Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 ՀՈՒՆԻՍԻ). Պատերազմի սկզիբը. Նապոլեոնի բանակը ներխուժել է Ռուսաստանի տարածք

SOCIETY

ՏՈՆԵՐ

Լատվիա և Էստոնիա՝ Յանովի օր, Լիտվա՝ Կուպալայի օր, Պերու, Բոլիվիա և Էկվադոր՝ Հնդկացիների օր, Շոտլանդիա՝ Անկախության օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

444 – Մեծ Հայքի Շահապիվան ավանում՝ Հայոց թագավորների բանակատեղիում, Հովսեփ Ա Հողոցմեցու կաթողիկոսության և Վասակ Սյունու մարզպանության օրոք տեղի է ունեցել Հայ առաքելական եկեղեցու Շահապիվանի ժողովը:

1908– ծնվել է նշանավոր ֆիզիկոս, պրոֆեսոր Արտեմ Ալիխանյանը: 

1918-Խոյ քաղաքից երեք կիլոմետր հեռավորության վրա մղված ճակատամարտում Անդրանիկի դիվիզիան պարտվել է թուրքական 12-րդ հետևակային դիվիզիային, իսկ Անդրանիկը ստիպված է եղել հրաժարվել իր պլաններից և վերադառնալ Նախիջևան։ 

1935 - Բացվել է Երևանի տիկնիկային թատրոնը։

1963– ծնվել է հայազգի երաժիշտ Յուրի Կասպարյանը, որը եղել է ռուսական «Կինո» ռոք խմբի կիթառահար: 2001 –վախճանվել է նկարիչ Սպարտակ Սաֆյանը։ 

2006– Հայաստանի շախմատի հավաքականը դարձել է Օլիմպիադայի չեմպիոն: 

2011- Կազանում ընդունվել է համատեղ հայտարարություն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների մասնակցությամբ, որտեղ նշվել է, որ «փոխըմբռնում է ձեռք բերվել մի շարք հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներին հավանություն տալու համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը»։

2015-չնայած հորդառատ անձրևին, Գյումրիում ակտիվիստներն անցկացրել են նախապես ծրագրված երթն ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման:

2016-Հռոմի Ֆրանցիսկոս պապը ժամանել է Հայաստան։ Սրբազան քահանայապետի հայաստանյան այցի կարգախոսն է՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր»:

2018-Ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի արձանն է տեղադրվել Գյումրիում՝ բարերարի անունը կրող փողոցում։

ԱՇԽԱՐՀ

79 -վախճանվել է հռոմեկան կայսր Վեսպեսիանը։ 

1314 -Բեննոկբերնեի ճակատամարտում շոտլանդական թագավոր Ռոբերտ Բրյուսը հաղթել է անգլիական թագավոր Էդուարդ 2-րդին և վերականգնել իր երկրի անկախությունը։

1398 -վախճանվել է չին կայսր, Մին դինաստիայի հիմնադիր Չժու Յուանչժինը։ 

1497 -Ջոն Կաբոտը հայտնագործել է Կանադան (Նյուֆաունդլենդը)։

 1571 -Ֆիլիպիններում բասկ Միգել Լոպեսը հիմնադրել է Մանիլա քաղաքը։ 

1667 -երկրորդ անգլո-հոլանդական պատերազմում փայլուն ավարտ է ունեցել դեպի Մեդուեն իրականացրած Միխիլա դե Ռյոտերի գլխավորած հոլանդական նավատորմի արշավը։ Այդ պարտությունը անգլիական նավատորմի ամենացավալի պարտություններից մեկն է. այն մոտեցրել է պատերազմի ավարտը։ 

1695 -ծնվել է բարոկկո դարաշրջանի ավստրիացի դիմանկարիչ Մարտին վան Մայտենսը։ 

1793 -ֆրանսիական կանվետը ընդունել է առաջին ժողովրդավարական Սահմանադրությունը (որը այդպես էլ գործողության մեջ չի մտցվել), Ֆրանսիան դարձել է հանրապետություն։ 

1812 -Նապոլեոնի բանակը, անցնելով Նեման գետը, ներխուժել է Ռուսական Կայսրության տարածք. սկսվել է 1812 թվականի Հայրենական պատերազմը։

1893 -նորվեգացի բևեռախույզ Ֆրիտյոֆ Նանսենը «Ֆրամ» («Առաջ») նավով ուղևորվել է Հյուսիսային բևեռ։

1916– առաջին անգամ հոլիվուդյան աստղի ստացած հոնորարը անցել է մեկ միլիոն դոլարը։ Դերասանուհի Մերի Փիքֆորդը «Paramount Pictures» ընկերության հետ 1 մլն 40 հազար ԱՄՆ դոլարի պայմանագիր է ստորագրել:

1925 -Բեռլինում Ռայխստագի շենքը գրավվել է վարկատուների բազմության կողմից, որոնց փողերը զրոյացվել էին հետպատերազմյան ինֆլացիայի արդյունքում։

1930 -առաջին անգամ ռադարն օգտագործվել է ինքնաթիռ հայտնաբերելու համար (Կոլումբիա նահանգ, Անակոստիա)։

1934– Ուկրաինայի մայրաքաղաքը Խարկովից տեղափոխվել է Կիև: 

 

1935- ծնվել է ամերիկացի ռեժիսոր և դերասան, սցենարիստ, պրոդյուսեր, օպերատոր Ռոբերտ Դաունին (ավագ)։ 

1935 -Թբիլիսիում բացվել է ԽՍՀՄ-ում առաջին մանկական երկաթուղին։

 1940 – ծնվել է իտալաամերիկացի կինոօպերատոր, Օսկարի եռակի դափնեկիր Վիտորիո Ստորարոն

1945 -Մոսկվայի Կարմիր հրապարակում կայացել է Հաղթանակի շքերթը։

1947– ամերիկացի օդաչու Քենեթ Առնոլդը Վաշինգտոնի մերձակայքում սարերի վրայով թռչելիս օդում տեսել է մեծ արագությամբ սլացող 9 տարօրինակ օբյեկտ, այդ օբյեկտները նա նմանեցրել է ափսեների և այդտեղից էլ առաջացել է «թռչող ափսե» արտահայտությունը, գիտականորեն`«չբացահայտված թռչող օբյեկտ»:

1963-Լոնդոնում Բի-Բի-Սի հեռուստաընկերության ստուդիայում առաջին անգամ ցուցադրվել է կենցաղային վիդեոմագնիտոֆոնը։ 

1968 –ծնվել է իսրայելցի շախմատիստ, գրոսմայստեր Բորիս Գելֆանդը։

1973 -ԱՄՆ կատարած իր պաշտոնական այցի ընթացքում Լեոնիդ Բրեժնևը հայտարարել է, որ սառը պատերազմն ավարտված է։ 

1978 –վախճանվել է խորհրդային մաթեմատիկոս, մեխանիկ Մստիսլավ Կելդիշը։ 

1987– ծնվել է արգենտինացի ֆուտբոլիստ, հարձակվող Լիոնել Մեսսին։

 

 

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal