Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Վստահ կարող եմ ասել, որ իրական և կենդանի պատմությունները հետաքրքրում են ընթերցողներին». զրույց երիտասարդ արձակագրի հետ

INTERVIEW

«Չորս կյանք», «Առանց նախապայմանների», «Տանը մնացած», «Ես գնում եմ երկրից», «Ի՞նչ անեմ քեզ համար» գրքերի հեղինակ, երիտասարդ արձակագիր Սարգիս Գոքորյանն ասում է` գրելու ձիրքն իր մեջ բացահայտվել է դպրոցական տարիներից: 

«Հիշում եմ՝ գրականության ուսուցչուհուս տալիս էի բանաստեղծություններս, հետաքրքրվում՝ ինչպես է ստացվել: Ըստ էության, ինքն է եղել առաջին գնահատողը, կարդացողը: Արձակ ժանրում սկսել եմ գրել 16 տարեկանից: Առաջին գիրքս՝ «Չորս կյանքը», ավարտել եմ 17 տարեկանում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգիսը:

Արձակագրի բոլոր ստեղծագործությունների հիմքում իրական պատմություններ են: Նշում է՝ փորձը ցույց է տալիս, որ իրական պատմություններ ներկայացնելու ճանապարհին շատ հաճախ տուժում է գրքի գեղարվեստականությունը: 

«Իրականում շատ մեծ փորձություն է, երբ լսում ես պատմությունը և այն վերարտադրում որպես վավերագրություն, և այն ավելի շատ դառնում է հենց վավերագրություն, քան գեղարվեստական գործ: Այդ առումով շատ մեծ խնդիր կա, քանի որ վերընթերցելով իմ վերջին գիրքը՝ հասկանում եմ, որ պետք է էլի աշխատեմ գեղարվեստականության ուղղությամբ, բայց անկախ այս մեծ խնդրից, պարզ է նաև, որ մենք՝ երիտասարդ գրողներս, պարտավոր ենք մեր գրքերում արտացոլել այսօրվա իրականությունը, մարդուն, բոլոր նրանց, ովքեր շրջապատում են մեզ: 

Բնականաբար, ընտրողաբար եմ վերաբերվում հերոսներին, թե ով և ինչպես պետք է ներգրավված լինի իմ գրքում, բայց բոլոր դեպքերում վստահ կարող եմ ասել, որ իրական և կենդանի պատմությունները հետաքրքրում են ընթերցողներին: Օրինակ՝ «Ո՞վ է երրորդը» գրքիս հրատարակությունից հետո անցել է մեկ տարի: 

Բայց հիմա էլ անընդհատ ստանում եմ նամակներ՝ Սարգիս, ի՞նչ եղավ գլխավոր հերոսների հետ, ինչպե՞ս են նրանք այսօր: Հերոսներից միայն մեկի հետ եմ կապի մեջ և երբ որևէ տեղեկություն եմ ունենում նրանից, մոտավորապես 25 հոգու պատասխանատու կերպով զանգահարում կամ գրում եմ և տեղեկացնում եմ հերոսի մասին: Սա ևս փաստում է, որ իրական պատմությունները հետաքրքիր են ընթերցողներին, սակայն ամեն ինչ պետք է անեմ, որ իմ գրվածքները լինեն ոչ թե վավերագրություն, այլ գեղարվեստական գործ: 

Իմ բոլոր ստեղծագործությունների հիմքում մարդկային կյանքն է: Սիրում եմ խոսել այն մտքերի մասին, որոնք չենք բարձրաձայնում: Օրինակ՝ երբ իմ գրքերի կին ընթերցողների հետ անկեղծ զրույցներ են լինում, շատերը նշում են՝ իսկ արժե՞ր այս կամ այն ցանկության կամ մտահոգության մասին այդքան բաց խոսել կամ ներկայացնել: 

Իրենք խոստովանում են, որ ունեն այդ վախերը, ցանկությունները և այլն, բայց ունեն որոշակի վերապահում՝ արժե՞ այդքան անկեղծ լինել և այդքան բաց ներկայացնել կնոջ կամ տղամարդու ներաշխարհը: Կարծում եմ՝ սա հաջողություն է, որ կարդում են գիրքը և որոշակի բացահայտումներ անում իրենց համար: 

«Ո՞վ է երրորդը» կամ «Տանը մնացած» գրքերի հետ կապված՝ բազմաթիվ մարդիկ ասում են՝ «ես հենց այսպես եմ մտածում, ես էլ նույն կերպ կվարվեի»: 

Ընթերցողները դրանց մեջ իրենց են գտնում: Դրանք ժամանակի մտածողության նկարագրությունն են»,-նշում է մեր զրուցակիցը: 

Կարծիքները, թե ինչ խնդիրներ պետք է լուծեն գրողները և գրականությունը, շատ են: Ոմանք պնդում են, որ գրողները պետք է վեր կանգնեն իրենց «ես»-ից, անդրադառնան համամարդկային հարցերի, ոմանք էլ հակադիր կարծիք են հայտնում: 

Արձակագիր Սարգիս Գոքորյանի կարծիքով՝ այսօրվա ստեղծագործողի վրա դրված ամենակարևոր խնդիրը հայեցի խոսքը, ինչպես նաև դասական ավանդույթները պահպանելն է: 

«Այսօր, ցավոք, մեր ժամանակակից գրականության մեջ շատ հաճախ հանդիպում ենք գռեհկաբանության, ժարգոնի, բառերի ու բառակապակցությունների, որոնք հայերեն տպագրության մեջ պետք է տեղ չունենան: 

Գոնե ես իմ առաջ այս խնդիրը դրել եմ: Վերջերս «Ի՞նչ անեմ քեզ համար» գրքի ընթերցողներից մեկը, ով դրական կարծիք էր կազմել ստեղծագործության մասին, ասաց, որ իր համար անհասկանալի և ինչ-որ առումով նաև տհաճ էր, որ գրքի հերոսների լեզուն նույնն է: 

Բայց անգամ դրա գնով, որ բոլորը գեղեցիկ ու հայերեն են խոսում, և դա ընթերցողներից ոմանց կարող է «խանգարել», չեմ հրաժարվում հայերենից և հայեցի խոսքից: Բացի դա, ամենակարևորը ժամանակի արտացոլումն է գրականության մեջ: Ժամանակները շատ արագ փոխվում են: Երբ կարդում ես 90-ականներին և ավելի վաղ գրված ստեղծագործություններ, մի տեսակ ամբողջությամբ պատկերացնում ես, թե մարդիկ ինչպես են ապրել: Գիրքն, ըստ էության, թանգարանի պես մի բան է: Մարդը կարդում է և տեսնում, թե ինչպես են մարդիկ մտածել: 

Հիմա էլ պետք է հնարավորինս մեր ժամանակները ներկայացնենք, վստահ եմ, որ 2030 տարի հետո եկող սերունդներին պետք է հետաքրքրի, թե ինչպես են ապրել իրենց ծնողները: Բայց, անկախ այս հանգամանքից, պետք է խոսենք նաև խնդիրների մասին: Օրինակ՝ «Ի՞նչ անեմ քեզ համար» գրքի գլխավոր ասելիքն Աստծո և սեփական խղճի հետ հարաբերությունն է: 

Այո, շատ ծանր դաս եմ տալիս նրանց, ովքեր դադարել են աղոթել, հոգեբանական հարվածներ եմ հասցնում նրանց, ովքեր չեն մտածում ուրիշների մասին, այլ մտածում են միայն իրենց մասին, վստահ եմ, որ ծանր ապրումներ պետք է ունենան այն ընթերցողները, որոնք մոռացել են մարդկանց, որոնց Աստված կանգնեցրել էր իրենց ճանապարհին և այլն: Պետք է հնարավորինս անդրադառնանք ներքին խնդիրներին: Գիրքը պետք է դաստիարակի, պետք է ձևավորի մարդուն: 

Մենք նույնպես որոշակի պատկերացումներ կյանքի մասին կազմել ենք հենց գրքերի միջոցով»,-ընդգծում է արձակագիրը:

Երիտասարդ տարիքում նա արդեն 5 գրքի հեղինակ է, ասել կուզի՝ ընթերցողների պակաս չունի: Առհասարակ, կարծիք կա, որ երիտասարդ գրողներին չեն ընթերցում, անգամ չեն ճանաչում: Սարգիսն ասում է՝ այն, որ ժամանակակից գրողներին կարդում են, կարող է չափել իրենով. ունի ընթերցողների հետաքրքիր և մեծ բանակ: 

«Բայց այս համատեքստում կցանկանայի անդրադառնալ մի շատ կարևոր հարցի: Երիտասարդ ստեղծագործողները Հայաստանում ունեն սարսափելի շատ խնդիրներ, դա միանշանակ է: Առաջին և գլխավոր խնդիրը գովազդի բացակայությունն է: Այսօր, դժբախտաբար, շատ քիչ բան է նպաստում, որ երիտասարդ ստեղծագործողը կարողանա ինքն իրեն ներկայացնել, հասանելի դառնալ: 

Իմ պարագայում միշտ ստիպված եմ լինում մի քանի ամսվա աշխատավարձս ներդնել գրական կյանքի մեջ, չստանալ շահույթ և ունենալ արդյունք: 

Բայց սա, բնականաբար, այն լավագույն տարբերակը չէ, որի մասին կարող է երազել գրողը, նույն տրամաբանությամբ վստահ եմ, որ կան բազմաթիվ տաղանդավոր ստեղծագործողներ, որոնք չունեն հնարավորություն տպագրվելու, հասարակությանը ներկայանալու: 

Ցավոք, այսօր չկա որևէ հովանավորություն երիտասարդ ստեղծագործողներին: Ինքս վերջին 4 տարիներին տպագրվում եմ, և այդ տարիների տվյալներով ՝ այն իսպառ բացակայում է:

Մենք աջակցության կարիք ունենք բոլոր առումներով, բայց, բարեբախտաբար, մի հետաքրքիր միտում կա՝ լինեն պետական պաշտոնյաներ, հասարակական գործիչներ, թե ընթերցողներ, նրանք սկսել են սոցցանցերի իրենց էջերում նշել, որ կարդացին կամ գնեցին այսինչ գիրքը: Ցավոք, այսօր պետք է հենվենք համացանցի վրա, որովհետև այն նաև ընթերցողներ ներգրավելու հնարավոր միջոց է: 

Օգտագործելով այս առիթը՝ ուզում եմ խնդրել բոլոր ընթերցողներին՝ կապ չունի ում գիրքն եք կարդացել և ինչ տպավորություն եք ստացել, գրեք այդ մասին, որովհետև այդ տարբերակով քարոզում ենք հեղինակին, նրա որևէ գիրքը: 

Շատ կցանկանամ, որ հնարավորինս շատ խոսենք այն մասին, թե ինչ կարդացինք այսօր, ինչ ենք պատրաստվում կարդալ վաղը, և դա կլինի շատ լավ օգնություն ստեղծագործողների համար: Ընդ որում, պարտադիր չէ, որ դա լինի բացառապես լավ կարծիք: Ի վերջո, յուրաքանչյուր ընթերցող սեփական կարծիքն է կազմում ստեղծագործության մասին»,-եզրափակում է Սարգիս Գոքորյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal