Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Չի կա­րե­լի լո­զունգ­նե­րով, քա­ղա­քա­կան տրա­մադ­րու­թյուն­նե­րով տնտե­սու­թյուն կա­ռա­վա­րել»

INTERVIEW

Այսօր գոյություն ունեցող տնտեսական հիմնական խնդիրները վերլուծելու և իրական վիճակը դիտարկելու համար տնտեսագետ Կարեն Ադոնցը Հայաստանի տնտեսությունը երեք մասի է բաժանում: Առաջինում այն ճյուղերն են, որոնց գործունեության հիմքում տեղական հումքն է:

«Խոսքը, մասնավորապես, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման, նաև պղնձի մասին է: Մինչև ճգնաժամն այս ոլորտների վիճակը որոշ չափով կարելի էր բավարար համարել: Սկսել էր աշխատել նաև զբոսաշրջությունը: 

Իսկ ի՞նչ տեղի ունեցավ: Զբոսաշրջության շուկան այսօր չկա, իսկ գյուղատնտեսական հումքի վերամշակման ճյուղի, պարենային ապրանքների համար արտաքին շուկաներն ինչ-որ չափով են պահպանվել: Կարելի է ասել՝ գյուղատնտեսությունն ու վերամշակող ճյուղն է, որ ունեն շուկա, ինչը չենք կարող ասել մնացած ճյուղերի մասին: 

Կան ճյուղեր, որոնք մինչև ճգնաժամը սկսել էին աշխատել, արտադրում էին սպառողական ապրանքներ թե՛ ներքին շուկայի, թե՛ արտահանման համար: Եթե այդ ոլորտները մինչև ճգնաժամը թույլ վիճակում էին, հիմա ավելի վատ վիճակում են:

 Սպառողական տարբեր տեսակի ապրանքներ արտադրող ճյուղերը շատ ծանր վիճակում են: Համապատասխան աջակցությունն այս առումով, ըստ իս, բացակայում է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը:

Կարեն Ադոնցը նկատեց՝ Հայաստանում բիզնեսները հիմնականում կարճաժամկետ ներդրումային ծրագրեր են ենթադրում: «Երկարաժամկետ արդյունաբերական ներդրումներով ու ծրագրերով աչքի ընկնող բիզնեսները շատ քիչ են: Հետևաբար, երկարաժամկետների տեսանկյունից աջակցության մասին խոսք լինել չի կարող՝ նաև հաշվի առնելով, որ կառավարության աջակցության ծրագրերը կարճաժամկետ վարկեր են ենթադրում: 

Ինչ վերաբերում է կարճաժամկետ ներդրումային ծրագրեր ենթադրող բիզնեսին, ապա հարկ է ընդգծել հետևյալը. արդեն իսկ վարկերով բեռնված, ծանր վիճակում գտնվող բիզնեսին հնարավոր չէ օգնել վարկերով: Նման աջակցություններն ուղղակի ժամանակավոր գոյատևման միջոցներ են. որևէ հեռանկար չեմ տեսնում այդ աջակցության մեջ: 

Հայաստանը, ունենալով առանց այդ էլ փոքր տնտեսություն, հիմա, մեծ հաշվով, պարզապես գոյատևում է: Ընդհանուր առմամբ, որևէ զարգացման հեռանկարի մասին խոսելն ավելորդ է: Ով գոյատևում է, կգոյատևի, ով ուժ կունենա, վարկ կվերցնի, կդիմակայի, բայց լուրջ զարգացում սպասելն անիրատեսական է: Մենք հատակի վրա գտնվող տնտեսություն ունենք, որն ընդամենը մի քանի ճյուղերի վրա է հիմնված: Մենք արտաքին շուկաներում ներկայացվածություն չունենք: 

Գետնին ընկած մարդն ավելի ներքև ընկնելուց չի վախենում: Որքան տնտեսությունը մոտ է հատակին, այնքան հավանականությունը, որ ծանր հետևանքով անկում կապրեք, գրեթե բացառված է: Մենք շատ ծանր վիճակի չենք հասնի, որովհետև մենք առանց այդ էլ աղքատ տնտեսություն ունեցող երկիր ունենք: Հաշվի առնելով նշվածը՝ չեմ կարծում, թե համաճարակի՝ տնտեսությանը հասցրած հարվածը շատ մեծ է լինելու: 

Հարվածը հեռանկարի առումով է լինելու. եթե մինչ այս զարգացման հեռանկարը մշուշոտ էր, հիմա շատ ավելի անհեռանկար տնտեսություն կունենանք»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ մենք շուկաներից հետզհետե ավելի շատ ենք հեռանում, որովհետև չունենք ճյուղեր, ոլորտներ, արտադրություններ, նույնիսկ չենք էլ պատկերացնում, թե ինչ պետք է անել: 

«Քաղաքականությունը չկա, ըստ որի՝ այդ ճյուղերը կստեղծվեն ու կզարգանան: Տեսեք՝ մենք մեր ներքին սպառողական շուկայում անգամ սպառողական ապրանքներ չենք արտադրում: Մենք ներքին շուկայում անգամ չենք կարողանում մրցել, իսկ կառավարությունը չի խորանում այն հարցերի շուրջ, թե ի՞նչ է պետք, ինչպե՞ս է պետք աջակցել տնտեսությանը: 

Երբ ասվում է՝ հարստացրեք պետությունը, պետք է նախևառաջ հասկանալ, թե ինչպես կարող են մարդիկ հարստանալ: Եթե այս երկու տարվա ընթացքում հարստացել են, ապա հարստացել են հարուստները, նոր բիզնեսը չի հարստացել, թեպետ իր հարկերն ավելացել են: Կառավարությունը պետք է հասկանա, թե այդ մարդկանց խնդիրը ո՞րն է, բայց նման խնդիր դրված չէ: 

Ասում են՝ արդեն ստեղծել ենք պայմանները, և դուք պետք է հարստանաք: Իրականում պայմանները բավարար չեն, որովհետև երկիրն ունի թե՛ արտահանման, թե՛ տրանսպորտային, թե՛ մրցակցելու խնդիր: Եթե չգիտես, թե այդ ոլորտներն ինչով են ապրում, չես էլ պատկերացնում, թե ինչպես պետք է օգնել: Սա է մեր խնդիրը, ըստ որի՝ տնտեսությունը չի մասշտաբանում»,-ընդգծեց Կ. Ադոնցը:

Նրա խոսքով, փոքր, նվազ տնտեսություն ունենք, և այդ կառուցվածքը դեռ երկար կպահպանվի. «Մենք այս երկու ամիսների ընթացքում անկում ենք ունեցել բոլոր ոլորտներում: Նույնիսկ աշխատելու ընթացքում, օրինակ՝ շինարարությունը, մեծ անկում է ունեցել: Ընդհանուր առմամբ, տնտեսությունն էապես անկում է ապրել, չկան ներդրումներ: Իսկ տնտեսական ակտիվություն ապահովելու համար ի՞նչ է ցանկանում անել կառավարությունը: 

Պարտք վերցնել դրսից, այդ գումարները մտցնել շինարարության, պետական ծախսերի մեջ: Այսինքն, սպառողական, հիպոտեկային վարկերի, պետական ճանապարհաշինության միջոցով, փոքր ընկերություններին տրամադրած վարկերով տնտեսության մեջ ակտիվություն է ապահովում: Բայց այդ վարկերը ներդրումներ չեն: 

Այս ճգնաժամի ժամանակ ներդրումները նվազեցին, տնտեսությունն էլ ավելի անկում ապրեց, ու մենք ստիպված ենք դրսից վարկերն ավելացնել, բայց մենք այդ վարկերով երկար հեռանկար չենք կարող ունենալ:

Վարկ վերցնելով՝ ակտիվացնում ենք տնտեսությունը ու չենք խթանում ներդրումները, մարդիկ իրենց գումարները դուրս են հանում երկրից, իրենց շահույթը չեն դնում արտադրող արդյունաբերական ոլորտում: Իրականում շենքերը, ճանապարհները չեն արտադրելու, դրանք հեռանկարում նոր արժեք չեն ստեղծելու: 

Մեզ այնպիսի ծրագրեր են անհրաժեշտ, որոնք ամեն տարի նոր արժեք կստեղծեն: Մենք արդեն այսօր մեր ՀՆԱ-ի չափ համախառն արտաքին պարտք ունենք: Եթե այսպես շարունակվեց, մենք լուրջ խնդիրների առաջ ենք կանգնելու: 

Պետք է հասկանալ՝ ի՞նչ է պետք, որ մարդիկ ներդրում անեն, ոլորտներ զարգացնեն, իսկ արտադրող ոլորտները նորից ներդրումներ անեն ընդլայնվելու համար: Անհրաժեշտ է արտադրել, որպեսզի տնտեսության ճկունությունը, մրցունակությունն ու դիմադրողականությունը բարձրանա: Տուրիզմի, պղնձի ու պարենի վրա հենված տնտեսությունը չի կարող խոցելի չլինել: Սրանից այնկողմ, իհարկե, դժվար թե աղքատանանք. բնակչության 70 տոկոսն արդեն աղքատ է: 

Հիմա էլ վարկային բեռը դրել ենք այդ մարդկանց ուսերին ու այսպես ապրում ենք մեզ համար: Ճիշտ է, սոված չենք մնա, բայց դա չի նշանակում, որ լավ կլինի»:

Տնտեսագետը համոզված է, որ հնարավոր է Հայաստանի տնտեսությունը զարգացնել, վերականգնել. «Դրա համար կա բավարար մասնագիտական ներուժ, ինչպես նաև բիզնեսի ճկունություն: Հասարակությունը պատրաստ է արագ ընդլայնել իր տնտեսությունը, բայց ունենք ամբիցիաների ու տնտեսության կառավարման քաղաքականացվածության խնդիր: 

Մենք քաղաքականացրել ենք տնտեսական կառավարումը: Ես վարակի տարածման օրինակը բերեմ, որը փաստեց նաև, որ որոշումները կայացնելուց երկու քայլ առաջ չենք նայում, չենք կանխատեսում, ինչի հետևանքով համավարակի հետ կապված սարսափելի ցուցանիշներ ունենք: Մենք պրոֆեսիոնալ կազմակերպման խնդիր ունենք, իսկ տնտեսությունը շատ ավելի բարդ է, քան ինքը համավարակը. տնտեսությունը բարդ է, ու չի կարելի լոզունգներով, քաղաքական տրամադրություններով տնտեսություն կառավարել: 

Մեր ժողովուրդն այս խառնիխուռն, տարատեսակ կարծիքների մեջ տարբեր հետևություններ կարող է անել, ես հասարակությանը չեմ մեղադրում, ինձ այլ երևույթ է անհանգստացնում. քաղաքական գործիչները խորությամբ չեն դիտարկում այն հարցերը, թե իրականում ի՞նչ վիճակ է, ի՞նչ հեռանկար, ի՞նչ դժվարություններ կան և ինչպե՞ս է պետք փոխել այս ամենը»:

 ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal