Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Գումարի բաշխումը պետք է արդարացի լինի. մարզային հեռուստաընկերությունների ծանր խնդիրներն ու ակնկալիքները պետությունից

SOCIETY

Դեռ նախորդ շաբաթ կառավարությունը քննարկման էր ներկայացրել ՀԸ-ներին և ռադիոընկերություններին՝ կորոնավիրուսի հետևանքով ունեցած տնտեսական դժվարություններին դիմագրավելու համար 76,5 մլն դրամ տրամադրելու հարցը, սակայն հետո այն հանել օրակարգից: 

Ցանկում ընդգրկված չէին եղել մարզային հեռուստա և ռադիոընկերությունները: Իսկ ընդհանուր առմամբ, ինչպե՞ս են այսօր «ապրում» մարզային հեռուստաընկերությունները, ի՞նչ խնդիրներ ունեն և ինչպիսի՞ն են ակնկալիքները պետությունից: Այս և մի քանի այլ հարցեչի մասին «Փաստը» զրուցել է մարզային 3 ՀԸ ղեկավարների հետ:

«Կառավարության աջակցությունը պատկերացնում եմ երկու տարբերակով»

Լոռու մարզային «Ֆորտունա» ՀԸ տնօրեն Կարեն Արշակյանը նշում է՝ մարզային ՀԸ-ները եկամուտ ստանում են բացառապես գովազդից: «Գտնվելով մայրաքաղաքից 100 կմ հեռավորության վրա՝ մարզային ՀԸ-ներում գովազդի գները, ի տարբերություն մայրաքաղաքում գործողների, տասնապատիկ, քսանապատիկ ցածր են: Հաջորդ խնդիրը՝ հարկերը նույնն են բոլորի համար: Այնպես չէ, որ գովազդի շուկան մեծ էր մինչև համաճարակը, իսկ հիմա նվազել է, կարելի է ասել՝ այժմ այն հավասարվել է զրոյի: 

Ուղղակի եթե աշխատում ես, կարողանում ես ինչ-որ ձևով ծախսերդ հոգալ: Գոյություն ունի բավական մեծ ծախս, այն է՝ հեռուստաաշտարակին ամեն ամիս վճարվող գումարը: Դրա հետ կապված մեզ մոտ պարտքեր են առաջացել: Մարզի տարածքում թվային հեռարձակման լիցենզիա ստացել ենք 2011 թ.-ին: 

Թվայինը պիտի մուտք գործեր 2013 թ.-ից, ինչը տարբեր պատճառներով նախկին իշխանությունների ժամանակ ձգվեց մինչև 2016 թ.-ը: Թվային հեռարձակման հետ զուգահեռ ՀՀՌՑ-ը թողեց նաև անալոգային հեռարձակումը, և դրա կապուղու սպասարկման համար գումարը մնաց թվայինի վրա: 

Երևանի հեռուստաաշտարակը, որն ապահովում է մարզի տարածքում բոլոր հեռուստաաշտարակների հաղորդակների միջոցով «Ֆորտունա» ՀԸ ծրագրերի հեռարձակումը, ապահովվում է ընդամենը 70 տոկոսով: 

Այստեղ հարցեր են առաջանում, և եթե հաշվենք ու վերահաշվարկ կատարենք՝ ուղղելով նախկինների խախտումը, թերևս մի բան էլ մեզ պարտք կմնան»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արշակյանը: Նշում է՝ ըստ լիցենզիոն պայմանների, պարտավորվել էին, որ պետք է աստիճանաբար անցնեն HD հեռարձակման: «Կարողացանք մեր գովազդի և ծախսերի հաշվին ունենալ HD հեռարձակման բոլոր պայմանները: 

Մեր ազդանշանը տալիս ենք հեռուստաաշտարակին, իսկ նա չի կարողանում HD որակի ազդանշան տալ, այլ տալիս է ավելի ցածր որակի ազդանշան: Բացի դա, կա մուլտիպլեքս հասկացությունը. մարզում այսօր հեռարձակվում է 9 հեռուստաալիք, 7-ը՝ համահանրապետական հեռարձակողներ են, «Ռոսիան»՝ միջպետական, «Ֆորտունան»՝ մարզային: 

Եթե կան հոսանքի անջատումներ կամ այլ խնդիրներ, մեր ալիքի հեռարձակումը դադարում է, մնացած ութինը՝ ոչ: Ինչո՞ւ, որովհետև պետությունն իր հաշվին նրանց ապահովում է արբանյակային կապով, իսկ մեզ՝ ոչ: Կարծես թե «խորթ զավակը» լինենք»,-նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ որպես ՀԸ չեն սահմանափակվել միայն մարզի տարածքում հեռարձակվելով: «Լոռու մարզի ՀԸ ենք, բայց կանք կաբելային հեռուստակոնտենտում, բացի դա, ունենք օնլայն հեռարձակում, կարող են մեզ ամբողջ աշխարհում դիտել:

 Մեր հաղորդումները հեռարձակում ենք ուղիղ եթերով, մեզ դիտում են աշխարհի կաբելային տարբեր օպերատորների շնորհիվ, որոնք հեռարձակում են մեր ՀԸ-ն իրենց կոնտենտում, կան հավելվածներ, որտեղ ևս ընդգրկված ենք»,- ասում է ՀԸ տնօրենը:

Անդրադառնալով կառավարության աջակցությանը՝ Արշակյանը նշում է՝ այն պատկերացնում է երկու տարբերակով: «Առաջին՝ պատկան մարմինները, որոնց դիմել ենք, սակայն պատասխան չենք ստացել, վերանայեն ՀԸ պարտքերը, թե ինչպես են դրանք գոյացել, կատարեն վերահաշվարկներ՝ հաշվի առնելով նաև այն, որ ՀԸ-ն հասանելի չէ մարզի ամբողջ տարածքում, մեր պարտքերը վճարեն ՀՀՌՑ-ին՝ հեռուստաաշտարակին: 

ՀԸ-ն այլևս պարտք չունենա: Երկրորդ՝ համագործակցության շրջանակներում մարզային ՀԸ-երին ամսական կտրվածքով տրամադրեն որոշակի գումար՝ համատեղ որոշակի ծրագրեր իրականացնելու համար, օրինակ՝ հաղորդաշարի կազմակերպում, հեռարձակում ապահովելու համար, ինչը կնպաստի ՀԸ զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը: 

Բազմիցս մասնակցել ենք թե՛ տեղական, թե՛ միջազգային կառույցների հայտարարած կարճաժամկետ գրանտային ծրագրերի: Մասնակցել ենք, հաղթել մրցույթը, որոշակի ժամանակահատվածով ֆինանսավորվել է կոնկրետ հաղորդումը, բայց դրա շարունակականությունը մնում է ՀԸ-ի վրա»,-եզրափակում է Կարեն Արշակյանը:

«Մարզերում ՀԸ-ների գործունեությունն ունի ռազմավարական նշանակություն»

Շիրակի մարզում հեռարձակվող «Ցայգ» ՀԸ գործադիր տնօրեն Մարգարիտա Մինասյանը, անդրադառնալով կառավարության օրակարգ մտած ու հանված հարցին, կարծում է՝ հարցը նիստի օրակարգից հանել են՝ հասկանալով, որ կա վերանայելու խնդիր: 

«Բացի դա, տեսնում ենք, որ այդ գումարի տրամադրման միտումն ուղղված է գործող ՀԸ-ների՝ հեռուստաաշտարակին ունեցած պարտքերի մարմանը: Մեր լիցենզավորման գործընթացը սկսվել է 2010 թ.-ին, անցումն անալոգայինից թվայինի՝ 2015 թ.-ից: Անցումը եղել է քայլ առ քայլ տարբեր մարզերում՝ սկզբում մեզ մոտ, հետո Լոռիում ու մյուս մարզերում: 

Այն, որ հեռարձակում ենք իրականացնում հանրային մուլտիպլեքսի միջոցով, պետությունը գուցե դա է համարել իր աջակցությունը, ներդրումը հեռուստաինդուստրիայում: Կան անալոգային ՀԸ-ներ, որոնք մինչ օրս հեռարձակվում են, դա էլ է պետության մոտեցումը, որ իրենց չեն զրկել եթերից: 2010 թ.-ից մարզային ՀԸ-ները տարեկան մեկ միլիոն դրամ են մուծել թվային հեռարձակման համար, պետությունը հինգ տարի շարունակ ամեն ՀԸ-ից գանձել է 5 մլն դրամ, բայց չի իրականացրել իր պարտականությունները: 

Երկրորդ փաստը՝ 2017 թ.-ից հեռուստաաշտարակն առանց հաշվարկների մեզ տեղեկացրեց, որ մեր եթերավարձը կրկնակի թանկացել է: Ստացվում է՝ այդ վերահաշվարկը լիցենզիայի տնտեսման գծով ավելի թանկ նստեց գործող հեռարձակող թվային ՀԸ-ների վրա, քանի որ ավելի շատ վերանայվեց իրենց մուլտիպլեքսի միջոցով հեռարձակման իրավունքը: Շատ հարցերում չի եղել օրենքի գերակայություն, և ստացվել է, որ մարզերում անալոգային հեռարձակումը պահպանվել է, ինչը շատ լավ է, քանի որ, անկախ հեռարձակման ձևից, եղել է մրցունակության խնդիր, բայց արի ու տես, որ կան մարզեր, որտեղ երևանյան հեռուստաընկերություններն առանց հիմնավորումների իրականացնում են մարզային հեռարձակում: Օրինակ՝ «Շանթ» ՀԸ-ն մեր մարզում անհատական հեռարձակում է իրականացնում, պատրաստում է այլ կոնտենտ, որի իրավունքը չունի, քանի որ այն համապետական հեռարձակող է: Արդեն երեք տարի է՝ այդ ՀԸ-ի հետ դատական գործընթացի մեջ ենք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մինասյանը: Անդրադառնալով ֆինանսական խնդիրներին՝ նշում է. 

«Մարզերում հեռուստաինդուստրիան շատ վաղուց չի կարող որպես բիզնես դիտվել, չնայած ինձ համար պետք է հենց այդպես լիներ: ՀԸ-ի հիմնադիրներն այսօր որևէ եկամուտ չունեն, միայն ներդրումներ են անում, մարզային ՀԸ-ները գոյատևում են սակավ, էժան գովազդի, ինչպես նաև դրամաշնորհային ծրագրերի հաշվին: 

Տարիներ շարունակ կառավարությունը տենդերներ է հայտարարում, և մարզային ՀԸ-ները, մասնակցելով դրանց, կարող են գումար ստանալ»,-նշում է ՀԸ-ի գործադիր տնօրենը: 

Մինասյանն ընդգծում է՝ իրենց խնդիրը հետևյալն է՝ ՀԸ-ի կոնտենտը պետք է բաղկացած լինի տարբեր հաղորդումներից՝ կրթական, մանկական, մշակութային և այլն, բայց դրանց հովանավորներ գտնելը բարդ է, մինչդեռ մարզային ՀԸ-ների գործունեությունն ունի ռազմավարական նշանակություն: «Լավ կլինի, եթե ԿԳՄՍ նախարարությունը հստակ պատվերներ տա մարզային ՀԸ-ներին, որպեսզի նրանք թիրախային խմբերի համար նման կոնտենտ պատրաստեն: Այստեղ կշահեն թե՛ ՀԸ-ները, թե՛ հեռուստադիտողները: Բացի դա, օրենսդիր մարմինն առաջարկել է, որ մարզային ՀԸ-ները հնարավորություն ունենան օգտվել Հանրային ՀԸ հարուստ պահոցից»,-եզրափակում է Մարգարիտա Մինասյանը:

 «Ծախսերը մի կերպ ենք վճարում, պարտքեր ունենք, բայց շարունակում ենք աշխատել»

«Գեղամա մեդիա հոլդինգ» ՍՊԸ-ի տնօրեն Սուրեն Բարսեղյանը կառավարության աջակցության մասին իմացել է գործընկերներից մեկից, անձամբ ծանոթ չէ: «Հետո նախագիծը հանվեց, այն չկարողացանք գտնել: 

Հուսանք՝ օրակարգից հանելուց, հետագայում նաև նորից կառավարության նիստերի օրակարգ ընդգրկելուց հետո կլինեն դրական փոփոխություններ: Կվերանայվի նաև հատկացվելիք գումարի չափը, որպեսզի չստացվի այնպես, որ երևանյան հսկայական ՀԸ-ներին տրամադրվի, օրինակ՝ 10 կամ 5 մլն դրամ, իսկ մարզայիններին`չնչին գումար: 

Մարզային ՀԸ-ները միշտ «յոլա» են գնում: Ամսական ծախսերը մի կերպ ենք վճարում, անընդհատ պարտքեր ունենք, բայց շարունակում ենք աշխատել և չգիտեմ՝ այդպես ուր ենք գնում, հետոն ինչպես է լինելու: Արտակարգ դրություն հայտարարելուց հետո ընդհանրապես գովազդներ չունենք:

 Հիմա ինչպե՞ս կարող ենք աշխատողին աշխատավարձ տալ, հարկեր ու հեռուստաաշտարակի գումար վճարել: Մի կերպ գնում ենք առաջ: Բայց սա էլ երկար չի տևի, քանի որ մեծ պարտքեր ենք կուտակել: Մարզային ՀԸ-ն պետությունից ակնկալում է աջակցության որոշակի ձևեր՝ կլինեն դրանք ծրագրերի, տենդերների ձևով: 

Օրինակ՝ նման մի տենդեր շահել ենք, ծրագիր ենք իրականացնում, բայց ՀԸ համար դա բավականին քիչ գումար է: Համավարակի երեք ամսվա ընթացքում, երբ եղան սահմանափակումներ, որոշ ոլորտներ փակվեցին, հետո բացվեցին, նրանց կառավարությունը որոշակի աջակցություն տրամադրեց, իսկ մեր ոլորտն ընդհանրապես չի սահմանափակվել: Աշխատել ենք առանց առևտրային գովազդի: 

Մեր սոցիալական պատասխանատվությունն այնքան մեծ է, որ ինքներս ենք սոցիալական գովազդներ պատրաստել, ցուցադրում ենք նաև պաշտոնական հոլովակները, որպեսզի մարդիկ տեղեկացված լինեն: Այսքան ժամանակ երբևիցե չենք բարձրաձայնել, թե ինչեր ենք անում սոցիալական պատասխանատվությունից ելնելով: 

Սա այն ոլորտն է, որտեղ մարդիկ սրտացավությամբ են վերաբերվում, աշխատում են ինչ-որ օգուտ տալ: Ճիշտ է՝ գումարը մեծ կարևորություն ունի, բայց աշխատում ենք հասարակությանը որոշակի տեղեկատվություն հասցնել: 

Կառավարության աջակցությունն օգուտ կլինի, բայց գումարի չափը ևս կարևոր է, եթե, օրինակ՝ պետք է 500 հազար դրամ տան, ուրեմն ավելի լավ է չտան, որովհետև դրանով որևէ խնդիր չենք լուծի: Գումարի բաշխումը պետք է արդարացի լինի»,-եզրափակում է Սուրեն Բարսեղյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia