Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Անհրաժեշտ են համապատասխան գործիքներ, որպեսզի երկարաժամկետ հեռանկարում ապահովվի դրամի կայունությունը

ANALYSIS

Past.am

Կորոնավիրուսի պանդեմիան անջնջելի հետք է թողնում համաշխարհային տնտեսության վրա։ Խորացող ճգնաժամի հետևանքները զգում են գրեթե բոլոր երկրները ինչպես իշխանության, այնպես էլ շարքային քաղաքացիների մակարդակով։

Հայաստանի տնտեսությունը ևս բարդ օրեր է ապրում։ Տնտեսության առանձին ճյուղերում գործունեությունն ուղղակի կաթվածահար է եղել։ Չնայած պետությունը բիզնեսին օգնելու նպատակով որոշակի միջոցառումներ է նախաձեռնում, սակայն դրանք բավարար չեն շարունակվող ճգնաժամի հարվածները մեղմելու համար։

Ու այս իրավիճակում լուրջ մտահոգության տեղիք է տալիս նաև Հայաստանի արժութային շուկայում ստեղծված անկայուն իրավիճակը։ Ինչպես հայտնի է, մարտի երկրորդ կեսից նկատվեց դրամի արժեզրկում։ Ազգային արժույթը կարճ ժամանակահատվածում բավական ինտենսիվ թուլացավ դոլարի նկատմամբ։

Մի քանի օրվա ընթացքում դոլարի փոխարժեքը բարձրացավ գրեթե 30 դրամով՝ հասնելով ընդհուպ 510 դրամի։ Արդյունքում դրամն արժեզրկվեց 6-7 տոկոսով։ Եվ դրամի արժեզրկման գործընթացը կանգնեցնելու նպատակով Կենտրոնական բանկը ստիպված էր տարադրամային ներարկումներ կատարել։ Մարտին վաճառվեց ավելի քան 120 մլն դոլար։

Ճիշտ է՝ տարադրամային ներարկումներից հետո դրամը սկսեց կայունանալ և աստիճանաբար ամրապնդվել 480 դրամի սահմաններում, սակայն վերջին օրերին դրամի փոխարժեքը նորից սկսել է տատանվել և արժեզրկվել դոլարի նկատմամբ։

 

Սակայն ֆինանսական կայունության տեսանկյունից մտավախության  տեղիք է տալիս այն հանգամանքը, որ Հայաստանի արժութային շուկայում արձանագրված դրամի արժեզրկումը և փոխարժեքի անկայունությունը բացասաբար է անդրադարձել ավանդների, ինչպես նաև քաղաքացիների կամ ֆիզիկական անձանց բանկային խնայողությունների վրա։

 

Պաշտոնական տվյալներով՝ մարտին դրամային ավանդները կրճատվել են ավելի քան 33 մլրդ դրամով, որոնց մասը բաժին է ընկնում բնակչության խնայողություններին։ Ըստ ամենայնի, ավանդատուները կա՛մ իրենց խնայողություները վերածել են տարադրամի ու այդ տեսքով են շարունակել իրենց ավանդները, կա՛մ էլ գումարները դուրս են հանել բանկերից։

Խնդիրն այն է, որ երբ դրամի կտրուկ արժեզրկման պայմաններում բնակչությունը, կորցնելով վստահությունը ազգային արժույթի նկատմամբ, արտարժութային ռիսկերից հեռավորվելու նպատակով դրամային ավանդները վերածում է դոլարայինի, դրա հետևանքով մեծանում է բանկերի կարճ արտարժութային դիրքը, ինչը կորուստների կհանգեցնի դրամի հետագա արժեզրկման պայմաններում:

Իսկ այսպիսի պայմաններում բանկերը արտարժութային ռիսկերի կրճատման նպատակով մեծացնում են արտարժութային վարկերի տեսակարար կշիռը իրենց պորտֆելում: Եվ այս տեսանկյունից նկատի ունենանք, որ դրամի կտրուկ արժեզրկման դեպքում տուժում են արտարժույթով վարկավորվածները, քանի որ մեծանում է նրանց պարտքային բեռը:

Ուստի ֆինանասական համակարգում բացասական զարգացումներից խուսափելու համար անհրաժեշտ է, որ կառավարությունը համապատասխան գործիքներ կիրառվի, որպեսզի երկարաժամկետ հեռանկարում ապահովի ազգային արժույթի՝ դրամի կայունությունը։

 Տարադրամային ներարկումներ իրականացնելու հետ մեկտեղ հարկ է, որ քայլեր կատարվեն, որպեսզի ֆինանսական շուկայում խուճապային տրամադրությունները գլուխ չբարձրացնեն, որոնք դրամի հետագա արժեզրկման սպասումներ են առաջ բերում, իսկ Հայաստանի ներսում տնտեսվարող սուբյեկտները լրացուցիչ օգուտներ ստանալու ակնկալիքով իրենց ազատ դրամական և վարկային միջոցները սկսում են վերածել արտարժույթի։

 

Արտակ Գալստյան

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal