Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ով ինչ ուզում է խոսի, մենք մեր ռազմավարական շահերը պետք է առաջ մղենք»

INTERVIEW

Past.am

Եվրախորհրդարանի ներկայացուցիչները հունիսի 10-ին համատեղ հայտարարությամբ էին հանդես եկել՝ կապված Հայաստանի և Արցախի միջև նոր ճանապարհի կառուցման հետ: Եվրոպական խորհրդարանում Հայաստան-Ադրբեջան-Վրաստան-ԵՄ պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդը, Եվրոպական խորհրդարանում Հայաստանի մշտական զեկուցող Տրայան Բասեսկուն և Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոն համատեղ հայտարարության մեջ մասնավորապես ընդգծել էին, որ «մայրուղի կառուցելու որոշումը կայացվել է առանց Ադրբեջանի իրավասու մարմինների համաձայնության, ինչը միջազգային իրավունքի խախտում է, բացի այդ, այն կարող է խորհրդանշական կերպով ամրացնել Լեռնային Ղարաբաղի և դրա շրջակա տարածքների ապօրինի օկուպացումը»:

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը վերոնշյալ հայտարարությունը չի դիտարկում բացառապես դիվանագիտական ճակատի թերացումների համատեքստում:

«Ավելի ճիշտ է դիտարկել արտաքին քաղաքական ճակատ ասվածը, որովհետև արտաքին քաղաքականությունը միայն դիվանագիտական աշխատանք չէ: Արտաքին քաղաքականությունը նաև խորհրդարանական դիվանագիտությունն է, ինչպես նաև այլ խողովակներով աշխատող ուղղություններն են: Այն նաև պետության ղեկավարի և միջազգային կազմակերպությունների ղեկավարների միջև աշխատանքն է: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ կարծում եմ, սա ոչ թե դիվանագիտական, այլ արտաքին քաղաքական բացթողում է»,-Past.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ շեշտելով, որ վերոնշյալ հայտարարության համար պատասխանատու է ոչ թե ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, այլ արտաքին քաղաքականություն իրականացնող բոլոր մարմինները:

«Իրականում այս արձագանքը կանխատեսելի էր՝ հաշվի առնելով ադրբեջանցիների ակտիվությունը, նաև այն գործընթացները, որոնք այսօր տեղի են ունենում միջազգային հարաբերություններում: Մի քանի գործոններ իրար վրա կուտակվել են, ինչի հետևանքով նման հայտարարություն է եղել: Իրականում արտաքին դաշտում մեր բացթողումներն ակնհայտ են, արտաքին քաղաքականության մեջ շատ ուղղություններով մեր աշխատանքը տապալել ենք: Բազմաթիվ ուղղություններում հետևողական չենք գտնվել: Բացի այդ, մեր հարևանների, բարեկամ երկրների հետ հարաբերությունները գտնվում են անհասկանալի վիճակում: Մենք ոչ միայն նոր բարեկամներ ձեռք չենք բերել, այլ անպատասխանատու հայտարարությունների հետևանքով պարբերաբար խնդիրներ ենք ունենում մեր հարևանների հետ: Այնպես որ, խնդիրները շատ են, գործոնները՝ ևս, բայց ամենակարևոր գործոնն արտաքին քաղաքականության մեջ պրոֆեսիոնալիզմի բացակայությունն է»,-նշեց մեր զրուցակիցը:

Հաշվի առնելով, որ վերջին շրջանում Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները հստակ արձագանք չեն ստանում միջազգային հանրության կողմից ու այդ համատեքստում դիտարկելով ԵԽ պատգամավորների վերոնշյալ ոչ հայանպաստ հայտարարությունը՝ Սուրեն Սարգսյանը նկատեց.

«Եթե Ադրբեջանն առավել ագրեսիվ և կոշտ հայտարարություններ է անում, սպառնում Հայաստանին, ու դրա վերաբերյալ ԵԽ-ն որևէ հայտարարություն չի ընդունում, դա ոչ թե ԵԽ-ի, այլ Հայաստանի թերացումն է, որովհետև մենք չենք աշխատում այդ ուղղությամբ, չենք աշխատում Ադրբեջանի՝ նման հայտարարությունները զսպելու ուղղությամբ: Այդ ամենի հետևանքով ականատես ենք լինում նաև հայտարարությունների, ինչպիսին վերոնշյալն էր: Եվ կարծում եմ, այստեղ ոչ թե պետք է եվրոպացիներին, այլ ինքներս մեզ մեղադրենք: Եթե մենք շարունակական և հետևողական աշխատանք տանենք բոլոր ուղղություններով, բոլոր գործընկներների, հարևան կամ բարեկամների հետ հարաբերությունների առումով հստակ ռազմավարություն, պլանավորված քայլերի հաջորդականություն ունենանք, բնականաբար, նման բան տեղի չի ունենա»:

Սուրեն Սարգսյանն ընդգծեց, որ նման հայտարություններից բխող հետևանքները չեզոքացնելու հնարավորություն ևս ունենք:

«Ավելին՝ կարող ենք ոչ թե անջատվել, այլ համախմբել մեր բոլոր հնարավոր ու կարող ուժերը, միասնական դառնալ և կարողություններն ուղղել նման գործընթացների դեմ  համատեղ պայքարելու համար: Կարծում եմ՝ միավորման բացառիկ հնարավորությունը հենց իշխանության ձեռքում է: Եթե նրանք ցանկանան՝ կարող են գնալ այդ ճանապարհով: Նկատենք, որ նման փորձեր շատ են եղել, որոնք, այնուամենայնիվ, շատ դեպքերում կանխվել են մեր դիվանագետների ու արտաքին քաղաքականության այլ պատասխանատուների կողմից: Սա նշանակում է, որ եթե այդ հնարավորությունը եղել է, հիմա էլ կարող է լինել»,-ընդգծեց նա:

Քաղաքագետը շեշտեց, որ չի կարծում, թե մայրուղին կառուցելու հարցում մենք որևէ խնդրի առաջ կկանգնենք. «Այդ ծրագիրը պետք է իրականացվի:Մենք, անկախ ամեն ինչից, պետք է առաջ գնանք այնպես, ինչպես առաջ ենք գնացել, օրինակ՝ այն ժամանակ, երբ 1990-ականների սկզբին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը  Հայաստանի դեմ բանաձևեր էր ընդունում, բայց Հայաստանի զինված ուժերը շարունակում էին իրենց աշխատանքն Արցախն ազատագրելու գործում: Այստեղ էլ նույն տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք: Ով ինչ ուզում է խոսի, մենք մեր ռազմավարական շահերը պետք է առաջ մղենք»:

Աննա Բադալյան

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal