Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ի՞նչ «պաշարով» է Փաշինյանը Մոսկվա մեկնելու

ANALYSIS

Կորոնավիրուսի պանդեմիան ազդել է հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտների վրա։ Եվ ստեղծված իրավիճակը էական փոփոխություններ է բերել ինչպես ներքաղաքական դաշտում, այնպես էլ արտաքին քաղաքականության բնագավառում։

Պատահական չէ, որ ամիսներ շարունակ դադարեցվել են պետական և պաշտոնական այցերը, երկրների ղեկավար շրջանակների միջև անմիջական շփումները։ Հանդիպումների փոխարեն անհրաժեշտության դեպքում երկրների ղեկավարների միջև հաղորդակցությունը տեղի է ունենում հեռավար եղանակով։

Եվ այս տեսանկյունից առաջիկայում արտերկիր այցերը և պաշտոնական հանդիպումները պետք է, որ խորհրդանշական բնույթ կրեն, քանի որ ոչ հեռավար շփումների կարիք կա, որոնց ընթացքում ձևավորվում է փոխադարձ վստահություն և հնարավոր է լինում լուծում տալ բազմաթիվ հարցերի։

Եվ հատկանշական է այն, որ կորոնավիրուսի տարածումից ի վեր ՀՀ վարչապետի առաջին այցը լինելու է Ռուսաստան։ Նշենք, որ Հաղթանակի օրվա միջոցառումները Մոսկվայում հետաձգվել էին, և ահա մի քանի օր հետո՝ հունիսի 24-ին է նախատեսվում Հաղթանակի շքերթը։

Հաղթանակի շքերթին մասնակցելու համար հրավեր է ուղարկվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «հնգյակի» ՌԴ գործընկեր երկրների ներկայացուցիչներին, սակայն շեշտը դրվել է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարներին հրավիրելու վրա։ Ուստի այդ օրը ռուսական կողմի հրավերով Մոսկվա կմեկնի նաև վարչապետ Փաշինյանի ղեկավարած պատվիրակությունը։

Առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, թե Փաշինյանը Մոսկվա պետք է մեկներ լուրջ արտաքին քաղաքական օրակարգով, որովհետև Հաղթանակի շքերթը առանձնահատուկ առիթ է ստեղծում, որպեսզի շոշափվեն երկկողմ համագործակցությունը խորացնելու հարցեր։ Բայց արի ու տես, որ Փաշինյանը Մոսկվա է մեկնելու իր համար ոչ բարենպաստ պայմաններում։

Նախ և առաջ հիմնական խնդիրն այն է, որ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են անվստահության մակարդակի բարձրակետում։ 

«Ինքնիշխանության» ամրապնդման անվան տակ Փաշինյանն այնպիսի քաղաքականություն է վարում և պետական ամենապատասխանատու պաշտոններում նշանակում է հակառուս կամ սորոսական պաշտոնյաներին, որն անհանգստության տեղիք է տալիս Ռուսաստանում։

Ռուսաստանի և ընդհանուր առմամբ միջազգային հանրության ուշադրությունը չի կարող չգրավել նաև այն հանգամանքը, որ Հայաստանում ընդդիմությունը բացահայտ բռնաճնշումների է ենթարկվում։ 

Ու ամենաուշագրավն այն է, որ իշխանական քարոզչամեքենայի կողմից ընդդիմությունը բացասական կոնտեքստում կապվում է ռուսաստանյան ազդեցության հետ, և միջնորդավորված մեղադրանքներ են հասցեագրվում մեր ռազմավարական գործընկերոջը։ 

Եվ ընդհանրապես, Փաշինյանը ՌԴ է մեկնում ներքաղաքական խնդիրների այնպիսի «պաշարով», որը հազիվ թե դրական լույսի ներքո ներկայացնի նրան՝ սկսյալ երկրորդ նախագահի հանդեպ տևական ժամանակ իրականացվող գործընթացներից մինչև Գագիկ Ծառուկյանի և այլ ընդդիմադիրների հետ կապված երևույթները: 

Բացի դրանից, ՀՀ իշխանությունները, մեղմ ասած, ոչ շահեկան վիճակում են նաև կորոնավիրուսի դեմ պայքարի տեսակետից, քանի որ հաջողացրել են այդ պայքարը ամբողջությամբ տապալել, ինչպես և, ի դեպ, տնտեսությունը։

Հիմա պատկերավոր ասած՝ այսքանից հետո Փաշինյանն ի՞նչ երեսով պետք է մեկնի Մոսկվա։ Եվ արդյոք պատահակա՞ն է, որ Մոսկվայում Փաշինյան-Պուտին կամ ռուսական կողմի հետ բարձր մակարդակով այլ հանդիպումների կազմակերպման մասին որևէ տեղեկություն չկա։ 

Պատճառների մասին դեռ վաղ է խոսել, սակայն հունիսի 24-ին այլ երկրների ղեկավարների հանդիպումներն ու պահվածքը գուցե տան շատ հարցերի պատասխաններ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal