Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ծի­րա­նի բեր­քը սպաս­վա­ծից քիչ կլի­նի, կար­տո­ֆի­լի հա­մար վատ տա­րի չէ»

INTERVIEW

Գյուղատնտեսական ոլորտի հարցերը մշտապես հայտնվում են մեր ուշադրության կենտրոնում և դառնում քննարկման առարկա: «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչյա Բերբերյանի հետ զրուցել ենք գյուղատնտեսական բերքի ծավալների, կարտոֆիլի ու ցորենի ցանքատարածությունների, գյուղվարկերի ու գյուղապահովագրության մասին և ոչ միայն: 

Բերբերյանը նշում է՝ ծիրանի բերքը սպասվածից քիչ կլինի, նույնը կապված է պտղի հետ: «Մասսայական հիվանդություններ ունենք խնձորենու և դեղձենու հետ կապված: Գարնանային անձրևների առատության պատճառով առաջացած խոնավությունը հանգեցրեց հիվանդությունների զարգացման՝ սնկային հիվանդություններ, քոս և այլ հիվանդություններ: Կարտոֆիլի համար վատ տարի չէ: 

Ցանքատարածությունները մի փոքր ավելացել են, չնայած ոչ որակյալ սերմերի հաշվին: Այն մարդիկ, որոնք պետք է մեկնեին արտագնա աշխատանքի, սակայն կորոնավիրուսի պատճառով չկարողացան, մնացին իրենց տներում և սկսեցին տարբեր կուլտուրաներ մշակել, հիմնականում կարտոֆիլ: Նրանք Շիրակի և Գեղարքունիքի մարզերի ֆերմերներն են»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Բերբերյանը:

Նա ներկայացնում է ցորենի ցանքատարածությունների հետ կապված պատկերը: 

«Ցորենի ցանքատարածությունների ավելացման հարցով դիմել ենք կառավարությանը, մի սխեմա ենք առաջարկել, որ անտոկոս վարկի փոխարեն գյուղացուն ցորեն տանք և հաջորդ տարի մեկին երկու հարաբերակցություն արտացոլմամբ ստանանք: Այսինքն՝ մենք մեկ կիլոգրամ սերմ կտանք, հետ կվերցնենք 2 կգ պարենային ցորեն: 

Ցավոք, կառավարության «մասնագետները» փորձում են փոփոխել մեր առաջարկը, որը մեզ համար անընդունելի է: Նույնիսկ Ազգային ժողովում «վազող», «քայլող» պատգամավորներ ունենք, հանձնաժողովի նախագահներ, որոնք խառնվել են այդ ծրագրին: 

Եթե այդ ծրագիրը չձևափոխեն, մենք 2-4 տարում կհասցնենք ցորենի ցանքատարածությունները ավելացնել կրկնակի ծավալով: Իսկ եթե նախկին կաշառակերները, որոնք այսօր պատահական իշխանության են եկել, փորձում են իրենց ձեռքերը տաքացնել այս ծրագրի վրա, կունենանք այն, ինչ-որ ունենք՝ անորակ սերմ, անորակ բերք, իսկ ցանքատարածությունները չեն ավելանա»,-նշում է մեր զրուցակիցը: 

Բերբերյանը նշում է՝ էկոնոմիկայի նախարարին ասել է՝ եթե դուք պետք է այդ ծրագիրն անեք, մենք հետ ենք քաշվում, հակառակ դեպքում՝ թողեք մենք այդ ծրագիրն իրականացնենք: «Իրենք առաջարկում են այլ տարբերակներ՝ որ գյուղացին 50 տոկոսով մասնակցի դրան, կանխավճար վճարի և այլն: 

Ոնց ես եմ հասկանում, ցանկանում են հենց սկզբից գումար աշխատել: Նույն առաջարկն արվել է նաև գարու ցանքատարածությունների դեպքում, որը կխթանի անասնակերի արտադրությանը, անասնագլխաքանակի ավելացմանը»,-ընդգծում է Բերբերյանը:

Անդրադառնում ենք նաև կառավարության՝ անասնագլխաքանակի հաշվառմանը: «Մեզ մոտ տարեցտարի անասնագլխաքանակի անկում է գրանցվում, բայց կառավարությունը փորձում է համարակալում անցկացնել՝ չհասկանալով դա ինչ բան է: «Бонитировка»-ն մի գիտություն է, որը նշանակում է ընտանի կենդանիների անձնագրավորում, ոչ թե հաշվառում: Հաշվառումը անձնագրավորման մի թևն է: Էլ ի՞նչ ենք ուզում այս մարդկանցից, պիտակները կկախեն կենդանիների ականջներից, այդ գումարներն էլ այդտեղ կմսխեն, իսկ հետո էլ հետևանքների համար ոչ մեկը պատասխան չի տա: Կամ հիմա որտե՞ղ են ժամանակակից ֆերմաները: 

Պլաստմասե կամ պոլիէթիլենային թաղանթի տանիքով ֆերմա՞ եք տեսել, որ բերել կապում էին գյուղացու գլխին: Այս թալանչի ծրագրերը դուրս են գալիս կառավարությունից: Մենք այսօր այնքան ֆերմաներ ունենք, որոնք կարելի է վերականգնել ու աշխատեցնել:

 Թող դրա մասին մտածեն: Ոչ թե մեկն ասի՝ պահեստամասեր ունեմ, գնամ կառավարություն, ասեմ այդ ծրագիրը տվեք ինձ, այդ պահեստամասերը վաճառեմ: Այդ կերպ ենք աշխատել, որ այս օրին ենք հասել»,-նշում է ՀԿ-ի նախագահը: 

Իսկ վերջում անդրադարձ գյուղվարկերին ու գյուղապահովագրությանը: «Գյուղվարկերի համար մարդիկ մեկ ամիս առաջ հերթ են կանգնում, հետո այնքան թղթաբանություն են պահանջում, մինչև այդ մեկ միլիոն դրամը ստանան: 

Ապահովագրության մասին շատ եմ խոսել: Եթե մի պետություն չունի հակակարկտային համակարգ, այսինքն ունի, բայց լավ չի աշխատում՝ գումարները լավ ծախսում են, արդյունավետություն չկա, մի երկիր, որը չկարողացավ բարեկարգել ոռոգման համակարգը, ձախողել է բույսերի պաշտպանությունը՝ մասսայական հիվանդություններ են Արարատյան հարթավայրում, անասնաբուժության հարցը մինչև հիմա չի կարողացել կարգավորել, ի՞նչ ապահովագրության մասին է խոսքը»,-եզրափակում է Հրաչ Բերբերյանը:

 ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal