Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Բավականին լուրջ համակարգային խնդիրներ ունենք, որոնք չգիտակցվեցին». Հայաստանը կրկին կիսաավտորիտար երկրների շարքում է

INTERVIEW

Past.am

«Freedom House» իրավապաշտպան կազմակերպության «Nations in «Transit-2020» նոր զեկույցի համաձայն, Հայաստանը իր ժողովրդավարական ցուցանիշները բարելավել է, բայց, ըստ զեկույցի, ինչպես նախկինում, այսօր էլ շարունակում է դասվել կիսաավտորիտար ռեժիմով պետությունների շարքին:

Թե ինչու Հայաստանին չհաջողվեց այս առումով այլ ցուցանիշ գրանցել, իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը նախ նկատում է՝ այլ պատկերի հասնելը իրականում բավականին բարդ գործընթաց է:

«Հնարավոր չէ միայն հեղափոխություն կոչված քայլով, իշխանություն փոխելով կիսաավտորիտարից հասնել լիովին ազատ երկրների շարք: Եթե դիտարկում ենք ազատ երկրների ցանկը, տեսնում ենք, թե որքան ինստիտուցիոնալ ու բարդ աշխատանք է տարվել, որպեսզի այդ երկրներն իսկապես ազատ ճանաչվեն: Առհասարակ, միայն ղեկավարության կազմը փոխելով՝ հնարավոր չէ երկրում շոշափելի փոփոխության հասնել: Այդ ճանապարհը ինստիտուցիոնալ հսկայական աշխատանք է ենթադրում՝ թե՛ մարդու իրավունքների պաշտպանության առավել գործուն մեխանիզմների, թե՛ դատաիրավական բարեփոխումների, թե՛ ամբողջ պետական համակարգի արդյունավետ, առանց կոռուպցիայի ու թափանցիկ գործունեության տեսանկյունից: Մենք այս բոլոր ուղղություններով չենք կատարել այն աշխատանքը, այն կարևորագույն և ինստիտուցիոնալ բարեփոխումները, որոնք հնարավորություն կստեղծեին, որ երկիրը մոտենար կամ ներառվեր լիովին ազատ երկրների ցանկում»,-Past.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը:

Նա շեշտեց, որ գնահատման չափանիշները տարբեր են. «Մարդու իրավունքներից, ժողովրդավարական արժեքներից սկսած՝ մինչև խոսքի և մամուլի ազատություն:Մենք նշված բոլոր ուղղություներով,  իհարկե, կարող ենք որոշակի առաջընթաց տեսնել, բայց դրանք չեն կարող ինստիտուցիոնալ վերափոխում համարվել կամ վերածվել նման վերափոխման: Պատճառն այն է, որ այդ առաջընթացները մի դեպքում կարող են լինել անհատական ջանքի կամ անհատական կամքի արդյունք, մյուս դեպքում՝ կախված լինել պարզապես իրավիճակի փոփոխությամբ»:

Կարևորելով  ինստիտուցիոնալ վերափոխման անհրաժեշտությունը՝ Զ. Հովհաննիսյանը հավելեց. «Սա շատ կարևոր է, որովհետև նմանատիպ հեղինակավոր կառույցները դիտարկում են առավելապես օրենսդրական դաշտի վերափոխումը, մարդու իրավունքների պաշտպանության առավել գործուն մեխանիզմների ներդրումն ու իրագործումը: Հստակորեն կարելի է ասել, որ նման փոփոխություններ Հայաստանում չեն եղել: Ցավոք, նոր վարչակազմն իրավիճակն գնահատեց այսպես՝ «կառավարման ղեկի մարդիկ փոխվում են, գալիս են լավ մարդիկ, և համակարգը սկսում է լավ գործել»: Սա խորը մոլորություն է»:

Մեր զրուցակցի դիտարկամբ՝ ընդհանրապես հարցը համակարգային խնդիրների գիտակցման կարողության մեջ է:

«Եթե իշխանության ղեկին հայտնված վարչախումբը չի գիտակցում, որ խնդիրները համակարգային են, պահանջում են համակարգային լուծումներ, ու անհատական որևէ դրսևորում չի կարող ազդել համակարգի փոոփոխության վրա, մենք չենք կարող առաջընթաց ունենալ թե՛ մարդու իրավունքների, թե՛ ժողովրդավարության, թե՛ խոսքի ու խղճի ազատության տեսանկյունից: Ինստիտուցիոնալ տեսանկյունից մենք բավականին լուրջ համակարգային խնդիրներ ունենք, որոնք չգիտակցվեցին: Բացի այդ, նաև այդ խնդիրները հաղթահարելու ուղղությամբ քայլեր չձեռնարկվեցին: Ավելին՝ մարդիկ, որոնք ներգրավվել էին պետական համակարգում և ունեին  արժեքային այլ պատկերացումներ, կամաց-կամաց դուրս են մղվում այդ համակարգից. պետական համակարգը շարունակում է կուլ տալ այն առողջ գաղափարաները, այն ուժերին, որոնք կարող էին վերափոխման հանգեցնել»,-ընդգծեց իրավապաշտպանը:

Ամփոփելով՝ Զառա Հովհաննիսյանը շեշտեց նաև դատաիրավական իրական բարեփոխումների անհրաժեշտության մասին:

«Դատական համակարգի վերաբերյալ նաև գործադիր մարմնից ենք անընդհատ դժգոհություններ լսում: Սակայն մինչ այս միակ գործուն քայլը, որը եղել է, դատարանների դռները շրջափակելու կոչն էր, ինչը ևս հակաժողովրդավարական է: Նման քայլերը որևէ կերպ չեն հանգեցնի ինստիտուցիոնալ վերափոխման: Ընդհանուր առմամբ, մենք հստակ ռազմավարական քայլեր չենք մշակել, որպեսզի լինի խնդրի ճանաչում, նաև քայլեր, որոնք կարող են վերափոխումների հանգեցնել»,-եզրափակեց իրավապաշտպանը:

Աննա Բադալյան

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia