Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Գնա­հա­տա­կան­նե­րը շատ մեղմ են, որով­հե­տև դրանք խիստ անո­րոշ, այժ­մե­ա­կան ու ակն­թար­թա­յին են»

INTERVIEW

Թեև մինչ այս գրանցված մի շարք ցուցանիշներով, ինչպես նաև 2020թ. բյուջեով կարելի էր որոշակի զարգացում կանխորոշել, այնուամենայնիվ, համավարակը այլ պատկեր ստեղծեց, և իրավիճակը միանգամյան այլ երանգ ստացավ: Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Ջուլիետա Թադևոսյանի դիտարկումն է, որի խոսքով, մինչ այս թեպետ դանդաղ, բայց որոշակի աշխուժություն ու նկատելի զարգացումներ կային:

Ջ. Թադևոսյանը տնտեսական ոլորտի մի քանի ուղղություն առանձնացրեց, որոնք հատկապես ներկայիս իրավիճակում առավել աչքի ընկան իրենց խոցելիությամբ:

«Վտանգավոր ռիսկերի առումով առաջինը կարելի է դիտարկել հենց բյուջեի հանգամանքը: Մասնավորապես այն տեսանկյունից, որ ավելի շատ թիրախավորվեցին ֆինանսավորման ներքին աղբյուրները և ավելի քիչ հենվեցինք արտաքին աղբյուրների վրա: 

Այսինքն, այստեղ արտաքին պարտքի խնդիրն է, որը մեր խոցելի հատվածն է»,-շեշտեց նա՝ հավելելով, որ մեր ունեցած արտաքին պարտքի առկայության պարագայում փոխարժեքի տատանումները երկրի համար ամեն պահի կարող են զգալի լինել:

«Եվ մենք շատ հպանցիկ առնչվեցինք այդ փաստին կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի առաջին իսկ պահերին: Խոցելիության առումով երկրորդ տեղում ես կառանձնացնեի Հայաստանի արտաքին առևտրի կառուցվածքը, որը շատ ավելի թիրախային և շատ ավելի ռիսկային դաշտ է: Մեր հիմնական գործընկերը ՌԴ-ն է, ինչպես նաև մեկ-երկու երկիր, որոշակի աշխուժություն կա նաև Չինաստանի հետ: 

Զուգահեռ՝ Եվրամիության հետ առևտրի տեմպերը գնալով պակասում են, ինչը ևս լուրջ մտորումների առիթ պետք է տա. սա կնշանակի, որ մենք այդ շուկային համարժեք, մրցունակ ու համապատասխան արտադրանք չունենք: 

Բացի այդ, ամենաանհանգստացնող ցուցանիշը մեր ՀՆԱ-ն է՝ իր կառուցվածքով, որտեղ բավականին երկարաժամկետ հատված է, ինչ լուրջ տեսակարար կշիռ ունեն ոչ արտահանելի ոլորտները: 

Խոսքը, մասնավորապես, զբոսաշրջության, ծառայությունների ոլորտներից, հատկապես խաղատների գործունեությունից, ինչպես նաև ավտոմեքենաների ներկրումից ստացված աճի մասին է»,«Փաստի» հետ զրույցում ասաց Ջ. Թադևոսյանը:

Խոցելիության առումով առաջին շարքում դասելով հատկապես սոցիալական ոլորտի խնդիրները՝ նա նկատեց. 

«Ունենք մի երկիր, որտեղ փոքրաթիվ բնակչության գրեթե 22 տոկոսը աղքատ է, ունենք գործազրկության բավականին բարձր մակարդակ: Այս խոցելի շերտի խնդիրներն անմիջապես ու ակնթարթորեն պիտի զգացնել տային իրենց: Սոցիալական խնդիրներն իսկապես խոցելի են: 

Բնականաբար, հաջորդիվ, COVID-19-ի ճգնաժամի յուրահատկությամբ պայմանավորված, առողջապահական խնդիրները վեր հանեցին նաև տնտեսական խութերն ու դժվարությունները: Կան տարբեր գնահատումներ, և մենք տեղյակ ենք, թե ինչ անկումներ են կանխատեսվում Հայաստանի տնտեսության համար: 

Բայց կարծում եմ՝ բոլոր գնահատականները շատ մեղմ են, որովհետև դրանք խիստ անորոշ, այժմեական ու ակնթարթային են. եթե ճգնաժամը երկար տևի, ու աշխարհը երկար մնա այդ մեկուսացման մեջ, տնտեսական ոլորտը իրեն շատ ավելի խիստ զգացնել կտա»: 

Ջ. Թադևոսյանը շեշտեց՝ ճգնաժամային իրավիճակներում մարդկությունը միշտ էլ գտնում է ելքը, հիմա էլ պետք է գտնել: Նրա խոսքով, մենք պետք է տեսնենք հաղթահարման այն ճանապարհները, որոնցով գնում են աշխարհի հզոր երկրները: Այս համատեքստում նա շեշտեց հատկապես տնտեսության մեջ գումար ներարկելու ճանապարհների մասին:

«Հայաստանում էլ անմիջապես այդ արձագանքը եղավ, և կառավարության կողմից 150 մլրդ դրամի աջակցության փաթեթներ ներկայացվեցին: Արդեն 60 օր է, ինչ արտակարգ դրության մեջ ենք: Երեկ այն ևս մեկ ամսով երկարաձգվեց: Եթե մենք հաշվարկներ կատարենք ու տեսնենք, թե արդեն փաստացի ինչ կորուստներ ունենք տնտեսության մեջ, բնականաբար, այդ հատկացումները, աջակցությունն ու փողի ներարկումը պետք է էլ ավելի մեծ ծավալների լինեին: Այս փուլում պետք է հաշվի առնել սա և գնալ այդ ուղղությամբ:

Կառավարության քայլերը, մեծ հաշվով, ընդունելի են, որոշակի արդյունք ապահովում են, բայց եթե ընդհանուր ենք նայում բոլոր փաթեթներին, ապա այժմեականության իմաստով դրանք նաև ավելի անմիջական ու հասցեական պետք է լինեին հատկապես աղքատ, նպաստառու և այն ընտանիքների համար, որոնք այս ընթացքում կորցրել են իրենց աշխատանքը: 

Միևնույն ժամանակ, ողջունելի եմ համարում այն փաթեթը, որը երկարաժամկետ ներդրումներին է աջակցելու, միայն կուզեի, որ դրանք ևս թիրախային, ավելի գործուն ու իրատեսական լինեին»,-ասաց նա: Ճգնաժամի հաղթահարման հիմնական ճանապարհներից մեկը, ըստ Ջ. Թադևոսյանի, ֆինանսների ներգրավումն է: 

«Ընդհանուր առմամբ, մեզ ֆինանսներ են պետք, որոնք մենք չունենք և, հավանաբար, չենք ստեղծի նաև մոտ ապագայում, որովհետև եթե 2020թ. մարտ ամսվա ցուցանիշները համեմատում ենք 2019թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշների հետ, անկումը զգալի է գրեթե բոլոր ոլորտներում: Եթե այս տեմպերին ու դինամիկային ենք առնչվում, բնականաբար, այդ ֆինանսները պետք է հայթայթել, և չպետք է վախենալ արտաքին պարտքի ընդլայնումից: Այդ ռեսուրսները փնտրել է պետք: 

Ֆորսմաժորային իրավիճակներում դա ընդունելի է, և կառավարությունները գնում են նման քայլի: Պետք է նկատել, որ կան երկրներ, որոնք հիմա բավականին էժան վարկեր են տրամադրում: Այս հանգամանքից կարելի է օգտվել և ժամանակին որոշակի խնդիրներ լուծել: Բայց ոչ միայն ֆինանսների ներգրավումն է կարևոր, այլև դրաց նպատակային ու իրատեսական օգտագործումը: 

Եվ այստեղ պետության դերակատարումը բավականին մեծ է: Պետությունը պետք է սերտ համագործակցի մասնավորի հետ, պետության մասնակցությամբ բազում միջոցառումներ պետք է իրականացվեն: 

Եթե միաժամանակ բոլոր ոլորտներում խնդիրների համակարգային լուծման քայլեր չլինեն, մենք շատ ավելի խորը անկումների մեջ կհայտնվենք»,հավելեց նա՝ չբացառելով, որ առաջիկայում խնդիրներն ավելի առարկայական կլինեն: 

«Կարծում եմ՝ ապրիլն այդքան ահավոր չէր այդ առումով, որովհետև կային պահված ռեսուրսներ, մարդիկ մոտ երկու շաբաթ աշխատել էին: Ու թեպետ ապրիլի կեսերից որոշակի աշխուժություն կար, արդեն մայիսին մարդիկ խնդիրներ ունեն: Իսկ եթե իրավիճակը ձգվի, հունիսին էլ մարդիկ խնդիրներ կունենան: 

Բացի այդ, եթե նույն հասցեականության տեսանկյունից ավելի կոնկրետ և լուրջ քայլեր չարվեն, կարճ ասած՝ լավ չի լինի: Կոնկրետ թիրախավորում է պետք, ինչը դժվար չէ, քանի որ հայտնի են նպաստառուների, գործազուրկների որոշակի շրջանակները»,-ասաց նա՝ շեշտելով, որ առանձնահատուկ վերաբերմունք պետք է լինի նաև բիզնեսի, հատկապես մի քանի ճյուղերի նկատմամբ:

«Օրինակ՝ զբոսաշրջության ոլորտում կան կազմակերպություններ, որոնք կարող են լուծարվել: Ստացվում է՝ ամբողջ հսկայական ոլորտ, որը լուրջ դինամիկա էր գրանցում, հայտնվել է փլուզման, սնանկացման ու կորուստների եզրին: 

Բացի այդ, գիտեմ, որ շատ կազմակերպություններ շարունակում են վճարել տարածքի վարձակալման վճարները: Եվ այսպիսի շատ ու շատ խնդիրներ կան, որոնք հաշվի առնելով՝ պետք է շատ ավելի կոնկրետ աջակցություն տրամադրել»,-ընդգծեց Ջ. Թադևոսյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia