Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ստաց­վում է՝ ժա­մա­նա­կա­վոր ինչ-որ լու­ծում են գտել, բայց եր­կա­րա­ժամ­կետ պլա­նի ոչ մի կան­խա­տե­սում ու ոչ մի քայլ չի իրա­կա­նաց­վել»

INTERVIEW

Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է վերանայել գույքահարկի համակարգը, արդեն ընդունվել է խորհրդարանի կողմից: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանի հետ զրույցում անդրադարձել ենք խնդրահարույց համարվող նախագծին, խոսել նաև տնտեսական հակաճգնաժամային միջոցառումների մասին: Նաիրի Սարգսյանի համոզմամբ՝ գույքահարկի վերաբերյալ փոփոխությունը այս պահին առնվազն չպետք է նախաձեռնվեր:

«Հայաստանի տնտեսությունն այժմ ճգնաժամի մեջ է: Առհասարակ, կանխատեսվում է, որ այդ ճգնաժամն աշխարհում մինչև հինգ տարի կշարունակվի, իսկ մենք չգիտենք, թե Հայաստանում տնտեսական ճգնաժամը այդ հինգ տարուց որքան ավելի կտևի, քանի որ եթե անգամ աշխարհում տնտեսությունը վերականգնվի, Հայաստանի տնտեսության վերականգնման համար դեռ ժամանակ է հարկավոր: 

Կա դասագրքային ճշմարտություն, ըստ որի՝ հակաճգնաժամային քաղաքականությունը կառավարությունները շատ դեպքերում իրականացնում են ֆիսկալ քաղաքականության միջոցով: Ֆիսկալ քաղաքականությունը ենթադրում է հարկադրույքների նվազեցում կամ պետական գնումների ավելացում: 

Չգիտեմ, թե ինչ անուն կարելի է տալ այն երևույթին, երբ անգործության մատնված կառավարությունները չեն անում այս քայլերը և, առհասարակ, ոչինչ չեն անում ու այդ ամենին զուգահեռ նաև հարկադրույք են ավելացնում:

 Տնտեսական ճգնաժամի ժամանակ չի կարելի մարդկանց ուսերին հարկերի տեսքով բեռ ավելացնել, քանի որ սպառողները նաև բացասական սպասումներ ունեն: Անգամ հագուստ չեն գնում. եթե դուրս գանք փողոց, կտեսնենք, որ ոչ մի սպառում չի կատարվում: Գումարները խնայում են, որովհետև չգիտեն, թե ինչ է լինելու իրենց հետ: Ու այս պայմաններում գույքահարկ բարձրացնելն անթույլատրելի և անընդունելի է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ն. Սարգսյանը:

Վերջինս անհասկանալի է համարում նաև վերոնշյալ փոփոխության նպատակները, մյուս կողմից՝ ընդգծում հնարավոր իրական խնդրի մասին: 

«Առհասարակ նպատակները սահմանելուց պետք է հասկանալ, թե ինչ հարց ենք կարգավորելու դրանով: Այսինքն, հարկի բարձրացումն ի՞նչ խնդիրներ է լուծելու և ի՞նչ հնարավոր բացասական հետևանքներ կարող է թողնել: Սկզբից հայտարարվում էր, որ նպատակը դղյակների գույքահարկն ավելացնելն է: Բայց նշվածի համար կա հակադարձ ու պարզ պատասխան՝ այդ դղյակների համար շքեղության հարկ ներդրեք: 

Արդար նպատակ չէ դղյակի սեփականատեր հանդիսացող 100, 200, 300 անձանց փոխարեն հարկային բեռ ավելացնել բնակչության վրա, որի մեկ երրորդն աղքատ է կամ աղքատության շեմին է: Ասում են՝ ԱՄՆ-ում, Անգլիայում ու Ճապոնիայում ՀՆԱ-ի մեջ համապատասխանաբար 2, 7 տոկոս, 1,4 և 1,9 տոկոս է գույքահարկի տեսակարար կշիռը: Մյուս հակադարձումը՝ իսկ որքա՞ն են այդ երկրներում նվազագույն, միջին աշխատավարձերը, չաշխատող մարդկանց համար սոցիալական աջակցության գումարի չափը: 

Հաջորդը՝ ասում են այդ փոփոխությամբ եկամուտների արդար վերաբաշխում ենք իրականացնում: Մենք երկու տարի առաջ կռիվ էինք անում՝ ասելով՝ եկամտային հարկը պրոգրեսիվ համակարգից մի տեղափոխեք հարկման համահարթ համակարգ: Հիմա էլ ասում են՝ գույքահարկով փորձում ենք պրոգրեսիվություն հաղորդել եկամուտներին, որպեսզի սոցիալական արդարությունը վերականգնեն: Սոցիալական արդարությունը շատ եկամուտ ստացած անձանց հաշվին ավելի ցածր եկամուտ ունեցող անձանց օգտին եկամուտների վերաբաշխում է նշանակում: 

Շեշտում եմ՝ եկամուտների վերաբաշխում, իսկ իրենք ի՞նչ են անում»,-ասաց նա՝ այս համատեքստում հիշելով ու մեջբերելով իշխող մեծամասնության պատգամավորներից մեկի դիտարկումը, որով առաջարկում էր մարդկանց՝ 

Կենտրոնի տները վաճառել, գնալ ու ավելի համեստ բնակարաններ գնել: «Իրենց պատկերացրած սոցիալական արդարությունը հետևյալն է. Կենտրոնի հնաբնակների հաշվին նորաթուխ հարստացածների օգտին սեփականության վերաբաշխում անել: 

Սա սոցիալական արդարության վերականգնում չէ, սա նշանակում է ընդամենը մարդկանց տարհանել, հարկային բեռի տակ մտցնել, որ որոշ հավակնություններ ունեցող մարդիկ կարողանան Կենտրոնում բնակարան ձեռք բերել»,-հավելեց մեր զրուցակիցը: Անդրադառնալով հակաճգնաժամային միջոցառումներին՝ Ն. Սարգսյանը հիշեցրեց իրենց ավելի վաղ արված առաջարկները. 

«Երբ սկսվեց առողջապահական ճգնաժամը, խորացավ նաև տնտեսականը, ասում էինք՝ հարկային արձակուրդ տրամադրեք և ավելացրեք պետական գնումների ծավալը: Միևնույն ժամանակ, ասում էինք, որ հասկանում ենք՝ պետական բյուջեն սուղ է: Չէինք ասում՝ հարկադրույք նվազեցրեք կամ հարկերից ազատեք, այլ հարկային արձակուրդ տրամադրելու հետևյալ առաջարկն էինք արել. 

2020 թվականի շահութահարկը, որը պետք է վճարվեր մինչև 2020 թ. ապրիլի 20-ը, 2019 թ.-ի արդյունքն է, և եթե 2019 թ.-ին մարդիկ շահույթով են աշխատել, հիմա գումար չունեն և չեն կարող այդ հարկային բեռը սպասարկել: 

Եվ սա հաշվի առնելով՝ ասում էինք՝ 6 ամսով հարկային արձակուրդ տրամադրեք, նախորդ տարվա շահութահարկից առաջացող կանխավճարներից նույնպես առնվազն վեց ամսով հարկային արձակուրդ տրամադրեք, բիզնեսին մի խեղդեք, թողեք շնչի: 

Սկզբից չլսեցին, որոշեցին վարկային տեսքով աջակցություն տրամադրել, բայց այդ վարկերը տրամադրվեցին շատ փնթի ձևով, որովհետև շատ մարդիկ չկարողացան օգտվել, շատերն էլ օգտվեցին բավականին ուշացած, ինչի հետևանքով օրենքով սահմանված ժամկետից ուշ վճարում կատարելու համար տույժեր եկան: 

Այսինքն, լրացուցիչ բեռի տակ ընկան: Ստացվում է՝ ոչ թե օգնեցինք մարդկանց, որ իրենց բիզնեսը կարողանան փրկել, այլ խրախուսեցինք, որ լրացուցիչ տույժեր վճարեն»: Նա շեշտեց, որ ավելի ուշ կառավարությունը տույժերի դրույքաչափերը նվազեցրեց.

 «Օրեր առաջ էլ ընդունեցին վերոնշյալ առաջարկը. ընդունվեց այն նախագիծը, ըստ որի, շահութահարկ վճարողները կազատվեն 2020 թ.-ի երկրորդ եռամսյակի համար շահութահարկի կանխավճարներ կատարելու պարտավորությունից: Բացի այդ, նաև որոշեցին, որ 2020 թվականի երրորդ և չորրորդ եռամսյակների կանխավճարները կկատարվեն նախորդ եռամսյակի շրջանառության 2 տոկոսի չափով: Այս քայլը դրական, բայց ուշացած եմ գնահատում: 

Պետք էր ժամանակին լսել: Եթե հիմա հայտարարում ու ասում ենք՝ գույքահարկի առումով ևս սխալ քայլ է արվում, չի բացառվում, որ միայն երեք ամիս հետո հասկանան, որ մենք ճիշտ էինք, երբ ասում էինք՝ սխալ եք անում»:  

 

Խոսելով մյուս քայլերի մասին՝ Ն. Սարգսյանն այս պահի դրությամբ դրանք որպես ֆինանսական միջոցների վատնում է գնահատում:

«Դրանք, մեծ հաշվով, նպատակային չեն: Բանկերի միջոցով են տրամադրվել այդ վարկային միջոցները: Բանկերը գնահատում են իրենց ռիսկայնությունը՝ վարկավորելով միայն այն բիզնեսներին, որոնք վճարունակ էին և որոնք տնտեսական ճգնաժամի պայմաններում գործելու հնարավորություն ունեն ու վարկերը կարող են սպասարկել: 

Իսկ այն բիզնեսները, որոնք հնարավորություններ չունեն, ճգնաժամի տեսանկյունից ավելի խոցելի են և ավելի շատ են տուժել, այդ վարկային միջոցները նրանց համար այդպես էլ հասանելի չեն դառնում: 

Եվ, ըստ էության, տնտեսությունը սրանից չի փրկվում: Պարզապես հիմա ցայտնոտային իրավիճակ է. կառավարությունը մի քայլ է անում, ապա հաջորդը, բայց հետո շտկում է արածը: Այս ամենը բավականին չկազմակերպված ու ոչ թիրախային է: 

Պարզապես պետք է փրկել բիզնեսը, որ հետագայում ավելի խորը սոցիալական ճգնաժամի առաջ չկանգնենք: 

Իսկ եթե այսօր տնտեսական ուղղվածությունը բարձիթողի վիճակում թողնենք և շեշտը դնենք սոցիալական ուղղվածության վրա, վաղը, մյուս օրը, որպես պետություն, չենք կարողանալու սպասարկել այդ սոցիալական բեռը: Հիմա պետք է քայլեր ձեռնարկել, միջազգային կազմակերպություններից, այլ պետություններից պարտքեր ներգրավել, գնումների ծավալը, տնտեսության ակտիվությունն ավելացնել, որ փորձենք տնտեսության այդ անկումը որոշակի չափով մեղմել»,-ասաց նա՝ հավելելով, որ խնդիրները երկարաժամկետ կտրվածքով լուծելու հարց պետք է դրվի:

«Շատ կարևոր է սոցիալական բաղադրիչը, շատ կարևոր է գործազուրկ կամ աշխատանքը կորցրած մարդկանց որոշակի չափով խրախուսելը, բայց եթե ավելի խորը վերլուծենք ու ավելի երկարաժամկետ պլանի մեջ դիտարկենք՝ սա ուղղակի գումարների վատնում է, որովհետև այդ սոցիալական բեռը սպասարկողը հիմնականում բիզնեսն է. երբ թույլ ենք տալիս, որ մարդիկ իրենց աշխատակիցներին աշխատանքից հեռացնեն ու երկու ամիս 68 հազար դրամ ենք վճարում, դա, ընդհանուր առմամբ, հարցի լուծում չէ: Ի վերջո, մեր բյուջեն անսահմանափակ հնարավորություններ չունի: 

Գալու է օրը, որ այն սպառվելու է: Մեր բյուջեն սնուցողը հարկն է, հիմա տնտեսությունը կանգնած է կաթվածահար վիճակում, ու ոչ ոք հարկ չի վճարում, որովհետև չունի այդ հնարավորությունը: Եվ երբ սուղ միջոցներից 68 հազար դրամ ենք վճարում աշխատանք կորցրած անձանց, մի կողմից էլ հարկ չենք հավաքագրում, մյուս կողմից՝ նաև պարտքեր չենք ներգրավում, ապա շատ կարճ ժամանակահատվածում բյուջեում դատարկություն է առաջանալու: 

Ստացվում է՝ օրինակ՝ 68 հազար դրամները բաժանելով՝ ժամանակավոր ինչ-որ լուծում ենք գտել, բայց երկարաժամկետ պլանի ոչ մի կանխատեսում ու ոչ մի քայլ չի իրականացվել»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia