունը հասցրել է դեպրեսիվ վիճակի, որի ավարտը դեռևս տեսանելի չէ։ Այնպես որ, վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշները դեռ ծաղիկներն են, իսկ ստեղծված իրավիճակի հիմնական ծանրությունը մեր տնտեսությունը շարունակում է կրել։ 

Իսկ ներկայիս ծանր տնտեսական դրությունն արդեն իր արտացոլումը կստանա վիճակագրական կոմիտեի հետագա հրապարակումներում։ Եվ սա՝ այն դեպքում, երբ տնտեսագետների մի ստվար զանգված վստահ է, որ նույնիսկ այս տվյալներն են «նկարված», ու իրական վիճակն ավելի վատ է: Մասնավորաբար նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, մեջբերելով ՎԿ որոշ տվյալներ, հեգնել էր, թե «երբեք մեր ժողովուրդն այսքան լավ չի ապրել, պնդում են ԱՎԿ «պաշտոնական» թվերը»:

Այստեղ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ որևէ երկիր երաշխավորված չէ, որ կարող է լինել նաև համավարակի երկրորդ բռնկում և տնտեսական ճգնաժամի երկրորդ փուլ, որն ավելի ծանր հետևանքներ կարող է ունենալ առանց այն էլ վնասներ կրած տնտեսությունների համար։ 

Իսկ այստեղ պետք է գործ ունենալ արդյունավետ ճգնաժամային կառավարման հետ, որը լուրջ գիտելիքներ է պահանջում իրավիճակը հաղթահարելու համար։

Ելնելով տնտեսական լճացման գործընթացը արագ հաղթահարելու տրամաբանությունից՝ բազմաթիվ երկրներ՝ այդ թվում և Հայաստանը, շարժվում են տնտեսական գործունեության ուղղությունները աստիճանաբար բացելու ճանապարհով, սակայն դա պետք է անել խելամիտ եղանակով և բիզնեսին աջակցություն տրամադրելու միջոցով։ 

Նախկինում կիրառվող տնտեսական քաղաքականությունը փոփոխությունների է ենթարկվում ամբողջ աշխարհում, ու Հայաստանը չի կարող բացառություն լինել։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

 

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer