Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ուզում ենք, որ լավ լինի, ստացվում է՝ ինչպես միշտ

ANALYSIS

Past.am

Համավարակի տարածման հետևանքով առաջ եկած տնտեսական ճգնաժամի պայմաններում հատուկ կարևորություն է ստացել պետական կառավարման ապարատի գործունեությունը։ Եվ պատահական չէ, որ ներկայիս պայմաններում տարբեր երկրների կառավարությունները ծրագրեր են մշակում և հատուկ միջոցառումներ են ձեռնարկում ոչ միայն համավարակի տարածումը կանխելու, այլև բնակչությանը սոցիալական աջակցություն տրամադրելու և բիզնեսին խրախուսելու նպատակով։

Եվ սրա շուրջ որոշումներն ընդունվում են հնարավորինս արագ ընթացակարգով և իրականացվում են ամբողջ ծավալով։ Կառավարությունների կողմից ընդունվող փաթեթները գլխավորապես խոշորամասշատ ծրագրեր են ենթադրում։ Իսկ ի՞նչ մոտեցում է որդեգրել Հայաստանի կառավարությունը իր հակաճգնաժամային քաղաքականությունը կառուցելիս։

 Ինչպես գիտենք, մեր կառավարության կողմից ընդունված հակաճգնաժամային փաթեթները քանակական առումով մեծ թիվ են կազմում՝ ներկա պահին 16, սակայն այլ հարց է դրանց բովանդակությունը։ Խնդիրն այն է, որ, օրինակ՝ կոմունալ վճարումներին վերաբերող մի աջակցության փաթեթի ընդունումից հետո նույն խնդրին վերաբերող մեկ այլ փաթեթ կարող է ընդունվել մի փոքր ուրիշ պայմաններով։

 Ու հետաքրքիրն այն է, որ նշված միջոցառումները կարող էին ներկայացվել ընդամենը մեկ փաթեթի շրջանակում և իրականացվել ամբողջ ծավալով։ Սրա հետ մեկտեղ պարզ է դառնում, որ կառավարությունը հակաճգնաժամային միջոցառումների անվան տակ փորձում է ավելի շատ փիառվել, քան աշխատել։ Դրա համար էլ կառավարության ներկայացրած փաթեթների շուրջ լուրջ քարոզչական ֆոն է ստեղծվում։

 Կառավարությունը կարող էր խոշոր հակաճգնաժամային միջոցառումներ իրականացնելով առաջ գնալ, այլ ոչ թե հանրության փոքր հատվածի համար մի ծրագիր ընդունի, հետո մի քիչ սպասի, երբ հանրության մեկ այլ հատվածում դժգոհություններ ի հայտ գան, այդ հատվածի համար էլ այլ փոքր ծրագիր ընդունի։

 Գործադիրն այս ընթացքում պետք է ախտորոշած լիներ իրավիճակը։ Եվ վարչապետն արդեն պետք է լիովին տիրապետեր իրավիճակին, թե ինչպիսի դրություն է երկրում և իրենց կողմից իրականացված ծրագրերը որքանով են նպատակային եղել և ծառայել իրենց նպատակին։

 Սակայն սրա փոխարեն վարչապետը դիմում է իր կողմից փորձված փիառվելու և տեսարաններ բեմադրելու հին մեթոդին։ Օրինակ՝ նա անձամբ ուղիղ եթերում զանգում է էլեկտրաէներգիայի անջատումից տուժած քաղաքացիներին՝ հասկանալու, թե ինչ պատճառներով է դա եղել: Այնինչ առանց զանգահարելու էլ վարչապետը պետք է տիրապետեր իրավիճակին, և մի քանի քաղաքացու զանգահարելու միջոցով հնարավոր չէ անբողջական պատկերացում կազմել դրա հասին։

 Այլ հարց է, որ վարչապետը մտավախություն ունի, որ պետության կողմից կոմունալների վճարման ծրագրից օգտվել են այն քաղաքացիները, որոնք սոցիալապես ապահովված են, դրա համար էլ Փաշինյանը իր ուղիղ եթերում նշեց, թե յուրաքանչյուրը կարող է դառնալ կառավարության գործընկերը կոմունալների վճարման հարցում ու իրական օգնություն ցուցաբերել դրա կարիքն ունեցողին։

 Այսպիսի հայտարարություն կատարելով՝ Փաշինյանը կարծես թե անուղղակիորեն խոստովանում է, որ իրենց կողմից արված ծրագիրն առնվազն հասցեական չի եղել։ Ինչո՞ւ կառավարությունը ժամանակին չէր մտածում սոցիալապես անապահով խավին հասցեական աջակցություն տրամադրելու հարցում և ծրագրերն իրականացնելիս առաջնորդվում էր ամենապարզունակ եղանակով՝ ծախսած էլեկտրաէներգիայի և գազի չափը հաշվի առնելով, որպեսզի հնարավորինս քիչ գումար ծախսվի։

 Իհարկե, լավ կլինի, որ հնարավորություններ ունեցող քաղաքացիները ևս օգնեն կարիքավորներին, բայց հարցն այն է, թե ինչո՞ւ պետք է կառավարությունն այդ հարցը դնի քաղաքացիների ուսերին, երբ ինքը կարող էր ամբողջապես լուծել այդ հարցը։ Թերևս ներկայիս կառավարությանը բնորոշ երևույթ է, երբ առանց լուրջ հաշվարկներ կատարելու ծրագրեր են իրականացվում, իսկ հետո գործադիրը ձեռնամուխ է լինում դրա առաջ բերած անցանկալի հետևանքները վերացնելու գործին։

 Արտակ Գալստյան

 

 

 

 

 

 

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal