Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Չեմ կարծում, որ վերականգնումը հնարավոր կլինի հեշտ ու արագ իրականացնել»

INTERVIEW

2020թ. հունվար-մայիսի վերաբերյալ հրապարակված վիճակագրական ցուցանիշները վկայում են, որ ճգնաժամային իրավիճակը խորանում է, անկումը շարունակվում: Այս ամենին զուգահեռ, ցավոք, նաև առողջապահական ոլորտի խնդիրներն են սրվում, որոնք ավելի են խորացնում ճգնաժամը: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Ջուլիետա Թադևոսյանը, որը տնտեսական ճգնաժամն ու առաջիկայում հնարավոր այլ բացասական հետևանքները դիտարկում է ոլորտների շղթայական կապի տեսանկյունից:

«Օրեր առաջ հրապարակում եղավ այն մասին, որ վարակվածության ցուցանիշներով աշխարհում հարյուր հազար բնակչի հաշվով առաջին տեղում ենք: Սա արդեն լուրջ մտորելու տեղիք է տալիս: Ու եթե իրավիճակը գնահատելու լինենք հենց այս հարթությամբ, ապա սա լուրջ վտանգներ է ստեղծում տնտեսական միջավայրի տեսանկյունից: 

Ի սկզբանե կանխատեսվում էր, որ 2020թ. առաջին կիսամյակի ավարտին մենք կունենանք որոշակի ձեռքբերումներ: Ցավոք, ձեռքբերումները պակաս հուսադրող են, և այս իրավիճակի շարունակականության դեպքում տնտեսությունն էլ ավելի խորը վնասներ կկրի: Վարակի տարածման այս տեմպերի պահպանման դեպքում տնտեսական անկումը կշարունակվի:

 Որոշ ոլորտներում փոքր-ինչ հուսադրող արձանագրումներ կան, օրինակ են գյուղատնտեսության, հանքարդյունաբերության ոլորտները: Արդյունաբերության ոլորտում էլ 2020թ. հունվար-մայիսին աննշան՝ 2,4 տոկոս աճ ունենք 2019թ. հունվար -մայիսի համեմատ»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ, անկախ ամեն ինչից, այդ աճերը չնչին են, քանի որ այլ իրողություն կա:

«Վարակի տարածման պայմաններում տնտեսական ճգնաժամը, մեծ հաշվով, խորանում է, անորոշություններն են մեծանում, և սա է ամենաանհանգստացնողը: Այդ աճերը շատ քիչ են և հուսադրող չեն այնքանով, որ առողջապահական տեսանկյունից խնդիրները դեռ նույն ուղղությամբ շարունակվում են: Ամբողջ մտահոգությունը սա է»,-շեշտեց Ջ. Թադևոսյանը:

Նրա խոսքով, սակայն, միանգամայն նորովի պետք է նայել նման զարգացումներին. «Ամբողջ աշխարհում է տնտեսական անկումը, բայց կյանքը շարունակվում է և չի կարող ընդհատվել: Տարբեր խնդիրներին պետք է կարողանանք նայել կարճաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով ու ճիշտ որոշումներ կայացնել. կառուցվածքային առումով անհրաժեշտ է ուշադրություն դարձնել առաջնահերթ ոլորտներին, առաջին հերթին՝ առողջապահությանը, որ այն իր հետևից ամբողջ տնտեսությանը քարշակով չտանի: Այսօրվա ամբողջ ներուժը, ներդրումներն ու ուշադրությունը պետք է մասնավորապես առողջապահական ոլորտի վերազինմանն ուղղել:

 Մյուսը գյուղատնտեսության ոլորտն է: Հաշվի առնելով, որ հիմա խոսվում է աշնանը հնարավոր նոր բռնկումների մասին, այս իմաստով ամենացավոտ ու խոցելի ոլորտներից մեկը կրթական համակարգն է, որտեղ լուրջ ներդրումներ պետք է անել:

 Զուգահեռ՝ լավ է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում առաջընթաց է գրանցվում: Այն պետք է ավելի ակտիվացնել, որովհետև սա այն ուղին է, որի վրա հենվում է ամբողջ աշխարհը և որտեղ անկասկած հաջողություններ կգրանցվեն»:

Առանձին դիտարկելով ՓՄՁ-ների խնդիրները՝ Ջ. Թադևոսյանը նկատեց. «Բավականին լուրջ վնասներ կրած այս ոլորտին աջակցելու միջոցառումներ նախատեսվել են, բայց, ընդհանուր առմամբ, պասիվություն է նկատվում, որովհետև անորոշությունը շատ է: 

Հատկապես նոր ներդրումների առումով, կարծես, բիզնեսը բավականին վտանգներ է տեսնում: ՓՄՁ-ները գնալով ավելի լուրջ խնդիրների են բախվում, որովհետև այս ոլորտը բավականին ռիսկային է:

Եթե կարողանան իրենց ֆինանսական խնդիրները լուծել կառավարության աջակցությամբ, թերևս շատ ՓՄՁ-ներ կկարողանան գոյատևել, բայց այլ խնդիր կա. շատ ավելի ճիշտ կլիներ, որ ի սկզբանե հարկային արձակուրդներ կիրառվեին: Իհարկե, կառավարությունը փորձեց այս խնդիրը փոքրիկ գործիքների օգնությամբ լուծել, բայց, մեծ հաշվով, հարկային արձակուրդ ՓՄՁ-ներին չտրվեց: 

Այնինչ, այն կնպաստեր, որ ՓՄՁներն այս ընթացքում կարողանային շնչել: Ակնհայտ է, որ այս անկումների ընթացքը կշարունակվի նաև ՓՄՁ-ների ոլորտում, բայց գործատուներն էլ պետք է ճկուն լինեն: Այստեղ պետք է վերակառուցումներ լինեն: 

Որքան էլ սնանկացումներն ու անկումներն ակնհայտ են, այնուամենայնիվ, կան բիզնեսներ, որոնք կարող են ճկունության, նորովի մտածելակերպի, նոր մեթոդների միջոցով ու գործունեության նոր ոլորտներ փնտրելով ոտքի կանգնել: 

Ճիշտ է, սա նոր իրավիճակ է, բայց հաշվի առնենք, որ փոքր ու միջին բիզնեսը մինչ այս էլ անընդհատ բարդությունների հետ է առնչվել: Եվ այս առումով պետք է փորձեն ճկունություն դրսևորել, նոր հայացքով նայել իրավիճակին, իրենց բիզնես հոտառությամբ կարողանալ հասկանալ, թե որ ոլորտում կարելի է ներդրումներ անել: 

Պետք է փորձեն հույսը միայն պետության վրա չդնել: Իհարկե, անխուսափելիորեն նաև կառավարության կողմից աջակցությունը շատ ավելին պետք է լինի: Կան միջոցառումներ, որոնց թիրախը ՓՄՁ-ներն են, բայց դրանք պետք է շարունակական լինեն՝ հաշվի առնելով, որ շարունակվում է համաճարակով պայմանավորված իրավիճակը»:

Ամփոփելով՝ տնտեսագետը խոսեց մի շարք հնարավոր սցենարների մասին, որոնք պետք է արդեն այսօր հաշվի առնել:

«Աշխարհի անկումներն ակնհայտ են: Միջազգային կառույցները վատագույն ու լավագույն սցենարներ են առաջարկում: Կարծում եմ՝ ավելի շատ վատագույն սցենարների հավանականությունն են տեսնում: 

Աշխարհում հսկայական կորուստներ են արձանագրվել և չեմ կարծում, որ վերականգնումը հնարավոր կլինի հեշտ ու արագ իրականացնել: Այս առումով մատնանշվում էր 2021 թվականը, ինչն, իմ կարծիքով, իրատեսական չէ: Առհասարակ, տնտեսության վերակառուցումն ամբողջ աշխարհով մեկ պետք է լինի, բայց բացասական կանխատեսումները, ցավոք, շարունակվում են, իսկ Հայաստանը զերծ չէ այդ ամենից: Այնպես որ, յուրաքանչյուր վայրկյան պետք է մտածել հաջորդ քայլի մասին: 

Եթե այսօր լուծեցինք առողջապահական, գործարարին աջակցելու խնդիրները, սոցիալական ապահովության հարցերը, դրանք պետք է շարունակական լինեն:

 Հիմա ամառ է, մարդիկ ինչ-որ առումով հաղթահարում են սոցիալական խնդիրները, դժվարությունները, բայց մի քանի ամիս հետո դրանք ավելի ահագնացող կլինեն»,-ընդգծեց նա՝ հաշվի առնելով, որ մի քանի ամիս հետո սեզոնային փոփոխության արդյունքում կոմունալ վճարումները կբարձրանան, բիզնեսի տեսանկյունից այլ խնդիրներ ևս կառաջանան:

 «Ընդհանուր առմամբ, եթե գլոբալ շղթաները չաշխատեն, նոր շուկաներ, նոր համագործակցության ուղիներ չփնտրվեն, տնտեսության վերականգնման առումով նոր գործիքներ չներդրվեն, խնդիրները շատ ավելի լուրջ կարող են լինել»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia