Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Մարդն այս երկ­րում այդ­պես էլ գե­րա­կա ար­ժեք չդար­ձավ. ե՞րբ դար­ձանք այս­քան ան­տար­բեր»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Համազգային թատրոնի դերասան Կարեն Խաչատրյանն ասում է՝ համավարակի ավարտից հետո ոչինչ առաջվանը չի լինելու, այդ թվում՝ թատրոնի հանդեպ վերաբերմունքը: «Դա կապված է հոգեբանության, մեր արժեհամակարգի, մտածելակերպի ու ապրելակերպի հետ: Այս իրավիճակն, իհարկե, կազդի նաև ներկայացումների թեմաների վրա:

 Հնարավոր է՝ զրույցը լրիվ այլ ուղղությամբ գնա: Այս ընթացքում, երբ մարդիկ տանն են, ուզում եմ հուսալ, որ շատ բան վերարժևորել են: Հասկանալի է՝ այն ճանապարհը, որով մարդկությունը գնում էր, սխալ է: Պետք է շունչ առնել և մտածել՝ ինչպես առաջ շարժվել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է դերասանը:

 

Գործ ունենք հանդիսատեսի վախի հետ

Խաչատրյանն անդրադառնում է այն մտահոգությանը, որ գուցե ստեղծված իրավիճակը որոշակի ազդեցություն ունենա թատրոններ հանդիսատեսի հաճախելիության վրա: «Այսօր նախարարությունն ինչ էլ առաջարկի, գործ ունենք հանդիսատեսի վախի հետ: Ամեն ինչ կարող է լավ լինել, բայց հանդիսատեսը ներքին վախերի պատճառով առաջվա պես չհաճախի թատրոն: Բացի դա, կա նաև հարցի ֆինանսական կողմը: 

Հիմա մարդիկ գումար չունեն, պարտքեր ունեն, շատերը որոշ ժամանակ թատրոնի, համերգասրահ գնալու համար գումար չեն ծախսի: 

Ժամանակ է պետք»,նշում է մեր զրուցակիցը: Հավելում է՝ կան ոլորտներ, որոնց այս մեկուսացումն այնքան էլ չի խանգարում. 

«Օրինակ՝ գիտնականը շարունակում է աշխատել իր թեզի կամ էլ գիտական փորձի վրա: Գրողները շարունակում են գրել և այսպես շարունակ: Բայց կատարողական արվեստի՝ թատրոնի, օպերայի և մյուսների դեպքում, որտեղ պարտադիր է հանդիսատես և դերասան, հանդիսատես և կատարող կապի ստեղծումը, կարևոր է անմիջական շփումը»:

Թատրոնում բեմ դուրս գալը քննության պես է

Ինչ վերաբերում է դերասանների հարկադրված պարապուրդին, Խաչատրյանն ընդգծում է՝ դերասանի մասնագիտությունն ինչ-որ առումով կախյալ է: «Հնարավոր է՝ թատրոնում աշխույժ եռուզեռ լինի, նոր դերաբաշխումներ, բայց դերասանին դեր չտան: Նույնն էլ՝ կինոյի պարագայում: 

Կարող ես ներգրավված լինել տարբեր ֆիլմերի ու սերիալների նկարահանումներում, բայց մեկ էլ ամիսներով զանգ չստանաս, այսինքն՝ այս պարապուրդ ասվածը մեզ համար ինչոր իմաստով օրինաչափ է: Մեր մասնագիտության մեջ այդ վայրիվերումները կան: Չնայած այս պարապուրդին՝ լավ դերասանը կկարդա ամենը, ինչն աշխատանքային վազքի մեջ չի հասցրել:

 Ես այդպես եմ վարվում: Արտիստը բոլոր դեպքերում պետք է պահի իր ստեղծագործական վիճակը՝ անկախ նրանից՝ նկարահանվում է, թե ոչ: 

Դա աշխատանք է, ինքդ քո վրա պետք է անընդհատ աշխատես: Պետք է պատրաստվես, ինչպես պետական քննությանը: Ինձ համար բեմ դուրս գալն ամեն անգամ քննության պես է: Ապացուցում ես՝ այդ պահին բեմ դուրս գալու իրավունք ունես, թե ոչ: Եթե ներքուստ ասում ես՝ այո՛, ունեմ, հանդիսատեսն ասում է՝ ապացուցի՛ր: 

Բեմում արդեն երևում է, թե ինչպես հանձնեցիր քննությունդ: Աշխատանքը միայն դերերն անգիր անելով չէ, դա զգացողությունների, ինտելեկտի, տեղեկատվության կուտակման հետ է կապված: Այդ ամենը երևում է բեմի վրա: Դերասանը բեմում մեկ նախադասություն արտասանեց, անմիջապես երևում է՝ նա կարդացած է, թե ոչ: 

Կարող է նաև տեքստ չասել, ընդամենը մի ծայրից մյուսը գնալ, անգամ այդ ժամանակ է երևում՝ նա ինտելեկտ ունի, թե ոչ: 

Զարմանալի բան է, բայց իրականություն»,ասում է Խաչատրյանը: Իսկ հետո ընդգծում է՝ թատրոնը զվարճանքի վայր չէ, այն գեղագիտական ուրիշ իրականություն է, որին մարդն ուզում է առնչվել: 

«Թատրոնը մարդուն ապրելու հնարավորություն է տալիս, օգնում է նրան շարունակել կյանքը: Այն իրականության անիրական կողմն է, որը շատ ավելի իրական է: Թատրոնն այն գեղեցիկ սուտն է, որով ճշմարտությանն ավելի ես մոտենում: Թատրոնն ազգային արժեք է»,-հավելում է Խաչատրյանը:

Մարդկային էգոիզմն ամեն ինչ կործանում է

Այս իրավիճակից պետք է հաղթած դուրս գանք, մեր կյանքը, արարքները՝ վերարժևորած: «Համաշխարհային մակարդակով պետք է հետ կանգնենք էգոիզմից: Այն ամեն ինչ կործանում է: Այն պետք է մի կողմ դնենք և հասկանանք, որ մոլորակն ափսոս է, այն ապականեցինք մինչև վերջ, և սա մոլորակի պատասխանն է մարդկությանը: Մարդկությունը պետք է հասկանա, որ բոլորս նույն նավի մեջ ենք, եթե մոլորակի հետ մի բան եղավ, մարդկությունը կվերանա: Մարդը պետք է հասկանա, որ պարտավոր է ներդաշնակ լինել բնության հետ:

 Իսկ ի՞նչ է անում նա՝ բնությունը ծառայեցնում է իրեն: Մեր ունեցած հարստությունը՝ խմելու ջուրը, չի կարելի կեղտոտել, չի կարելի ոսկու հանքի համար Սևանը վտանգել: Վաղը խմելու ջրի համար պատերազմ է լինելու: 

Այսօր շատ երկրներ միլիոններ են ծախսում ծովի ջուրը վերամշակելու և խմելու համար պիտանի դարձնելու համար, իսկ ինչպե՞ս ենք վերաբերվում մեր ունեցածին: 

Դա էլ է այդ էգոիզմի հետևանքը: Գնում ես Սյունիք, տեսնում պոչամբարները, ճնշումդ բարձրանում է: 

Պղնձի խտանյութը տալիս ենք ուրիշներին, նրանք հարստանում են, իսկ այդ աղբը մնում է մեր հողի մեջ, մեզ համար ամեն մի թիզ հողը կարևոր է»,-ասում է Համազգային թատրոնի դերասանը:

Նա ընդգծում է՝ այս իրավիճակում լուրջ հետևություններ պետք է անել՝ կապված մեր առողջապահական համակարգի վիճակի հետ: «Այն չպետք է լինի բարձիթողի վիճակում: Պետք է ապահովագրական որակյալ համակարգ ստեղծել, որ երբ մարդը հիվանդանա, «անտեր ու դուրս» չմնա, կարողանա իր առողջությանը վերաբերող հարցերը լուծել, ոչ թե դրամահավաքներ կազմակերպենք նրան փրկելու համար: 

Մեզ համար ամեն մի մարդու կյանքը պետք է կարևոր լինի: Մարդը հիվանդանում է, բայց փող չունի, չգիտի ի՞նչ անի: Երբ 40 հազար դրամ թոշակ է ստանում, ինչպե՞ս 10 հազար դրամը տա բժշկին մեկ այցի համար: 

Պետք է նման հարցերի մասին մտածենք»,-շեշտում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ հասարակությունը պետք է պահանջ ունենա ինչ-որ բան փոխելու, որովհետև եթե պահանջը չկա, ով ինչ ուզում է խոսի, կապ չունի, բան չի փոխվի: 

Չգիտեմ՝ ե՞րբ այսքան անտարբեր դարձան

«Մարդն այս երկրում այդպես էլ գերակա արժեք չդարձավ, մտածում էինք հեղափոխությունից հետո ինչ-որ բան կփոխվի, բայց ոչ»,-ասում է Խաչատրյանը: 

«Լսում ենք՝ Արցախում զինվոր է զոհվել, թերթում ես հեռուստաալիքները՝ իրար են հաջորդում շոուներն ու սերիալները, տպավորություն է, որ զինվորի մահվան դարդն ու ցավը մնում է նրա ծնողների սրտում: Այնինչ, յուրաքանչյուր զինվորի մահը սուգ է բոլորիս համար: Զինվորը մահանում է, իսկ մենք տաշի-տուշիի մեջ ենք: 

Սա անբարոյականություն է: Նրա ծնողները, հարազատները տեսնում են, որ իրենց երեխայի մահը միայն իրենց ցավն է, ժողովրդինը չէ: Մինչդեռ ինքը դիրքերում էր, մեզ համար էր այնտեղ: Մահացավ, ի՞նչ անենք, շոուն շարունակվում է: Սա տեսնելով՝ չեմ կարծում, թե հետևություններ կանենք:

 Չգիտեմ՝ ե՞րբ այսքան անտարբեր դարձանք: Այդ անտարբերությունն, ի դեպ, վերևից է գալիս՝ վերևից ներքև, միշտ է այդպես եղել, ուղղակի պոպուլիստական խոսքեր ենք լսում, դարձվածքներ, բայց մարդն արժեք չունի»,-ասում է դերասանը:

«Բազմադարյա պատմություն ունեցող ժողովուրդ ենք, ամենակարևորը մեր արժեքներն են և այն մարդիկ, որոնք դրանք պահպանում են, նրանց նկատմամբ պետությունը պետք է շատ ուշադիր լինի: 

Նրանց այնքան աշխատավարձ տա, որ արժանապատիվ կյանքով ապրեն: Աննորմալ է, երբ նախարարը, կապ չունի որ մեկը, մեկուկես մլն դրամ աշխատավարձ է ստանում, իսկ թանգարանի աշխատակիցը, գիտաշխատողը, դերասանը կամ ռեժիսորը՝ կոպեկներ: 

Այդ մարդկանց ուսերին է այս երկրի ամբողջ արժեհամակարգը: Այս պայմաններում մարդիկ պահպանում են մեզ հասած ժառանգությունը, փոխանցում հաջորդ սերունդներին, կարելի՞ է նրանց աշխատանքն այսքան ցածր գնահատել»,-եզրափակում է դերասան Կարեն Խաչատրյանը:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer