Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Փո­խա­նակ քո հայ­րե­նի­քը գո­վես, քո հե­ղա­փո­խու­թյունն ես գո­վում»

INTERVIEW

«Փաստի» զրուցակիցն է գրող, հրապարակախոս Դավիթ Վանյանը: Զրուցել ենք քաղաքականության, կայացվող որոշումների, հնարավոր անդառնալի հետևանքների և հասարակության մասին:

Մի ճանապարհ ենք բռնել, որը կարող է մեր անկյունաքարերը խարխլել

Երբեմն մարդը կորցնում է հանգստությունը, քունը, որովհետև հասկանում է, որ այն, ինչ կատարվում է իր շուրջը, կարող է անդառնալի լինել: Երբեմն լինում են սահմաններ, որոնք անցնելուց հետո անհնար կամ դժվար է վերադառնալ: 

Օրինակ՝ Ուկրաինան այդպիսի մի սահման անցել է և արդեն քաղաքական, աշխարհաքաղաքական նոր իրականության մեջ է ապրում՝ առանց որոշակի տարածքների: Մի ճանապարհ ենք բռնել, որն ուղղակի կարող է մեր անկյունաքարերը հիմնահատակ խարխլել:

Իշխանության ամենամեծ մեղքը հասարակությանը բաժանելն էր

Յուրաքանչյուր հասարակության մեջ կա մի փոքրամասնություն, որի մոտ բարձր է ինքնապաշտպանության բնազդը, և եթե պետք է, այն կարողանում է ահազանգել: Հարցն այն է, որ այդ փոքրամասնությունը պետք է միշտ կազմակերպված լինի և բաժանված չլինի, զգա վտանգի զգացողությունը, ինքնակազմակերպվի: Մի գդալ մերանով 10 լիտր կաթ ես մերում: Մերանը պահելու խնդիրն ունենք: 

Կարևորը դա է, թե չէ հույս դնել նրա վրա, որ մի ամբողջ հասարակություն պետք է ճիշտ ձևով մտածի, հնարավոր չէ: Հասարակությունը միշտ ընտրում է տաքուկ կյանքի, հանգիստ լինելու, բանակում չծառայելու, անհոգ լինելու ճանապարհը: Իսկ հասարակության կազմակերպված մասն այսօր ամենակարևոր խնդիրն է: Երբ խփում են արժեքներին, խարխլում են արժեհամակարգը, հարվածում են հենց այդ կարևորագույն մասին: Իշխանության ամենամեծ սխալը, մեղքը, կասեի՝ «հանցագործությունը» հասարակությանը բաժանելն էր: 

Ու դա ավելի շատ նման է նպատակամղված քաղաքականության: Հայ ժողովուրդը մեծ առավելություն ունի՝ գրեթե մոնոէթնիկ ազգ ենք, ժողովուրդ: Մեր ամենամեծ առավելությունն այն է, որ վտանգի պայմաններում միշտ միավորվում ենք ինքներս մեր շուրջ: Երբ մեզ բաժանում են մասերի, առաջացնում են արհեստական անդունդ, որի երկու կողմերում հայտնվում են հասարակության տարբեր մասերը: 

Հայաստանում դա կատարվում է հայաստանցի-ոչ հայաստանցի, հայաստանցի-արցախցի, իսկ հիմա էլ ունևոր-ոչինչ չունեցող հարցերի շուրջ: Շատ վտանգավոր է, երբ խփում են հասարակության ունևոր խավին, որը ձեռներեց է, գործարար, մտահոգ: 

Չունենք միջին խավ, իսկ դրա բացակայության պայմաններում դժվար է առողջ հասարակություն կառուցելը: Երկու բևեռ է՝ նրանք, որոնք ընչազուրկ են, և նրանք, որոնք ամեն ինչ ունեն: Միջին խավի բացակայությունն է, որ մեզ համար շատ վտանգավոր է:

Գլորվում ենք անդունդը

Մեծ առավելություն ունենք՝ աշխարհով մեկ սփռված ժողովուրդ ենք: Մեր ամենակարևոր գործոնն է, որի շնորհիվ կարող էինք հայաստանցի լինել, Հայաստանում լինել, բայց աշխարհային, համաշխարհային լինել: Եթե որևէ մեկն ասում է Իսրայել, չի մտածում, որ դա 20 հազար քառակուսի կմ տարածքով Իսրայելի պետությունն է, ինքը հասկանում է հրեականություն: Պետք է կարողանանք այնպես անել, որ եթե աշխարհում որևէ մեկն ասում է Հայաստան, հասկանա հայություն: 

Հիմա Լիբանանում ի՞նչ է կատարվում: Պետությունը ներկայացնողներից որևէ մեկն այս հարցով չի էլ զբաղվում, իսկ մենք կորցնում ենք մեր այդ գաղութները: Սիրիայում արդեն կորցրել ենք, շուտով Լիբանանում էլ կկորցնենք: Իսկ դրանք մեր ամենապահպանողական գաղութներն են, այդտեղ խմորվում են մեր ազգային հատկանիշները, հայապահպանության խնդիրները, Հայ դատի գաղափարախոսությունը: 

Այդտեղի հայությունը կարողանում է կենդանի պահել արևմտահայերենը, իսկ այն մտածողության նոր ձև է, նոր կերպ: Մեր գաղտնիքներից մեկը, որ մեզ չեն կարողացել վերացնել, հենց այդ է, որ տարբեր բարբառներով ենք մտածում, տարբեր մտածելակերպ ունենք: Եթե հայաստանցին մի քիչ ավելի առողջ ագրեսիվ է, ապա արևմտահայն ավելի պաշտպանողական է: 

Մեկը մյուսին լրացնում են, պետք է կարողանանք ընդհանուր հայտարարի քաղաքականություն տանել, որ յուրաքանչյուր գաղութ, յուրաքանչյուր կազմակերպված հայկական միջավայր ընդհանուր հայտարարի մեջ որպես կոտորակ կարողանա գումարվել: Այդպես չենք վարվում: 

Վերացնում ենք սփյուռքի նախարարությունը, գաղութներին վերաբերվում ենք ուղղակի, հենց այնպես, մի լոզունգ ենք հռչակել՝ այսինչ թվականին պետք է հինգ միլիոն լինենք ու ոչինչ չենք անում, կամաց գլորվում ենք անդունդը:

 Վստահ եմ՝ եթե շատանալու և վերադառնալու հարց չլուծենք, մնացած բոլոր բաները կարևոր չեն: Մեր շուրջը ծնվում է այնքան թուրք, որքան Հայաստանում ապրում է հայ:

Երբ ընտրում ես իշխանություն, ամեն օր պետք է պահանջես

Չենք պահանջում: Սովորել ենք նստել ու սպասել, որ մեզ երկնքից մանանա իջեցնեն: Երբ ընտրում ես իշխանություն, ամեն օր պետք է պահանջես՝ թող լինի սիրելով, հարգելով, անգամ պաշտելով, բայց պահանջելով: Իշխանությունից պահանջում են, այլ չեն տալիս այն մի ընտանիքի ու աջ քաշվում: Այդպես չի լինում: Մարդը սոցիալական կենդանի է, երբ գալիս է մի պաշտոնի, սկսում է այդ պաշտոնի մեջ այլ կերպ ապրել, նրա կեցությունը նրան սկսում է թելադրել մեկ ուրիշ ապրելակերպ: 

Շատ քիչ մարդ կա, որ ունեցվածքի հանդեպ իմունիտետ ունի, որ կկարողանա գալ իշխանության և չփոխվել: Օրենքը հենց դրա համար է, որ այդ մարդիկ չփոխվեն: Սկսում ենք օրենքները փոխել, այսպես վերաբերվել Սահմանադրությանը, այստեղ կարևորը մարդիկ չեն, կարևորն այն չէ, թե սահմանադրական փոփոխությունները ում են ձեռնտու, այստեղ վտանգավոր է այն, որ պետությունը ոտնձգություն է կատարում օրենքների, դատարանների հանդեպ: Իսկ դատարանն ամենաանկախ մարմինն է, որովհետև այն չի ենթարկվում ոչ մեկին, բացի օրենքի տառից:

Երբ դու օրենքի տառը սկսում ես խարխլել, խարխլում ես դատական համակարգի ինստիտուտը: 

Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ մեծ խնդիր է, երբ պետությունը ներկայացնող մարդիկ չեն կարող սա հասկանալ, երբ միտինգներ են անում, որ դատարանների դռները փակեն: Մի բան է, երբ դա անում է ընդդիմությունը, բայց երբ իշխանության եկած ուժն է անում, սա սոսկալի երևույթ է: Նշանակում է, որ իրենք գործում են ոչ թե իրավական պետության տրամաբանության մեջ, այլ հեղափոխական անհրաժեշտության սկզբունքով, իսկ սա նորից բոլշևիզմ է:

Երբ հեղափոխություն է լինում, այն պետք է վերջանա

Փոխանակ քո հայրենիքը գովես, քո հեղափոխությունն ես գովում: Փոխանակ ասես Հայաստանն այսպիսի երկիր է, ասում ես՝ հրաշք թավշյա հեղափոխություն ենք արել: Թավիշին էլ չեմ հավատում: Իմ կարծիքով՝ սիրո, թավշյա հեղափոխություն ասվածը հոգեբանական տաբու է, որպեսզի հանկարծ այն չանցնենք: Նրանք, ովքեր հեղափոխություն են արել, այնքան վստահ չեն իրենց վրա, որ կարող է այդ սահմաններն անցնեն, դրա համար այդպես են հայտարարել: 

Իսկ ես ուզում եմ, որ դա օրենքով լինի: Մեզ մոտ նախագահի ինստիտուտը դադարեց աշխատել, իսկ այն նրա համար է, որ գոնե ինչ-որ չափով հակակշռի, այսինքն՝ վետոյի իրավունքը կիրարկի: Մի օր նախագահն ասի՝ սա չեմ ստորագրում: 

Այս ամենն ասում եմ ոչ թե որովհետև Ա կամ Բ ճամբարից եմ, այլ որպես հայ մարդ տեսնում եմ, որ սա տանում է մեր քայքայմանը: Երբ հեղափոխություն է լինում, այն պետք է վերջանա: Եղավ հեղափոխություն, վերջակետ դրեք, սկսեք երկիր կառուցել, ոչ թե անընդհատ հիշեցրեք, որ հները թալանել են և այլն: 

Այդ հներն էլ են մերը, դրանք հեռվից չեն եկել, այլ մոլորակից չեն իջել, մեր շենքից են, մեր բարեկամը, մեր ծանոթը և այլն: Նրանք բոլորը մենք ենք: Մտնում ես մարդու տուն, ամեն ինչ կոկիկ է, մաքուր, գեղեցիկ, բայց դուրս ես գալիս միջանցք ու այնտեղ ամեն ինչ խարխլված է, մենք այդ խարխլված միջանցքն էլ ենք:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer