Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ան­հա­տը ցան­կա­ցած աշ­խա­տան­քի մեջ սի­րո մաս­նիկ է դնում»

INTERVIEW

«Մաքրամեն հանգույցներով հյուսքի տեխնիկա է, որը շատ հին պատմություն ունի, դեռ նախամարդուց սկսած, երբ փորձել են կապել առաջին հանգույցները, կամ, ավելի ճիշտ, երբ նախամարդը փորձել է խոտի տերևները կամ որսի մորթին իրեն հարմարեցնել պաշտպանվելու համար: 

Այսպես ստեղծվել են առաջին հանգույցները, որոնք ժամանակի ընթացքում ավելացել են կենցաղի անհրաժեշտությունից ելնելով և դարերի ընթացքում բազմազան են դարձել, մարդիկ սկսել են ստեղծագործաբար մոտենալ դրանց, և այսպես մաքրամեն հասել է մինչև մեր օրեր»,-այսպես ենք սկսում Գեղանուշ Թովմասյանի հետ զրույցը: 

Նա ներկայացնում է մաքրամեի պատմությունը, թե ինչպես սկսեց հետաքրքրվել թելերի աշխարհով, անդրադառնում այն հանգամանքին, որ ծանր տարիներին մաքրամեն օգնեց հոգալ ընտանիքի տարրական կարիքները:

 

Տիկին Գեղանուշը նշում է՝ մաքրամեի զարգացման մեջ կարևոր է եղել նավաստիների ներդրումը: «Ամիսներ շարունակ գտնվելով նավերի վրա, նավարկելով տարբեր երկրներ և իրենց մոտ պարաններ ունենալով` ձանձրույթը փարատելու համար դրանցով տարբեր նախշեր, հանգույցների տեսակներ են ստեղծել: Հիմա 500-ից ավելի հանգույց է հաշվվում: Կենցաղի մեջ եղած ամեն սովորական հանգույցը կիրառվում է նաև մաքրամեում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է մեր զրուցակիցը:

Առհասարակ թելի նկատմամբ հետաքրքրությունը նրա մոտ առաջացել է դեռ մանկուց: «Հիշում եմ՝ 7-8 տարեկան էի, և որքան էլ մանկավարժ ծնողներս առաջնահերթ էին համարում կրթությունը, դասերը, այնուամենայնիվ, փորձում էի տատիկիս հետ տնային գործերն ավարտելուց հետո ինչ-որ ազատ ժամանակահատված գտնել, որպեսզի գնայի և հորաքրոջս հետ գորգ գործել սովորեի: 

Ինձ հրապուրում էր թելերի հետ աշխատանքը, հայկական նախշերը: Թելի նկատմամբ սերը միշտ մնացել է ինձ հետ: Հետագայում` ավելի հասուն տարիքում կրթությանս զուգահեռ փորձել եմ ամեն ինչ՝ հելունագործություն, շյուղագործություն և այլն: Իսկ մաքրամեի հանդեպ իմ հետաքրքրությունն առաջացավ, երբ տեսա մորաքրոջս հարևանի աշխատանքները: 

Նա արտասահմանից եկած կին էր, շատ գեղեցիկ ստեղծագործական մտքով, հրաշալի աշխատանքներ ուներ, որոնք այն ժամանակ՝ 1970-1980ական թվականներին, վաճառում էր ժամանակի վերնախավին: Այդ ժամանակ Խորհրդային Միությունում չկար անհատ ձեռներեցություն, պետական հաստատություններ էին, իսկ նա կարողանում էր իր տանը պատրաստել և վաճառել նման աշխատանքներ, իհարկե, գաղտնի ձևով:

 Լինելով մաթեմատիկական մտածողության տեր մարդ, ինձ հրապուրում էին երկրաչափական նախշերը, և, մաքրամեի մեջ տեսնելով դրանք, որոշեցի՝ պետք է անպայման մաքրամե սովորեմ: Այդ պրոցեսի սկիզբը դրվեց այն ժամանակ, երբ ծնվեց առաջնեկս, և երեք տարի ֆիզարձակուրդում մնացի: Այդ ընթացքում էլ ավելի խորացա ստեղծագործական աշխատանքի մեջ: 

Երբ եկան ծանր տարիները, փակվեցին գիտահետազոտական ինստիտուտները, իսկ ես աշխատում էի Աշտարակի ռադիոֆիզիկայի ինստիտուտում, տանը սկսեցի մաքրամեի աշխատանքներ պատրաստել և նաև խմբակներ ստեղծել ու փոխանցել իմ փորձառությունը: 90-ականներին, երբ կյանքը պարալիզացվել էր, կարողացել եմ իմ դասապրոցեսների և աշխատանքի շնորհիվ ընտանիքիս ամենատարրական հոգսերը հոգալ»,-ասում է տիկին Գեղանուշը: 

Կարծում է՝ ձեռքի աշխատանքը միշտ կգնահատվի: «Այդ մասին է վկայում նաև այն փաստը, որ ամռան ամիսներին Վերնիսաժը բավական մարդաշատ է լինում, զբոսաշրջիկները ցանկանում են ձեռք բերել ձեռքի աշխատանքներ: Ի վերջո, մեզանից յուրաքանչյուրը ցանկանում է ունենալ յուրօրինակ աշխատանք, և շատ բարձր է գնահատվում հատկապես մարդու ձեռքի աշխատանքով ստեղծված իրը, որովհետև դրա մեջ կա ստեղծագործական միտք, էներգիա, սեր: 

Երբ անհատը ցանկացած տեսակի աշխատանք է կատարում, նրա մեջ սիրո մասնիկ է դնում: Հիմա մաքրամեն շատ տարածված է աշխարհում, որքան էլ ժամանակի ընթացքում մի քիչ անտեսել են, հետո սկսել է զարգանալ ու տարածվել: Վերջին 2-3 տարում Եվրոպայում շատ մեծ հետաքրքրություն կա մաքրամեի հանդեպ: Առհասարակ, ձեռքի անհատական աշխատանքները բավական թանկ են գնահատվում»,-նշում է նա:

 

Գաղտնիք չէ՝ ձեռքի աշխատանքները նաև գումար վաստակելու միջոց են և շահագրգռություն՝ անընդհատ նոր գործեր ստեղծելու համար: Տիկին Գեղանուշը դա փաստում է սեփական օրինակով: «Երբ ամենասկզբում սկսեցի մաքրամեով զբաղվել, ինձ դա ուղղակի հաճելի էր, սիրում էի ինքս կրել իմ աշխատանքները: 

Հագուստիս մեջ երկար տարիներ եղել են տարբեր դետալներ, կրել եմ աքսեսուարներ, մարդկանց նվիրել եմ իմ աշխատանքներից: Իմ օրինակով ապացուցել եմ՝ հնարավոր է ձեռքի աշխատանքներ պատրաստել ու վաճառել, իմ շատ աշխատանքներ հայտնվել են արտասահմանում: Բացի դա, երկար տարիներ դասավանդել եմ Արաբկիրի Հայորդաց տանը, «Օրրան» հաստատությունում: 

Մեր երեխաների աշխատանքները վաճառվում էին, և ստացված գումարը կա՛մ խմբին էր բաժին հասնում, կա՛մ էլ երեխաներն անհատապես էին գումար ստանում, և դա օգնություն էր նրանց ընտանիքներին: Դասապրոցեսները երեխաներին սովորեցրեցին, որ ձեռքի աշխատանքները կարող են նրանց նաև ֆինանսական միջոցներով ապահովել, օգնել թեթևացնել իրենց ընտանիքի հոգսը: Այժմ, երբ կյանքը տեղափոխվել է վիրտուալ տիրույթ, և տանը զբաղվածություն ապահովելու հանրային խնդիր կա, իմ «Ձեռամբ. Handmade» ֆեյսբուքյան և YouTube-ի էջերում սկսել եմ մաքրամեի օնլայն դասընթաց, որն արդեն ընդունվել ու մեծ արձագանք է գտել հետևորդների շրջանում»,-եզրափակում է Գեղանուշ Թովմասյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023