Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հան­րակր­թու­թյան ոլոր­տի փո­փո­խու­թյուն­նե­րը չպետք է լի­նեն ինք­նան­պա­տակ

ANALYSIS

Կորոնավիրուսի համավարակի ազդեցությունից անմասն չմնաց կրթության, մասնավորաբար հանրակրթության ոլորտը։ Եվ կարանտինային շրջանը ցույց տվեց, որ մեր երկրի կրթական համակարգը պատրաստ չէ հեռավար դասերի կազմակերպման պրակտիկային։ 

Խնդիրը վերաբերում է ոչ միայն ուսուցիչներին և աշակերտներին տեխնիկական միջոցներով ապահովելուն և դրանցից օգտվելու համապատասխան գիտելիքներ տրամադրելուն, այլև կրթական ծրագրերի համակարգվածությանը և դասերից աշակերտների բացակայությանը։

Ելնելով կորոնավիրուսի համավարակի տարածման անկանխատեսելի ընթացքից՝ դեռևս պարզ չէ, թե սեպտեմբերից աշակերտները նախորդ տարիների նման գնալո՞ւ են դպրոց, թե՞ դասերը հիմնականում տեղի են ունենալու հեռավար եղանակով։

Սակայն արդեն պետք է, որ ոլորտի մասնագետները դիտարկեն համավարակի շուրջ ստեղծված իրավիճակի բոլոր հնարավոր տարբերակները և մշակեն կրթության կազմակերպման ամենաօպտիմալ ձևաչափը, որպեսզի, եթե հանրապետությունում առողջապահական և տնտեսական վիճակը ծանրանա, ապա հանրակրթության կազմակերպումը դրանից հնարավորինս քիչ տուժի։ 

Սակայն սրա փոխարեն ինչո՞վ են զբաղված կրթության ոլորտի մասնագետները։

 

Նրանք Հայաստանի դպրոցներում գնահատման կարգի, նույն դասարանում չմնալու, ուսուցիչների ատեստավորման և այլնի վերաբերյալ առաջիկայում մի շարք փոփոխություններ են ծրագրում։

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft. am) այժմ տեղադրված է Հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը, որտեղ սահմանված են միջնակարգ կրթության ծրագրի շրջանավարտի ակնկալվող որակական պահանջները, ուսումնական բեռնվածության ծավալները, գնահատման համակարգի սկզբունքները:

Եվ պատահական չէ, որ այս նախագծում, որով հանրակրթության ոլորտում էական փոփոխություններ են նախատեսվում, ուսուցիչները և կրթության փորձագետները բազմաթիվ ռիսկեր են տեսնում։ 

Այսպես, օրինակ՝ նախագծի համաձայն՝ 1-4-րդ և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում աշակերտները գնահատական չեն ստանա, տարեկան ամփոփիչ գնահատականի փոխարեն կլինի սովորողի ուսումնական առաջադիմության բնութագիրը։ 

Կրթության ոլորտի պատասխանատուները որպես այս փոփոխությունը հիմնավորելու անհրաժեշտ փաստարկ՝ նշում են, թե աշակերտը չպետք է սովորի թվանշանի համար, սակայն հարցն այն է, որ գնահատականների բացակայությունը կարող է աշակերտներին զրկել լրացուցիչ մոտիվացիայից։ 

Եվ նրանցից ոմանք կարող են մտածել, թե, միևնույն է, չեն գնահատվելու, այդ դեպքում ինչո՞ւ պետք է լավ սովորեն։ Ուստի, ըստ մասնագետների, գնահատականին փոխարինող ինչ-որ տարբերակ է պետք, որպեսզի աշակերտների շրջանում խրախուսվի գերազանց սովորելը։

Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ նոր նախագծով դպրոցներում սահմանվելու են ոչ թե ուսումնական բնագավառներին հատկացվող ժամաքանակները, այլ դրանց տոկոսային միջակայքերը։ Այսինքն՝ յուրաքանչյուր դպրոց կարող է ձևավորել սեփական ուսումնական պլանը՝ առաջնորդվելով առավելագույն ժամաքանակով, որը տրված է աղյուսակով։

Առանձին մտահոգության տեղիք է տալիս այն, որ հայոց լեզվի և գրականության տոկոսներն այլ առարկաների համամասնության ենթատեքստում ներկայացված աղյուսակի մեջ առավել պակաս են ներկայացված։ Տարրական դպրոցում հայոց լեզվի և գրականության համար սահմանվել է 15-20 %, միջին դպրոցում՝ 10-15%, ավագում՝ 9-14%։ 

Եվ պատահական չէ, որ այս իրողությունը դիտարկվում է այն տեսանկյունից, որ իշխանությունների կողմից հատուկ քաղաքականություն է տարվում հայագիտական առարկաների դերակատարությունը կրթական համակարգում նվազեցնելու ուղղությամբ։ Այս համատեքստում կարող ենք նաև հիշել բուհերում հայագիտական առարկաները ոչ պարտադիր դարձնելու իշխանությունների որոշումը։

Ըստ նոր չափորոշիչների, կփոխվեն նաև դասագրքերը, սակայն պետք է հաշվի առնել, որ մի քանի տարին մեկ միայն դասագրքերը փոխելով հարց չի լուծվում, անհրաժեշտ է, որ կրթական համակարգում աշակերտներին և ուսուցիչներին խրախուսող համակարգ ներդրվի։

Եվ ամենակարևոր խնդիրն այն է, որ փոփոխությունները կյանքի կոչելուց ոլորտի պատասխանատուները հաշվի նստեն կրթության լավագույն մասնագետների տեսակետների հետ, նախագիծը հանրային քննարկման դնեն, լսեն թեր և դեմ կարծիքները և, ըստ այդմ, վերջնական որոշում կայացնեն, այլ ոչ թե փորձեն կրկնօրինակել արտասահմանում կիրառված և շատ հաճախ ձախողված մեխանիզմները։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia