Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Քաղ­տեխ­նո­լոգ. «Բև­եռ­նե­րի ձև­ա­վոր­ման փու­լը շա­րու­նակ­վե­լու է, գոր­ծըն­թացն ավե­լի է ակ­տի­վա­նա­լու»

INTERVIEW

Իշխանափոխության արդյունքում իշխանության էր եկել մի ուժ, որն այդ պահին, մանավանդ էյֆորիայի ֆոնին, ուներ ճնշող մեծամասնություն: Եվ այս պայմաններում պարզ էր նաև, որ նոր ընդդիմության ձևավորման համար որոշակի ժամանակ էր հարկավոր, որովհետև նախկին ընդդիմությունը եկել էր իշխանության: Այս կարծիքին է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, որը, հաշվի առնելով վերոնշյալը, այսօր առկա գործընթացները բնականոն է համարում:

«Անմիջապես իշխանափոխությունից հետո է սկսվել ընդդիմադիր ուժերի և բևեռների ձևավորումը, և այդ փուլը շարունակվում է նաև այսօր. ձևավորվում են ոչ թե մեկ, այլ ընդդիմադիր նոր բևեռներ: 

Իսկ թե ինչ-որ մի փուլում կարո՞ղ են արդյոք այդ տարբեր բևեռները որևէ ընդհանուր գործի շուրջ միավորվել և դառնալ տակտիկական բևեռ՝ այս կամ ընդհուպ մինչև իշխանափոխության խնդիրը լուծելու համար, ժամանակը ցույց կտա: 

Առնվազն այս փուլում յուրաքանչյուրն իր սեփական կառույցը ձևավորելով կամ այն ուժեղացնելով է զբաղվում. կային հներ, որոնք իշխանությունը կորցնելուց հետո դարձան ընդդիմություն՝ փորձելով վերականգնել ուժերը: Ի դեպ, չեմ կարծում, որ դա նրանց շատ էֆեկտիվ է հաջողվել: Եվ կան նոր ձևավորված կամ ձևավորվող ուժեր, որոնք նախորդ ների, այդ թվում՝ խորհրդարանականների հետ լցնում են ընդդիմադիր դաշտը: 

Յուրաքանչյուրը դեռ իր խնդիրներն է լուծում, բայց, այդուհանդերձ, մենք տեսնում ենք, որ այս տարի իրենց ազդեցությունը, ինչպես նաև ռեսուրսային հնարավորությունները զգալիորեն ակտիվացել են: Բացի այդ, ինֆորմացիոն դաշտում առկա պատերազմը ցույց է տալիս, որ այդ բևեռներից շատերի շահերը համընկնում են:

 Իշխանության վարկանիշի անկման միտումների ֆոնին ավելացել է նաև իշխանության վարքագծի վրա ունեցած իրենց ազդեցության հնարավորությունը»,- «Փաստի» հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը՝ շեշտելով, որ այս գործընթացն ավելի է ակտիվանալու՝ անկախ զարգացումներից, անկախ նրանից՝ կլինեն արտահերթ, թե հերթական ընտրություններ:

«Առհասարակ, ներկայիս ճգնաժամի պայմաններում աշխարհի ցանկացած երկրում որևէ զարգացում չի բացառվում: Ինչ վերաբերում է մեզ, ապա, անկախ արտահերթ ընտրությունների հավանականությունից կամ հերթական ընտրություններից, միևնույն է, Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամկետի մոտավորապես կեսն արդեն անցել է. այսինքն, ամեն դեպքում, քաղաքական ուժերը պետք է պատրաստվեն ինչ-ինչ զարգացումների:

 Ես դեռ տարեսկզբին էի ասում, որ այս առումով 2020թ.-ին ակտիվ է լինելու»,-ասաց նա՝ շեշտելով, որ մյուս կողմից համավարակով պայմանավորված այս ճգնաժամը խառնում է աշխարհի շատ-շատ իշխանությունների խաղաքարտերը:

«Մանավանդ այնպիսի իշխանությունների, ինչպիսին մերն է: Այսինքն, երբ ի սկզբանե էր պարզ ու առանձնապես պետք էլ չէր կասկածել, որ կրիզիսային մենեջմենթի առումով շատ թույլ ունակություններ ունեն»,-հավելեց Վ. Հակոբյանը:

Ինչ վերաբերում է իշխանության ներսում առկա իրավիճակին, այնտեղ ձևավորվող բևեռների հնարավորությանը, քաղտեխնոլոգը նշեց, որ այսօրվա իշխանությունը պատահականության սկզբունքով է ձևավորվել: ««Թքած-կպցրած» մի բան, որտեղ «ցեմենտող» միակ օղակը անձամբ վարչապետն է, 2018 թվականի իր հեղինակությունը, նաև այն ուժերի իշխանության լինելու ձգտումը, որոնք այս կամ այն կերպ մասնակցել են իշխանափոխությանը: Ոչ մի գաղափարախոսություն չկա, ինչի մասին, չգիտես ինչու, մեծ հաճույքով է խոսում Փաշինյանը: 

Բայց ամենահետաքրքիրն այն էր, որ իշխանության գալուց մի քանի ամիս հետո փոխվարչապետ, այսօր նաև պարետ Տիգրան Ավինյանն իր հարցազրույցներից մեկում չբացառեց, որ ընդդիմությունը ձևավորվելու է իշխանական թիմից: 

Թե՛ այն ժամանակ, թե՛ այսօր ես իր հետ համաձայն եմ: Մենք այսօր տեսնում ենք, որ ժամանակ առ ժամանակ այդ ամբողջ իշխանական համակարգում արդեն սկսում են ճաքեր երևալ՝ թե՛ նեղանձնային մակարդակով, թե՛ քաղաքական տարբեր հոսանքների մակարդակով: Մեծ հաշվով, ակնհայտ է, որ մեծ ճեղքեր կան թիմում »,-շեշտեց մեր զրուցակիցը՝ նշելով, որ Ն. Փաշինյանի մատնանշած «հիասթափվածների» շարքում, իր կարծիքով, բավականին լուրջ շերտեր հենց իշխանության մաս են կազմում: 

«Միտումը հետևյալն է լինելու. որքան Ն. Փաշինյանի «ցեմենտող» վարկանիշը նվազի, այնքան կապող ոչ գաղափարական օղակը թուլանալու է, ինչի հետևանքով ներսում բառի բուն իմաստով մարդիկ իրար գլուխ են ջարդելու, իրար հայհոյելու են, իրարից անջատվելու են և այլն:

Էլ չեմ խոսում, որ, իրավիճակից ելնելով, տարբեր քաղաքական հոսանքներ կարող են իրար դեմ աշխատել: Բացի այդ, ոմանք կարող են համարել, թե հենց իրենք են այն ուժը, որը պետք է փրկի հեղափոխությունը կործանումից: 

Ի դեպ, հիմա կան այդպիսի ուժեր, որոնք հայտարարություններ են անում, հենց իշխանության մեջ ուզում են Նիկոլ Փաշինյանից ավելի հեղափոխական երևալ: Այդ միտումը շարունակվելու է, մեծ հաշվով, զուգահեռ գործընթացներ են լինելու. և՛ ընդդիմությունն է ուժեղանալու, և՛ իշխանությունն է թուլանալու:

 Եվ չեմ բացառում, որ ինչ-որ մի պահի Ն. Փաշինյանը կփորձի որոշակի փոփոխություններ կատարել իր իշխանության քաղաքական կառուցվածքի մեջ: Այսինքն, ինչ-որ ուժերի էլ ներգրավել: Եվ այս առումով պատահական չեն շրջանառվող խոսակցություններն առ այն, որ այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյայի կարող է փոխարինել մեկ ուրիշը՝ այլ քաղաքական ուժից: Այդ ամենը դեռ հերքվում է, բայց, ամեն դեպքում, հնարավոր է: Եթե երկրում նախագահական կամ կիսանախագահական համակարգ է, կարողանում ես անհաջողության կամ տապալման դեպքում դրանք վերագրել օրվա վարչապետին: Այսինքն, այն, ինչ սովորաբար անում էին մեր նախագահները:

 Վարչապետ էին փոխում, «գոլորշին բաց թողնում», և իրենք մեղավոր չէին: Կարանտինի հետ կապված իրավիճակը տապալում էր: 

Հիմա էլ կարող է ամեն ինչ վերագրվել, օրինակ, փոխվարչապետների, ինչ-որ նախարարների կամ այլ պատասխանատուների, և նրանց փոխարեն բերել այլ անձանց՝ ուրիշ քաղաքական ուժերից: Սա էլ է ճանապարհ, և չեմ բացառում, որ Փաշինյանը կարող է փորձել այն»,-ասաց Վ. Հակոբյանը:

Անդրադառնալով իշխանության վարքագծին, խոսելով նաև նեղացածության որոշակի սինդրոմի մասին, քաղտեխնոլոգը նշեց, որ խնդիրն իրականում այլ պատճառներ ունի: Հաշվի առնելով վերջին օրինակը, երբ մամուլի ազատության օրը Ն. Փաշինյանի կողմից օրվա առիթով որևէ ուղերձ չհնչեց, Վ. Հակոբյանը նկատեց.

«Առհասարակ, այս իշխանության, մեղմ ասած, ոչ հաջողակ լինելը գալիս է այն խնդրից, որ ի սկզբանե ամեն ինչ դրվել է հակադրությունների վրա: Ի սկզբանե փորձել են իրենց երաշխավորել բոլոր անհաջողություններից, որոնք կարող էին լինել: 

Հայտնի «հիասթափվածների» շարքում, օրինակ, հատուկ տեղ էր հատկացվել նաև լրատվամիջոցներին: Այսինքն, Ն. Փաշինյանը մամուլի դաշտն էլ է բաժանում սևերի և սպիտակների: Հիմա մամուլը ևս թշնամի է: 

Հիմա մամուլը ևս ցուցակում է, բայց սա ինձ չի զարմացնում: Զարմացնում է այն տեսանկյունից, որ նախկին լրագրողը կամ խմբագիրն ավելի ճկուն, ավելի զգուշ պետք է լինի մանավանդ մամուլի հետ կապված իր բնորոշումներում, որովհետև երկիրը շատ փոքր է, ու բոլորը գիտեն, թե ով ում միջոցով և ինչով է զբաղվել այլ գործունեություն իրականացնելու ժամանակ»:

Վիգեն Հակոբյանը շեշտեց, որ ավելի վաղ խանգարող մեկ կատեգորիա կար՝ նախկիններն էին. «Հիմա «հիասթափվածների» բավականին լուրջ շերտեր են նախանշվել, որոնք հետագայում ևս կդասվեն խանգարողների շարքին: 

Առհասարակ, չեմ հասկանում, թե ինչ բան է նեղացածությունը թե՛ քաղաքականության մեջ և թե՛ բիզնեսում: Մարդը, որպես մարդ կամ քաղաքական գործիչ, կարող է նեղանալ, բայց քաղաքականության մեջ ցույց չտալ դա, հանդես գալ գոնե հերթապահ հայտարարությամբ: Եթե նման դրսևորում չի ցուցաբերվում, արդեն նեղացածության սիմպտոմի ցուցիչ չէ: Դա ցույց է տալիս, որ մարդը լիովին դեռ պատրաստ չէ քաղաքականությանը»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer