Yerevan, 27.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Էա­կան չէ՝ ինչ կազմակերպություն է ուզում հանք շա­հա­գոր­ծել, դա ուղ­ղա­կի չի լի­նե­լու. Ամուլ­սա­րի ծրագ­րի հա­վա­նա­կան գնոր­դը պետք է եր­կու փաստ հաշ­վի առ­նի

INTERVIEW

Ամուլսարի խնդիրը չի հանգուցալուծվում շահագրգիռ երկու կողմերից և որևէ մեկի օգտին: Մի դեպքում՝ Ջերմուկի բնակիչները չեն բացում դեպի Ամուլսար տանող ճանապարհները, մյուս կողմից էլ՝ «Լիդիանը» չի հրաժարվում հանքը շահագործելու մտքից: 

Եվ այնպիսի տպավորություն է, թե կառավարությունն էլ մնացել է երկու քարի արանքում: 

Օրերս համացանցում սկսեց ակտիվորեն շրջանառվել այն տեղեկատվությունը, թե հանքի շահագործման իրավունքը փոխանցվելու է, կամ էլ այն գնելու է մեկ այլ հանքարդյունահանող ընկերություն, սակայն կորոնավիրուսը խանգարել է այդ ծրագրերի իրականացմանը և եռակողմ պայմանագրի կնքմանը: «Լիդիան Արմենիա» ընկերության խոսնակը լրատվամիջոցների հետ զրույցում ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել էր այս լուրը:

Ջերմուկ համայնքի բնակիչ Շիրակ Բունիաթյանը նշում է, որ հանքարդյունահանման լիցենզիայի վաճառքի հետ կապված տեղեկություններ պարբերաբար հայտնվում են, սա նորություն չէր: 

«Երկու տարի է՝ նմանատիպ խոսակցություններ կան, որ ամեն ինչ կարող է այդ սցենարով ընթանալ, բայց մենք հենց սկզբից ասել ենք, որ մեզ համար էական չէ՝ Ամուլսարում «Լիդիանը» կփորձի հանք շահագործել, թե մեկ այլ կազմակերպություն: Դա ուղղակի չի լինելու»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Բունիաթյանը: 

 

Սակայն այստեղ ևս մեկ հարց է առաջ գալիս՝ որևէ կազմակերպություն, իմանալով, թե ներկայումս ինչպիսի իրավիճակ է տիրում Ամուլսարի շուրջ, արդյոք կորոշի՞ մտնել նման «ծանրության» տակ: 

«Եթե նայում ենք իրավիճակին, պետք է ենթադրել, որ որևէ խելոք մարդ կամ կազմակերպություն չի գնի և չի փորձի շահագործել Ամուլսարի ծրագիրը, քանի որ կա հանրային մեծ բողոք դրա շուրջ: Բայց պատմությունը ցույց է տալիս, որ երբեմն արկածախնդիրներ լինում են: Ժողովուրդը պատրաստ է դիմակայել ցանկացած գնորդի, որը կփորձի Ամուլսարում հանք շահագործել: 

Բայց մյուս կողմից մտածում եմ՝ եթե կառավարության կողմից երաշխիքներ լինեն տվյալ կազմակերպությանը, հնարավոր է դա ինչ-որ հիմք հանդիսանա, որ այդ կազմակերպությունը գնի Ամուլսարի ծրագիրը, բայց մենք հավատարիմ ենք մեր դիրքորոշմանը, այն չի փոխվելու»,-նշում է մեր զրուցակիցը: 

 

Ամուլսարի շուրջ ամեն ինչ մնացել է նույնը, արտակարգ դրության հետ կապված «դիրքերը» շրջիկ էին, իսկ օրերս բնակիչները նորից դիրքերում հերթապահություն են սահմանել:

Բունիաթյանը նշում է՝ «Լիդիանն» ունի հանքարդյունաբերություն իրականացնելու թույլտվություն, որը տրվել է նախկին իշխանությունների կողմից: «Այն վաճառելը, նվիրելը, չեղյալ համարելը՝ բոլորը նրա իրավունքներն են: Մենք փորձում ենք չմտնել իրենց տիրույթ, թե ինչպես նրանք կվարվեն իրենց լիցենզիայի հետ»,-ասում է Բունիաթյանը

Նա նշում է՝ կառավարության համար սա ծանր թեմա է: «Հակառակ դեպքում այն երկու տարի չէր երկարի: Իրականում նման մասշտաբների կողմնակիցներ ունենալով, որոնք պնդում ենք, թե Ամուլսարը պետք է սար մնա, կառավարությունը կարող էր վաղուց այս հարցին լուծում տալ: Այստեղ թերևս մեկ բան է մնում՝ խորհուրդ տալ այն հավանական գնորդին, եթե այդպիսին կա: 

Բացի նրանից, որ կա խելամիտ հանրության դիրքորոշումը Ամուլսարի հարցում, որ այն պետք է սար մնա, արդեն մեկ տարուց ավելի է՝ հարուցված է քրեական գործ Ամուլսարում ռիսկերը միտումնավոր թաքցնելու կասկածանքով, և չկան երաշխիքներ, որ քննությունն ավարտվելուց հետո ուղղակի «Լիդիանը» չի կորցնի լիցենզիան: Հավանական գնորդը դա պետք է հաշվի առնի»,-եզրափակում է Շիրակ Բունիաթյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia