Yerevan, 28.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ան­շարժ գույ­քի շու­կան անկ­ման մեջ է, այնինչ զբաղ­ված են գույ­քա­հար­կը բարձ­րաց­նե­լով

ANALYSIS

Համավարակն ազդել է տնտեսության բոլոր ճյուղերի վրա։ Անմասն չի մնացել նաև անշարժ գույքի շուկան։ Զգալիորեն նվազել են առքուվաճառքի գործարքները։ Այս տարվա ապրիլին շուրջ 82 տոկոսով պակաս գործարք է իրականացվել, քան 2019-ի նույն ժամանակահատվածում:

Եվ չնայած մայիսը ապրիլի փլուզումից հետո որոշ չափով վերականգնման միտումներ է ցույց տալիս, սակայն անշարժ գույքի շուկայում առկա միտումները դեռևս շատ հեռու են անցյալ տարվա ցուցանիշներին հասնելուց։ Անշարժ գույքի շուկան իրականում արտացոլում է այն իրողությունն, ինչ իրականում տեղի է ունենում ողջ տնտեսության մեջ։

Առուվաճառքի գործարքների եռամսյա անընդմեջ կրճատումից հետո անշարժ գույքի, մասնավորապես՝ բնակարանների գները սկսել են նվազել։ Պաշտոնական տվյալներով, մայիսին Հայաստանում շուրջ 57 տոկոսով ավելի քիչ բնակարան է վաճառվել։

Պետք է հաշվի առնել, որ համավարակի արդյունքում սկսված ճգնաժամը մեծ հարված է հասցրել տնտեսությանը, բնակչության գնողունակության անկում է տեղի ունեցել, ինչի արդյունքում էլ նվազել է նաև բնակարան կամ անշարժ գույք ձեռք բերելու պահանջարկը։ Եվ սրանով է պայմանավորված, որ գործարքների նվազեցման ֆոնին բնակարանների նախկին գները չեն կարող պահպանվել։

Ապրիլի նկատմամբ բնակարանների գները մայրաքաղաքում նվազել են 1 տոկոսով։ Մարզերում բնակարանների գնանկումը կազմել է միջին հաշվով 0,7 տոկոս։ 

Կանխատեսվում է, որ անշարժ գույքի շուկայում անկումային տրամադրությունները երկար կպահպանվեն հատկապես այն պայմաններում, երբ ճգնաժամի թուլացման միտումներ չեն նկատվում։

Իսկ թե ինչո՞ւ անշարժ գույքի շուկան այսքան զգայուն արձագանքեց ճգնաժամային իրավիճակին, մասնագետները կարծում են, որ դա պայմանավորված էր բնակարանների գների արհեստական բարձրացումների կամ ուռճացման հետ, որի արդյունքում շուկայում փուչիկ էր ձևավորվել։ Եվ նույնիսկ ճգնաժամի սկզբնական փուլում փորձեր կատարվեցին պահել ուռճացված գները, մինչև որ դրանք սկսեցին փլուզվել։

Եվ երբ անշարժ գույքի շուկան անկման մեջ է գտնվում, ապա սա բացասական է անդրադառնում շինարարության ոլորտի, մասնավորապես բնակարանաշինության վրա։ Այս ոլորտը կանգնելու է լուրջ ֆինանսական խնդիրների առաջ, քանի որ բնակարանների գների նվազեցման արդյունքում նրանց վրա լրացուցիչ ֆինանսական բեռ է ընկնում։

Եվ շինարարական շատ ընկերություններ չեն կարողանա նոր ֆինանսական միջոցներ ներգրավել շինարարությունը շարունակելու և հաճախորդների նկատմամբ իրենց պարտավորությունները կատարելու համար։ Իսկ բնակչության եկամուտների անկման պարագայում գնորդները խնդիրներ են ունենալու վարկային պարտավորությունների կատարման տեսանկյունից:

Այդպիսով, շինարարական ոլորտը խորը անկման մեջ կարող է հայտնվել, ուստի շինարարական ընկերություններն իրենց գործունեությունը շարունակելու համար կառավարության աջակցության կարիքը կարող են ունենալ։ Դրա համար շատ եվրոպական երկրներում արդեն իսկ քննարկվում են շինարարական ոլորտը սուբսիդավորելու ծրագրեր։

Ստացվում է, որ տնտեսական հեղափոխության հիմնական ձեռքբերումներից մեկը, որ վարչապետ Փաշինյանը համարում էր բնակարաններ ձեռք բերելու հետ կապված պահանջարկի աճը և գների բարձրացումը, շատ կարճ ժամանակի ընթացքում ընկավ ջուրը։

Եվ այս պայմաններում կառավարությունը պետք է մտածի, թե ինչպես կարող է խրախուսել բնակարանների ձեռքբերումը, ինչ արտոնյալ ընթացակարգեր և ձեռնտու հիպոթեկային վարկեր կարող են նախատեսվել անշարժ գույքի շուկան ակտիվացնելու համար։ Բայց տարօրինակ է, որ իշխանություններն այս հարցերով զբաղվելու փոխարեն զբաղված են գույքահարկը մի քանի անգամ բարձրացնելու նախաձեռնությամբ, որը դրական չի անդրադառնա շուկայի վրա։ Շատ մեղմ ասած...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia