Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ժա­մա­նա­կի ըն­թաց­քում ավե­լի է անլր­ջա­նում «100 փաս­տի» բո­վան­դա­կու­թյու­նը.Դատարկ թղթից խուսափելու ճանապարհը․ «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին ասուլիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իր՝ ավանդական դարձած «100 փաստը»։ Ակնկալվում էր, որ այս անգամ Փաշինյանի ներկայացրած փաստերը պետք է լինեին ծանրակշիռ, քանի որ, ըստ էության, ակնկալվում էր, թե վերջինս դրանով պետք է ամփոփեր իր պաշտոնավարման երկու տարվա արդյունքները։ Սակայն ներկայացված փաստերը բովանդակային առումով շատ թույլ էին և կառավարության գործունեության արդյունավետության տեսանկյունից ոչ համոզիչ։ 

«100 փաստում» բերված էին կետեր, որոնք ո՛չ ուղղակի, ո՛չ անուղղակի կապ չունեին կառավարության աշխատանքի հետ, կամ եթե կապ ունեին, ապա դրանց կարևորությունը հանրության համար շատ ցածր է։

Օրինակ՝ վարչապետը կովկասյան ընձառյուծի՝ Տավուշի մարզում հայտնվելը ներկայացնում է որպես իր կառավարության ձեռքբերում։ 

Սակայն նշենք, որ վայրի բնության հիմնադրամի՝ WWF-ի փորձագետները Տավուշում հայտնված ընձառյուծի նախշերը համեմատել են վերջին տարիներին Հայաստանում լուսանկարված մյուս ընձառյուծների հետ և պարզել, որ նույն կենդանին նկարվել է նաև FPWC-ի տեսախցիկներով 20182019 թվականներին Արարատի և Վայոց ձորի մարզերում:

Ենթադրաբար կենդանին 2019-ի աշնանը, հատելով երկրի կեսը, հարավային Հայաստանից եկել հասել է Իջևանի լեռներ։ Սակայն կառավարությունն ինչ քայլեր է կատարել, որ ընձառյուծը հայտնվի Իջևանի անտառներում, մնում է հարցական։ Եվ պատահական չէ, որ ընձառյուծի հայտնվելու թեման համացանցում ծաղրանքի առարկա դարձավ։

Իսկ եթե Փաշինյանը փորձում է ցույց տալ, թե իր կառավարման ընթացքում բարելավվել է Հայաստանի տարածքների էկոհամակարգը, ապա դրա համար ընձառյուծի հայտնվելը ցուցիչ չէ։ 

Էկոհամակարգի բարելավման տեսնկյունից կարելի էր բերել լուրջ հետազոտության արդյունքներ, թե, օրինակ՝ ինչ չափով են ավելացել կանաչապատ տարածները, ինչքանով է նվազել օդի աղտոտման մակարդակը և այլն։

 

Իհարկե, վարչապետը կարող էր գոնե մի քիչ լուրջ փաստարկներ ներկայացնել, որոնք ավելի տպավորիչ կլինեին, բայց վերջինս կարծես թե չի ցանկացել ժամանակ կորցնել, որպեսզի գոնե մի քիչ խորանա փաստերի մեջ, այլ ուղղակի վերցրել է տարբեր փաստերի համախումբ՝ մտածելով, թե այս անգամ էլ հնարավոր կլինի բնակչությանը համոզել, թե երկրում իրական փոփոխություններ են կատարվում։

Եվ տպավորություն է առաջանում, թե Փաշինյանն ուղղակի անլրջությամբ է մոտենում հանրությանը հաշվետու լինելու խնդրին։ Օրինակ՝ վերջինս վարչապետի կնոջ տուգանվելու փաստը նույնպես ներառել է 100 փաստի շրջանակներում, որպեսզի իբր ցույց տա, թե Հայաստանում հաստատվել է իրավունքի գերակայություն, և բոլորը հավասար են օրենքի առաջ, այդ թվում՝ վարչապետի կինը։

Սակայն մարդիկ շատ լավ պատկերացնում են, որ վարչապետի կնոջը տուգանելու փաստը հանրայնացնելն ուղղակի շոու է և ցուցադրականություն, քանի որ մենք տեսնում ենք, թե ինչ ճնշումների է ենթարկվում դատական համակարգը, ինչպես են գործեր կարվում ընդդիմադիրների նկատմամբ նրանց լռեցնելու համար և այլն։

Դե, բենզինի գնի նվազման մասին կետի մասին խոսելն ինքնին անիմաստ է դառնում. դա երևի թե ամենատարօրինակ արձանագրումներից մեկն էր: Ու պատահական չէ քաղտեխնոլոգներից մեկի գրառումը. 

«Ճիշտն ասած՝ ես չգիտեի, որ Նիկոլը կարողանում է կառավարել նավթի համաշխարհային գները: Փաստորեն, ԲիՓին, Ռոսնեֆտը, Ռոտշիլդները, արաբական աշխարհը Ո՞ՒՄ ՇՈՒՆՆ ԵՆ»: Սա կարելի է համարել սոցցանցերում այս ասուլիսին նվիրված հեգնական գնահատականների հավաքական գրառումը:

 

Ի դեպ, նախկինում վարչապետի ներկայացրած փաստերն ավելի ծանրակշիռ էին, քան այս անգամ, և պատահական չէ, որ դատելով համացանցում արվող մեկնաբանություններից՝ հանրությունը ժամանակի ընթացքում գնալով ավելի անլուրջ է վերաբերվում «նոր Հայաստանի» մասին 100 փաստերի հերթական խմբաքանակին։

Միգուցե ժամանակն է, որ կառավարությունը հրաժարվի «100 փաստի» ձևաչափից, և եթե 100 խոշոր ձեռքբերումներ չկան, ապա հանրությանը ներկայացվեն այն քանակությամբ փաստեր, որքան դրանք կան, այլ ոչ թե «պտիչկա դնելու» համար ներկայացվի 100 փաստ, որոնց մեջ լինեն արհեստականորեն ներառված և կառավարության գործունեության հետ կապ չունեցող տվյալներ ու փաստեր։

 Թեպետ, հասկանում ենք, որ այդ դեպքում գուցե վարչապետը ստիպված լինի հանրությանը ներկայացնել դատարկ սպիտակ թուղթ...

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal