Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Անկախության տարիներին ավելի համախմբված էինք, հիմա հակառակը՝ կղզիացել ենք»

INTERVIEW

Ակնհայտ է՝ համավարակի առկայությունը և տարածումը շատ բան է փոխել մեր իրականության մեջ: Խորքային փոփոխություններն իրենց զգացնել կտան շատ ավելի ուշ, քանի որ ներկայումս ուղղակի ապրում ենք տվյալ իրականության մեջ՝ փորձելով դիմագրավել առօրեական խնդիրներին, պահպանել լավատեսությունն ու զգոնությունը: Բնական է, որ այս իրավիճակն իր ազդեցությունը կունենա նաև մշակութային կենտրոնների, դերասանների, երաժիշտների և առհասարակ բոլոր ստեղծագործողների գործունեության վրա:

Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի, վաստակավոր արտիստուհի Արև Սանթրոսյանը նշում է՝ հաճախ է մտածում այն մասին, թե ստեղծված իրավիճակն ինչ ազդեցություն կունենա թատրոնների գործունեության վրա: 

«Լավատեսական լուծում չեմ կարողանում գտնել, մտածում եմ, որ իսկապես հանդիսատեսի հոսքը շատ կպակասի, որովհետև, բացի նրանից, որ մարդկանց մեջ վախ կլինի, թույլ չեն տրվի հանդիսատեսի ներկայությամբ մասսայական ցուցադրություններ, ներկայացումներ, կարծում եմ, որ մեր հանդիսատեսը կկանգնի նաև ֆինանսական դժվարությունների առաջ: 

Ամեն դեպքում պատկերացնում եմ, որ ուղիղ մեկ տարի չենք կարողանալու նորմալ ներկայացումներ խաղալ, չենք կարողանալու մեր սիրելի հանդիսատեսին բերել թատրոն: Մտածում եմ՝ ինչ անենք, ոնց անենք: Ամենավատը թատրոնների վիճակն է: 

Այնքան լավն էր դարձել հանդիսատեսը: Ամեն ինչ խառնվեց իրար, լավ լուծումներ չեմ տեսնում, այդ հարցում դարձել եմ փոքր-ինչ վատատես: Գուցե մեկ տարի հետո նորից մեր թատրոնների դռները բացվեն: Նույն խնդիրը կա նաև կինոթատրոնների, համերգասրահների հետ կապված: 

Պատանի հանդիսատեսի թատրոնում ներկայացում էինք բեմադրել Նար-Դոսի չորս նովելների հիման վրա, 23 հոգի միայն գործող անձինք էին, շատ գեղեցիկ ներկայացում էր ստացվել, պետք է այն հանձնեինք գեղարվեստական խորհրդին, նույն օրը սկսվեց արտակարգ դրությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է դերասանուհին:

Միևնույն ժամանակ կարծում է, որ այս պարտադրված պարապուրդը չի ազդի դերասանների մասնագիտական որակների վրա: 

«Դերասանի մասնագիտությունն է դերեր խաղալ հանդիսատեսի առաջ: Նրանք ավելի շատ էներգիայով, զգացմունքներով, շատ կարոտած, շատ ավելի բարձր որակով և մակարդակով հանդես կգան: Ես այդ հարցում կասկածներ չունեմ: 

Դերասանները մեծ թափով, էներգիայով կանցնեն աշխատանքի, հիմա տխրում ենք, կարոտում բեմը: Լավ կլինի, պետք է լավատեսորեն տրամադրվել, վստահ լինել, որ հանդիսատեսը կվերադառնա թատրոն, իսկ դրանք էլ կսկսեն գործել ամենաբարձր մակարդակով»,-նշում է մեր զրուցակիցը:

Այս օրերին մեր ազատ ժամանակը որևէ կերպ կազմակերպելու խնդիր ունենք: Դերասանուհին նշում է՝ տպավորություն է, որ այս 2-3 ամսում տարբեր փուլեր անցանք: «Սկզբում չէինք հասկանում, պատկերացնում՝ ինչ է կատարվում, ժխտում էինք իրականությունը, ասում՝ սա չի կարող լինել: 

Մի տեսակ սթրես տարանք, բայց հետո հարմարվեցինք, սկսեցինք կոնկրետ ինչ-որ գործունեությամբ զբաղվել: 

Օրինակ՝ ես չեմ դադարեցրել գործունեությունս: Շատ լավ թատերական խումբ ունեմ Մալաթիայի հայորդաց տանը, որն, ի դեպ, 25 տարի է՝ գործում է: Երեխաների հետ օնլայն տարբերակով նաև անհատական դասեր անցկացրեցի, որպեսզի նրանք ֆորմայի մեջ լինեն, համարյա պատրաստեցինք բեմադրությունը: 

Այսինքն, ես պարապուրդի մեջ չեմ եղել, միշտ էլ ինչ-որ ստեղծագործական պրոցես ենք ունեցել: Պետք է առհասարակ լավատեսորեն տրամադրվել, սա լավ առիթ է, որ մարդիկ շատ կարդան, ուսումնասիրեն, օրինակ՝ թատրոնի, դերասանների կյանքը, նրանց ապրելակերպը, գործունեությունը: Դերասանուհի եմ, դրա համար բերում եմ այս օրինակը: 

Սա շատ հետաքրքիր փորձառություն կարող է լինել: Հիմա տեղեկատվության աղբյուրները շատ են, սոցցանցերից ևս հնարավոր է շատ տեղեկություն ստանալ: Մարդիկ պետք է լցնեն իրենց օրը: 

Դուստրս՝ դերասանուհի Տաթև Ղազարյանը, ավելի բովանդակալից անցկացրեց այս շրջանը: Հեքիաթներ կարդաց, լցրեց թե՛ իր, թե՛ երեխաների կյանքը: Երեխաները նույնիսկ նամակներ էին գրում, թե երբ է լինելու նոր հեքիաթը: Պետք է ամեն ինչ անել այս նյարդային վիճակից դուրս գալու համար, կարողանալ շատ հարցերի գիտակցաբար մոտենալ»,-ասում է դերասանուհին: 

Նշում է՝ այս ամենի ավարտից հետո, այսպես թե այնպես, մարդկանց ապրելակերպում, մտածելակերպում ինչ-որ փոփոխություններ կլինեն: «Ինչ վերաբերում է համախմբվածությանը, ասեմ՝ անկախության տարիներին ավելի համախմբված էինք, լույս չկար, ծանր տարիներ էին, հավաքվում էինք իրար գլուխ, խոսում էինք, ծիծաղում, կարդում, այդ վախը մեջներս չկար: Հիմա այս վիրուսը, վախը մտել է մեջներս, հակառակը՝ կղզիացել ենք, մնում է ժամանակն օգնի այս վիճակից դուրս գալ»,-եզրափակում է Արև Սանթրոսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer