Yerevan, 27.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՀՈՒՆԻՍԻ). Երև­ան են մտցվել խորհր­դա­յին զոր­քեր, հաս­տատ­վել է պա­րե­տա­յին ժամ

SOCIETY

ՏՈՆԵՐ

Եգիպտոս՝ Հին եգիպտական Նեղոսի օր, Սեյշել յան կղզիներ՝ Սահմանադրության օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1807-տեղի է ունեցել Արփաչայի ճակատամարտը թուրքական վեզիր Յուսուֆ փաշայի և ռուսական կայսերական բանակի միջև: 

1876-ծնվել է ականավոր հայ ռազմական գործիչ, Սարդարապատի ճակատամարտում հրետանու հրամանատար, Հայաստանի առաջին Հանրապետության երկրորդ պաշտպանության նախարար Քրիստափոր Արարատյանը:

1915-ծնվել է թավջութակահար, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Լևոն Գրիգորյանը: 

1956-վախճանվել է հայ դասական գրող Դերենիկ Դեմիրճյանը:

1964-վախճանվել է Մոսկվայի Մեծ թատրոնի հայազգի գլխավոր խմբավար Ալեքսանդր Մելիք-Փաշաևը:

1987– Եվրախորհրդարանը ընդունել է «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձև։ 

1988-ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը որոշել է, որ անհնար է ԼՂՀ-ի անցումը ՀԽՍՀ-ին, Երևան են մտցվել խորհրդային զորքեր, հաստատվել է պարետային ժամ։

1992- հայկական ЗУ-23-2 զենիթային համակարգը խփել է ցածր թռչող ադրբեջանական երկու Су-24-երից մեկը, որը փորձում էր ոչնչացնել հայկական Д-30 հաուբիցային հրետանային մարտկոցը։ 

1996-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հորդանանի հետ։

 

2006-«Ա1+» հեռուստաընկերության աշխատակազմը ԴԱՀԿ ծառայության վերահսկողության ներքո վերջնականապես ազատել է Գրիգոր Լուսավորիչ փողոցում իր կողմից զբաղեցրած տարածքը:

2007-Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հրամանագրով նախագահության թեկնածու Բակո Սահակյանը ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից: 

2008-կալանավորված ՀՀՇ առաջնորդ Արարատ Զուրաբյանը միացել է տարբեր քրեակատարողական հիմնարկներում հացադուլ անող կալանավորվածներին:

2009-կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ ամռանը կառավարության անդամները չպետք է լքեն Հայաստանի տարածքը:

2016-«Համախմբում» կուսակցության հիմնադիր համագումարում կուսակցության նախագահ է ընտրվել Վարդան Օսկանյանը:

2018- Գյումրիի ավագանու ընդդիմադիր «Գալա» խմբակցության նախաձեռնությամբ ավագանու նիստում Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումից զրկվել են Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Այդ կոչումից զրկվել է նաև Սերժ Սարգսյանի ավագ եղբայրը՝ Լևոն Սարգսյանը:

2019-Ազգային ժողովը մի քանի անհաջող փորձերից հետո վերջապես Սահմանադրական դատարանի դատավոր է ընտրել Վահե Գրիգորյանին, որն իր ելույթում իրեն հայտարարել է Սահմանադրական դատարանի նախագահ։

ԱՇԽԱՐՀ

1037-վախճանվել է պարսիկ փիլիսոփա, բանաստեղծ, երաժիշտ և բժիշկ իբն Սինան (լրիվ անունը Աբու Ալի Հուսեին իբն Աբդալլախ իբն Սինա)

1429– տեղի է ունեցել Պատեի ճակատամարտը՝ Հարյուրամյա պատերազմի ամենանշանավոր ճակատամարտերից մեկը: 

1583-Լոնդոնում Ռիչարդ Մարտինը 383 ֆունտով ապահովագրել է Ուիլ յամ Գիբսոնի կյանքը. սա կյանքի ապահովագրության առաջին դեպքն է: 

1799- Սուվորովի ղեկավարությամբ Ալպերով անսպասելի անցում կատարած ռուսական բանակը Տրեբբիա գետի մոտ ջախջախել է ֆրանսիական բանակին:

1812– ԱՄՆ-ը պատերազմ է հայտարարել Մեծ Բրիտանիային, սկսվել է 3 տարի տևած անգլո-ամերիկյան պատերազմը:

1815– Վաթերլոոյի մոտ տեղի ունեցած մեծ ճակատամարտում Նապոլեոն Բոնապարտը պարտություն է կրել անգլո-հոլանդա-պրուսական զորքերից:

1821– Բեռլինում կայացել է Կարլ Մարիա ֆոն Վեբերի «Ազատ հրաձիգը» օպերայի պրեմիերան:

1907-Լոնդոնում հանդիպել են Մարկ Տվենը և Ջորջ Բեռնարդ Շոուն: 

1918-Նովոռոսիյսկում ջրասույզ է արվել ռուսական սևծովյան նավատորմը, որպեսզի Բրեստի պայմանագրի համաձայն այն չտրվի ուրիշին:

1928-վախճանվել է նորվեգացի բևեռախույզ, ճանապարհորդ Ռաուլ Ամուդսենը: 

1936– վախճանվել է ռուս մեծ գրող Մաքսիմ Գորկին:

 

1942– ծնվել է անգլիացի հանրաճանաչ երգիչ, «Բիթլզի» հիմնադիրներից ՝ Փոլ Մաքքարթնին:

1956-ԽՍՀՄ-ի բուհերում որպես պարտադիր դասավանդման առարկա մտցվել են ԽՄԿԿ պատմությունը և դիալեկտիկական մատերիալիզմը:

1974-վախճանվել է ԽՍՀՄ մարշալ, ԽՍՀՄ քառակի հերոս Գեորգի Ժուկովը:

1979-ԽՍՀՄ-ը և ԱՄՆ-ը կնքել են ստրատեգիական սպառազինությունների կրճատման պայմանագիր (ОСВ-2):

1995-Առաջին հեռուստաալիքի՝ Ալեքսանդր Լյուբիմովի «Դեմ հանդիման» հաղորդման ժամանակ Վլադիմիր Ժիրինովսկին բաժակի նարնջի հյութը լցրել է Բորիս Նեմցովի վրա: 

2011– վախճանվել է խորհրդային հռչակավոր գիտնական Անդրեյ Սախարովի կինը՝ հայտնի իրավապաշտպան և հրապարակախոս Ելենա Բոները:

 

 

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia