Yerevan, 01.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Կա­ռա­վար­ման հա­մա­կարգն ամ­բող­ջո­վին դեպ­րե­սի­ա­յի մեջ է ընկ­նե­լու, ոչինչ չի աշ­խա­տե­լու»

INTERVIEW

Համաճարակն առավել ակնհայտ դարձրեց այն իրողությունը, որ գործող իշխանություններն անընդունակ են որևէ լուրջ քայլի: Եվ այն, որ այս ամբողջ ընթացքում իշխանությունը պահպանվել է, պարզապես տարբեր պոպուլիստական գործոնների շնորհիվ էր: 

Ու երբ կոնկրետ խնդիր լուծելու հարց առաջացավ, բոլորի համար տեսանելի էր, որ իշխանությունները չկարողացան լուծել այն: Այս համոզմանն է քաղաքագետ Աղասի Ենոքյանը, որի հետ զրույցում անդրադարձել ենք նաև համաճարակի ֆոնին առկա ոչ պակաս ակտիվ ներքաղաքական զարգացումներին:

«Բավականին ամուր հիմք կար, որը ստեղծվել էր նախկինում և որի շնորհիվ մինչ այս համակարգն իներցիայով աշխատում էր: Բացի այդ, պարզապես Նիկոլ Փաշինյանի բախտը բերեց, որ այս ճգնաժամն ավելի ուշ ի հայտ եկավ:

 Բայց հիմա կա ակնհայտ խնդիր՝ մարդիկ հիվանդանում են, մահանում, ավելին՝ մահանում նաև հիվանդանոցից դուրս: Խնդիրներն այնքան ակնհայտ են, որ պարզապես բառակույտով, ներեցեք, նաև «կրուտիտով» չեն կարող այդ ամենը բացատրել: 

Համաճարակն, իհարկե, դարձավ շատ լուրջ կատալիզատոր՝ ռեակցիան ավելի արագացավ: Եվ, բնականաբար, մենք արդեն մոտենում ենք Նիկոլ Փաշինյանի իշխանության փոփոխության «էնդշպիլին»: 

Տեսնում ենք, որ քաղաքական տարբեր ուժեր արդեն հայտ, նաև հրաժարականի պահանջ են ներկայացրել: Ընդհանուր առմամբ, մինչ այս ընդհանրապես քաղաքականություն չկար: 

Այսինքն, կային ինչ-որ ընդդիմախոսներ, առաջ քննադատում էին, ինչ-որ պատմություններ պատմում, իսկ հիմա կոնկրետ քաղաքական ուժեր կոնկրետ քաղաքական հայտարարություններ են արել, այդ գործընթացի վերաբերյալ անգամ կոնսուլտացիաներ են սկսում՝ փորձելով միասին գտնել այն ալգորիթմը, որով կարելի է հանգուցալուծման հասնել»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը: 

Ինչ վերաբերում է վերոնշյալ գործընթացի պատեհության վերաբերյալ դիտարկումներին՝ Ա. Ենոքյանը նկատեց. «Դրանք, իմ կարծիքով, հիմար թեզեր են: Թեզեր են, որոնք միտված են ինչ-որ գաղափարական, բարոյական հիմք ստեղծելուն, որով Նիկոլ Փաշինյանը կփորձի իր իշխանությունը պահպանելու գործողություններ ծավալել: 

Զուգահեռ՝ այնուամենայնիվ, տեսնում ենք, որ նա ամբողջովին տապալել է երկրի կառավարումը՝ մասնավորապես այս վերջին փուլում, երբ համաճարակի հետ կապված այնքան հակասական, այնքան ոչ տրամաբանական քայլեր արվեցին, որոնք ակնհայտ դարձրեցին իրավիճակին չտիրապետելու փաստը: Իսկ այս խնդրի լուծման համար առաջին հերթին անհրաժեշտ է իր ձեռքից վերցնել իշխանական լծակները»:

Նա շեշտեց նաև՝ քննադատությունների վերաբերյալ իշխանության արձագանքի բովանդակությունը ևս չի փոխվել:

«Երբ Ն. Փաշինյանին և իր թիմին իրավիճակին չտիրապետելու համար քննադատում էին, այդ ամենը հերքելու համար պետք էր ուղղակի ցույց տալ իրավիճակը հաղթահարելու քայլերը: Ընդ որում, այդ քայլերը պետք է լինեին հստակ ժամանակացույցով, իրենց բյուջեներով, գիտական հիմնավորումներով և այլն: 

Այդպես, միգուցե, փորձեին և՛ այդ ուժերին, և՛ հասարակությանը համոզել, որ, այո, իրենք ի վիճակի են դուրս գալ այս ճգնաժամից: Մինչդեռ, դրա փոխարեն կրկին նույն պատասխանն է. 

Նիկոլ Փաշինյանն ասում է՝ կբռնեմ ձեզ, կբռնեմ նրա համար, որ ընդդիմությունը կատարում է իր գործը՝ քննադատում է իշխանություններին: Բայց, ներողություն, դա հենց ընդդիմության գործն է, ընդդիմության սահմանումն է: 

Կարելի էր ասել, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է բռնատիրության տանել, սակայն այդ ուղղությամբ տանելու համար իր ռեսուրսները շատ նվազ են: 

Այդ առումով նվազ են նաև Հայաստանի ռեսուրսները: Հաշվի առնելով նշվածը՝ իրավիճակն ավելի շատ կարելի է որակել որպես ոչ ադեկվատ ու անհեթեթ պատկեր: Կարծում եմ՝ իշխանությունը հասկանում է, որ, փաստորեն, այլևս չունի ժողովրդի անվերապահ օժանդակությունը, չունի նաև բարոյական ճնշման գործիքների մեծ մասը»,-ասաց Ա. Ենոքյանը՝ շեշտելով, որ, ըստ էության, քննադատողներից շատերին «նախկիններ» անվանելու հին մեթոդիկան ևս չի աշխատում:

«Հաշվի առնելով այդ ամենը՝ բավականաչափ լուրջ խնդրի առաջ են կանգնած: Փաստորեն, իրենք նոր իրավիճակում աշխատում են հին գործիքներով՝ ֆեյքերի գրոհներ, քրեական գործեր բստրել ու կոմպրոմատներ ի հայտ բերել: 

Կարծում եմ՝ ստեղծված իրավիճակին ադեկվատ գործիքներ չունեն, չեն կարողանում գտնել նոր գործիքակազմ, որով կկարողանան հաղթահարել ճգնաժամը»,-շեշտեց քաղաքագետը:

 

Նա մատնանշեց հատկապես կառավարելիության և որոշում ընդունելու խնդիրների մասին:

«Հիմնական խնդիրը կառավարելիությունն է, բացի այդ, քաղաքականության մեջ ամենակարևոր հարցը որոշում ընդունելն է: Ամբոխահաճության պատճառով Ն. Փաշինյանը շատ ու շատ հարցերում պարզապես վարանում է որոշում ընդունել:

Սկսենք Ամուլսարից և գանք արդեն մեր օրեր, երբ եթե անգամ որոշում էլ ընդունում է, անընդհատ այն հետ ու առաջ է անում: 

Վերոնշյալ խնդիրներից են բխում նաև որոշումների ռացիոնալ լինելու, դրանց ֆինանսական ապահովման հարցերը: 

Օրինակ՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման մի քանի ծրագրեր են ներկայացրել, որոնք, ըստ էության, հարց չեն լուծում և պարզապես նպաստում են ոչ թե քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավմանը, գոնե, այսպես ասած, յոլա գնալուն, այլ բյուջեի մսխմանը»,-նկատեց քաղաքագետը:

Անդրադառնալով այս ֆոնին արված կադրային մի շարք փոփոխություններին, Աղասի Ենոքյանը նշեց, որ բնական է մտածելը, որ այս լարված իրավիճակում Ն. Փաշինյանը կգնա ուժային կառույցներն ամրացնելու ուղղությամբ:

«Մինչդեռ նա լրիվ հակառակն է անում: Նա այդ կառույցների համար անհասկանալի և անծանոթ մարդկանց է բերում, որոնք կառույցների աշխատանքից, ըստ էության, գաղափար չունեն: 

Դրանով իսկ նա պարզապես թուլացնում է այս կառույցների աշխատանքը: Իրեն թվում է, որ եթե բերի ինչ-որ մեկին, որն իր հանդեպ անձնական նվիրվածություն ունի, ապա դրանով ամբողջ համակարգն անձնական նվիրվածություն կունենա: Կարծում եմ՝ այդպես չէ:

 Ի վերջո, այն սպաները, այն աշխատակիցները, որոնք երդում են տվել, երդում են տվել ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ հայրենիքին: Եվ նրանք պարզապես չեն կարող աշխատել ոչ պրոֆեսիոնալների հետ: 

Ըստ իս, կլինեն շատ հրաժարականներ, կարծում եմ, որ պարզապես նաև լուռ բոյկոտ կլինի»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ այսպիսով այս կառույցների աշխատանքը ոչ թե հայտնվում է Ն. Փաշինյանի վերահսկողության տակ, այլ պարզապես պարալիզացվում է:

«Ընդհանուր առմամբ, սա կառավարման համակարգի հետագա կաթվածների է հանգեցնելու: Կառավարման համակարգն ամբողջովին դեպրեսիայի մեջ է ընկնելու, և պարզապես ոչինչ չի աշխատելու»,-ասաց նա՝ չբացառելով, որ առաջիկայում ևս մի շարք «բացահայտումների» ականատես կլինենք, որոնք ընդամենը անհեթեթ ցուցադրություն են և ամենևին չեն վկայում նույն ուժային կառույցների առօրեական աշխատանքի մասին:

Նրա խոսքով, այդ ամենը չի վկայի նաև այն մասին, որ Ն. Փաշինյանի իշխանությունն ուժեղացել է:

Ամփոփելով ու գնահատելով առկա ընդհանուր իրավիճակը՝ քաղաքագետը նկատեց. «Որքան էլ խոսվում է անհրաժեշտ համագործակցության մասին, այնուամենայնիվ, տարբեր քաղաքական ուժերի հայտարարությունները ցույց տվեցին, որ առաջին հերթին հենց իշխանությունները չեն գնում համագործակցության: 

Մինչդեռ քաղաքական ուժերը, կուսակցությունները բազմաթիվ առաջարկներ են արել, որոնք իշխանությունները պարզապես անտեսել են: Մեծ հաշվով, կարծում եմ, արդեն բավականաչափ տեսանելի է Ն. Փաշինյանի իշխանության վերջը, որից հետո արդեն որևէ եղանակով կստեղծվի նոր կառավարություն: Կարծում եմ՝ այս գործընթացն անշրջելի է»,-ասաց Ա. Ենոքյանը՝ նկատելով, որ հանգուցալուծման տարբերակներ արդեն իսկ կան:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023