Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ոչ ոք չի խո­սում օրենք­նե­րը վե­րա­նա­յե­լու, բիզ­նես մի­ջա­վայ­րը բա­րե­լա­վե­լու մա­սին»

INTERVIEW

Բյուջեի վերանայումն անհրաժեշտություն է, բայց հիմքում երկու գլոբալ նպատակ պետք է լինի: Անդրադառնալով «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին, որով նաև արտաքին պարտքի ավելացում է նախատեսվում, նման տեսակետ հայտնեց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: 

Թե որոնք են վերոնշյալ նպատակները՝ «Փաստի» հետ զրույցում Գ. Մակարյանը մանրամասնեց.

Ե՞րբ արդարացված կլինի բյուջեի փոփոխությունը, ի՞նչն է անհանգստացնում

«Բյուջեն անպայման պետք է վերանայվի, որովհետև այն նախագծվել է հանգիստ ու խաղաղ պայմանների համար, բայց հիմա այլ իրավիճակ է. բորսաներում գները փոխվել են, նույնը չեն նաև ապրանքների պահանջարկները: Առհասարակ, բոլոր պետությունները փորձում են որքան հնարավոր է պահպանել ներքին ռեսուրսները: 

Հետևաբար, պետք է խոսվի նաև հարկերի ու մուտքերի նվազման մասին, ծախսերը ևս պետք է կարգավորվեն համապատասխան ձևով: Հաշվի առնելով, թե ինչպիսի մուտքեր ու ծախսեր են լինելու, բնականաբար, չի բացառվում նաև արտաքին պարտքի ավելացումը: Այն, որ արտաքին պարտքը կմեծանա, վտանգավոր չէ, քանի որ Հայաստանի ՀՆԱ-ն վերջին տարիներին աճել է, հաշվի առնենք նաև պահուստային ռեսուրսների առկայությունը: 

Այս երկու հանգամանքները արտաքին պարտք վերցնելու տեսանկյունից առավել երաշխավորված լինելու հնարավորություններ են ստեղծում: Մեզ չպետք է անհանգստացնեն բյուջեի չափերը: Ամենակարևորն այստեղ այլ դաշտում է: 

Մասնավորապես, որ բյուջեի ծախսերն անպայման ուղղված լինեն հետկորոնավիրուսային ժամանակահատվածին, այն կարևոր խնդիրներին, համաձայն որոնց՝ արդարացված կլինի թե՛ բյուջեի փոփոխությունը, թե՛ արտաքին պարտք վերցնելը»:

Մեր զրուցակիցը շեշտեց, որ այդ տրամաբանությամբ պետության առաջ երեք կարևոր խնդիր պետք է լինի. «Առաջինը տնտեսության պահպանումն է, այսինքն, որոշակի ճյուղերի գործունեության անխափան ապահովումը. կենսունակության հարթակ պետք է ստեղծվի, որ ստարտային լավ վիճակ լինի՝ մնացած կորուստները հետագայում ավելի լավ վերականգնելու համար: Երկրորդ խնդիրը զբաղվածության պահպանումն է, երրորդը՝ մարդկային կապիտալի պահպանումը: 

Կարևոր է նաև կրթության բաղադրիչը: Մենք աշխատուժի վերապրոֆիլացման, նաև մասնագիտությունների դասակարգման կարիք ունենք, ինչի արդյունքում կստեղծվի այնպիսի տնտեսություն, որն ավելի կայուն կլինի նման ճգնաժամերի նկատմամբ: 

Հայաստանի տնտեսությունը չպետք է շարունակի զարգանալ տրադիցիոն ուղղություններով, ինչի հետևանքով միշտ կախված ենք եղել տարբեր պետությունների քմահաճույքներից ու շուկաներից: Հիմա այս ամենի սկիզբը դնելու ժամանակն է: 

Եթե կառավարության քննարկումներում վերոնշյալ բաղադրիչների վերաբերյալ քննարկումներ չտեսնենք, պարզապես բյուջեի սովորական փոփոխություն կլինի, որն ուղղակի վերադասավորում է ծախսերն ու մուտքերը»:

Շատ ընկերություններ դիմեցին ու աջակցություն չստացան. վերլուծության խոսուն տվյալներ 

 Գագիկ Մակարյանի հետ զրույցում անդրադարձանք այն աջակցության ծրագրերին, որոնցից ոչ բոլոր կազմակերպություններն են կարողացել օգտվել: Պաշտոնական տվյալներով ամսվա ընթացքում կազմակերպությունների հայտերի գրեթե 60 տոկոսը բավարարվել է, 40 տոկոսը՝ մերժվել: Գ. Մակարյանը մեզ այլ մանրամասներ հայտնեց՝ հիմք ընդունելով իրենց ուսումնասիրությունը: Մինչ այդ՝ շեշտեց. 

«Մեր այն կանխատեսումը, ըստ որի՝ միջոցառումներն իրենց ընդգրկվածությամբ, մասշտաբներով, նաև ընտրության գործիքակազմով հասանելի չեն լինի շատ ընկերությունների համար, իրականություն դարձավ: Շատ ընկերություններ դիմեցին ու աջակցություն չստացան: Այո, ներկայացվել են թվեր, բայց այստեղ այլ խնդիր էլ կա. ձեռնարկությունների ստացած գումարներն արդյո՞ք բավարար են, որ տնտեսության որոշ ճյուղեր չփլուզվեն ու պահպանվեն: 

Նման հաշվարկ չկա, ու ի սկզբանե նաև նման մոտեցում էլ չի եղել: Լավ է, որ տուժած ոլորտների ցանկը հետագայում նաև ընդլայնվեց, բայց հարց է, թե այդ ցանկից գործունեության հատկապես ո՞ր տեսակներն օգտվեցին: 

Օրինակ՝ վերամշակող ընկերություններից քանի՞սն օգտվեցին, քանիսը՝ ոչ: Բացի կոնկրետ առաջարկներից, մենք նաև վերլուծություն ենք կատարել, որին մասնակցել են մինչև 10 աշխատող ունեցող միկրոձեռնարկություններ, 10ից մինչև 100 աշխատող ունեցող ՓՄՁ-ներ, և 101-ից մինչև 250 աշխատող ունեցող միջին ձեռնարկություններ»:

Մեր զրուցակիցը նշեց, որ ուսումնասիրությունը կատարվել է ապրիլին, ընդգրկված է եղել 213 ընկերություն:

«Ուսումնասիրության առաջին ցուցանիշը ողջունելի էր. 213-ի 89 տոկոսը նշել էր, որ աշխատողներին չի կրճատելու, բայց 11 տոկոսը նշել էր, որ անպայման պետք է կրճատի ու ազատվի աշխատողներից, որովհետև ի վիճակի չէ պահել: 

Այլ հարցի պատասխանելով՝ 86 տոկոսն ասել էր, որ ունի ֆինանսական լուրջ խնդիրներ ու ֆինանսների կարիք: 86 տոկոսը բավականին բարձր ցուցանիշ է. այդ ընկերությունները կա՛մ չկարողացան դիմել աջակցության միջոցառումներին, կա՛մ դիմեցին ու մերժվեցին: 86 տոկոս կարիք ունեցողներից 40-45 տոկոսը նշել է, որ նաև ֆինանսների անհասանելիության խնդիր ունի. այսինքն, բացի նրանից, որ փող չունի, չի էլ կարողանում ստանալ:

 

Հետևաբար, քանի դեռ ուշ չէ, պետք է վերանայել միջոցառումները: 

Պետք չի անպայման նոր միջոցառումներ ավելացնել, դրանց մի մասը կարող են վերադասավորել՝ ուղղորդելով տնտեսության համար առավել կարևոր ճյուղերի պահպանմանը»,-ասաց նա՝ ընդգծելով, որ վերլուծության արդյունքները նաև ԱԺ, կառավարության տարբեր գերատեսչություններ ու միջազգային կառույցներին են ուղարկել:

Համաճարակը «վիրավորել» է բիզնեսին, վերքեր կան

Գագիկ Մակարյանն ընդգծեց, որ հաշվարկված քայլերի խնդիր ունենք:

«Օրինակ՝ կարելի է խոսել պարետի պահանջների մասին, որոնք պարտադիր են կազմակերպությունների համար: Խոսքը անվտանգության, վարակի տարածումը կանխելուն առնչվող գործառույթների մասին է, որոնք չպահպանելու դեպքում տուգանքներ են նախատեսված: 

Սա շատ ձեռնարկությունների վախեցնում է: Սա կարող է սկզբից ռիսկային չթվալ, բայց հետո այլ պատկեր կարող է ստեղծվել: Օրինակ՝ սրճարանները լրացուցիչ ծախսեր են անում՝ ախտահանիչ նյութերի և կանխարգելիչ միջոցառումների համար: 

Բայց եթե անգամ մեկ վարակի դեպք գրանցվի իրենց մոտ, չի բացառվում, որ այս փուլում տուգանքի չափը գերազանցի շրջանառությանը կամ էլ եկամուտները զրո դառնան: Սա կարող է պարզապես աշխատել-չաշխատելու երկընտրանքի առաջ կանգնեցնել: 

Ընդհանուր առմամբ, այս ժամանակահատվածում կառավարությունը պետք է ավելի խորացնի իր հաշվարկները»,-նշեց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ, մեծ հաշվով, իրականացվող քաղաքականությունը դեռ լիովին համարժեք չէ այն իրավիճակին, որն ունենք:

«Կորոնավիրուսն անցնելու է, բայց դրան զուգահեռ՝ պետք է աստիճանաբար վերականգնվի նաև տնտեսությունը: Այն, որ թույլատրվեց գրեթե բոլոր ճյուղերին աշխատել, դեռ տնտեսության վերականգնում չէ: «Դե, գնացե՛ք, աշխատե՛ք, ինչից հետո տնտեսությունը կվերականգնվի». ո՛չ, այդպես չի լինելու: 

Պետությունը պետք է հաշվի առնի, որ համաճարակը «վիրավորել» է բիզնեսին, և վերքեր կան: Երբ կրակում են կենդանուն, և նա, արյունը կորցնելով, ընկնում է, չի նշանակում, որ եթե նորից չկրակեն, լիարժեք փրկվելու է: Վիրուսի վերքերի բուժման մեխանիզմները պետք է աշխատեցնել: 

Այդ վերքերի բուժման մեխանիզմների մի մասն այս միջոցառումներն էին, բայց նաև օրենքների փոփոխությունների անհրաժեշտություն կա: Բայց հիմա ոչ ոք չի խոսում օրենքները վերանայելու, բիզնես միջավայրը բարելավելու մասին: 

Բարելավված բիզնես միջավայրը վերքերը բուժող լավագույն դարմանն է, բայց ես հիմա չեմ տեսնում, որ թե՛ կառավարությունը, թե՛ ԱԺ-ն գեներացնեն այնպիսի օրենսդրական նախաձեռնություններ, որոնք կարող են բիզնես միջավայրը բարելավել, հեշտացնել գործունեության վերսկսման գործընթացը, նվազեցնել ավելորդ քաշքշուկները, խթանել ներդրումները, պաշտպանել բիզնեսին առաջացող նոր վտանգներից ու հարվածներից»,-նշեց Գ. Մակարյանը՝ հավելելով, որ մինչ այս չեն հաստատվել այնպիսի կարևոր ծրագրեր, ինչպիսին փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման և Հայաստանի արդյունաբերության զարգացման հնգամյա ռազմավարություններն են:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal