Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Թավ­շյա հե­ղա­փո­խու­թյու­նը», չնա­յած իր բազ­մա­թիվ կար­գա­խոս­նե­րին, գլու­խը ջայ­լա­մի պես մտցրել է ավա­զի մեջ և չի կա­րո­ղա­ցել լու­ծել Հա­յաս­տա­նի տնտե­սա­կան ոչ մի խնդիր

INTERNATIONAL NEWS

vestikavkaza.ru-ն «Փաշինյանի «ձախ ձեռքը» առաջարկել է չվճարել վետերաններին. «Մայիսին արդեն ոչ մեկը մնացած չի լինի...»» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայրենական մեծ պատերազմի վետերանների նկատմամբ անթույլատրելի վերաբերմունք և ցինիզմի բարձրակետ է ցույց տվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մերձակա աջակից հանդիսացող անձերից մեկը՝ Սասուն Միքայելյանը, որը մոտիվացրել է խորհրդարանի փաշինյանական «Իմ քայլը» խմբակցության՝ Մեծ հաղթանակի 75-ամյակի առթիվ վետերաններին տրվող հավելավճարները չբարձրացնելու որոշումը, հայտարարելով, որ հայրենիքի այդ պաշտպանները արդեն այնքան ծեր են, որ պետության համար ավելի ձեռնտու է հավելավճարների տրամադրման ամսաթիվը հետաձգել և սպասել նրանց մեռնելուն։ 

Խորհրդարանի նիստի ուղիղ հեռարձակման ժամանակ նա ասել է, որ իրեն թվում է, թե դա այնքան էլ մեծ ողբերգություն չէ, եթե մի քիչ էլ ժամանակ ձգեն, քանի որ մայիսին արդեն ոչ մեկը մնացած չի լինի, իսկ այդ դեպքում պետք էլ չի լինի վճարել հավելավճարները»։ 

Դրանից հետո խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցությունը անգամ օրակարգի մեջ չի ընդգրկել ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի՝ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին ամսական տրվող պատվավոր հավելավճարները մինչև 200 000 դրամ (417 դոլար) հասցնելու մասին օրենսդրական նախաձեռնությունը։ 

Ընդգծենք, որ այստեղ խոսքն ընդամենը 276 վետերանի մասին է, այսինքն՝ Էնֆիաջյանը առաջարկել է ավելացնել այդ մարդկանց տրվող թոշակները, իսկ դա հանրապետության մակարդակով գումարային հաշվով կազմում է ամսական ընդամենը 57,5 հազար դոլար գումար։ Օրենսդրական նախաձեռնությունը ներկայացվել էր անցած հինգշաբթի խորհրդարանի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին, սակայն կտրուկ հակահարված էր ստացել փաշինյանական թիմից։ 

Հենց այն ժամանակից էլ արդեն պարզ էր, որ Հայաստանի «հեղափոխական» իշխանությունների՝ Հայրենական մեծ պատերազմի վետերանների նկատմամբ վերաբերմունքը առաջացնելու է լոկ ափսոսանք և հիասթափություն։ 

Հարցը քննարկելուց «Իմ քայլը» խմբակցության հրաժարվելը և Միքայելյանի խոսքերը, որը հանդիսանում է ժամանակակից Հայաստանի առաջնորդներից մեկը (Փաշինյանը նրան նշանակել է հայ կամավորների «Երկրապահ» կազմակերպության ղեկավար՝ նախկին ղարաբաղյան կլանի ներկայացուցիչ Մանվել Գրիգորյանի փոխարեն), խոսում են շատ բաների մասին։ 

Առաջին հերթին պետք է արձանագրել, որ «թավշյա հեղափոխությունը», չնայած իր բազմաթիվ կարգախոսներին, գլուխը ջայլամի պես մտցրել է ավազի մեջ և չի կարողացել լուծել Հայաստանի տնտեսական ոչ մի խնդիր, որի արդյունքում էլ հիմա՝ պանդեմիայի օրերին, պետությունը ստիպված է խնայել յուրաքանչուր լումա, և ոչ միայն չի կարող մտածել 276 վետերանների թոշակը բարձրացնելու մասին, այլ անգամ վետերանների բնական կրճատման մեջ տեսնում է օգուտ պետության բյուջեի համար,  ընդ որում, այն դեպքում, որ անգամ Հայաստանի նման փոքրիկ բյուջե ունեցող երկրի դեպքում էլ այդ գումարն աննշան է։ 

Համեմատության համար նշենք, որ, օրինակ՝ միայն Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին պարգևավճարներ տալու վրա բյուջեից ամսական ծախսվում է միջինը մոտ 73,5 հազար դոլար գումար։ Երկրորդ՝ առկա է առավել կարևոր եզրահանգում, այն է՝ Հայաստանի նոր իշխանությունների համար ոչ մի սրբություն գոյություն չունի։ 

Նրանց անհանգստացնում է միայն մեկ բան՝ մնալ իշխանության մեջ, և եթե բնակչության ինչ-որ խումբ նրանց համար վտանգ չի ներկայացնում, ապա այդ խմբին Փաշինյանի թիմը ուղղակի անտեսում է։ Նշենք նաև, որ Սասուն Միքայել յանը արդեն 62 տարեկան է, այսինքն, նա Հայրենական մեծ պատերազմի վետերանների որդիների սերնդից է։ 

 

Երկրորդ՝ առկա է առավել կարևոր եզրահանգում, այն է՝ Հայաստանի նոր իշխանությունների համար ոչ մի սրբություն գոյություն չունի։ Նրանց անհանգստացնում է միայն մեկ բան՝ մնալ իշխանության մեջ, և եթե բնակչության ինչ-որ խումբ նրանց համար վտանգ չի ներկայացնում, ապա այդ խմբին Փաշինյանի թիմը ուղղակի անտեսում է։ Նշենք նաև, որ Սասուն Միքայել յանը արդեն 62 տարեկան է, այսինքն, նա Հայրենական մեծ պատերազմի վետերանների որդիների սերնդից է։ 

Ստացվում է, որ նա առաջարկում է «այսօր և այստեղ» դավաճանել իրեն հարազատ և ծանոթ ավագ սերնդին, իր ծնողների սերնդի սխրանքը մոռանալ։ Այո, վետերաններ քիչ են մնացել, և արժեքավոր է նրանցից յուրաքանչյուրը՝ որպես Հայրենական մեծ պատերազմի և Մեծ հաղթանակի մասին հիշողության կրող, որպես Հայրենիքի այնպիսի կենդանի պաշտպան, որն իր ավանդն է ներդրել աշխարհում նացիստական անողոք վտանգը վերացնելու գործում։ 

Տնտեսել վետերանների հաշվին, առավել ևս առաջարկել երկարաձգել վճարումները՝ սպասելով նրանց վախճանվելուն, նշանակում է աշխատել նրանց հերոսության մոռացման վրա, նշանակում է հրաժարվել սեփական ժողովրդի պատմական հիշողությունից։ Փաստացի ստացվում է, որ հայ ժողովրդի իրական պատմությունը, որը այլ խորհրդային ժողովուրդների հետ միասին հաղթել է Հայրենական մեծ պատերազմում, ձեռնտու չէ ներկայիս հայկական պետության ղեկավարությանը։

Կամո Խաչիկյան

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia