Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Շատ դեպքերում պետական կառույցները գործում են իրարից անկախ և տեղյակ չեն միմյանց գործառույթներից»

SOCIETY

Past.am

Երկրում արտակարգ դրությունը մի քանի անգամ երկարաձգվեց, դեռևս հստակ ժամկետներ և անգամ պատկերացում չունենք, թե երբ Հայաստանը և ամբողջ աշխարհը կվերադառնան իրենց բնականոն կյանքին: Սա քաղաքացիների՝ իրավունքի իրացման համար խնդիրներ է առաջացնում բոլոր ոլորտներում:  

«Սպառողների ասոցիացիայի» իրավաբան ՍյուզաննաՉիլինգարյանը նշում է՝ արտակարգ դրության ձգձգումը հանգեցնում է վատ հետևանքների, այն առումով, որ քաղաքացիները ոչ միայն  հեռավար են աշխատում, այլև չափազանց դանդաղում են շատ գործընթացներ, քանի որ այն օնլայն տարբերակով է, իսկ դրան ոչ մեծ մասն է տիրապետում: «Բավականին դժգոհություններ են լինում մարդկանց կողմից աշխատանքի գնալու, պարետատան պայմանները պահելու, Ա կետից Բ կետ տեղափոխվելու հետ կապված, բավականին բարդ է փակ տարածքում մի քանի ժամ անընդմեջ դիմակ կրելն ու հեռավորություն պահելը: Բավականին խնդրահարույց է այն սկզբունքը, որ պետական կառույցները միայն հեռախոսազանգերով են աշխատում, չկան հանդիպումներ քաղաքացիների հետ, երբ պետական պաշտոնյաները կկարողանան ինչ-ինչ ընդունելություններ կազմակերպել և անմիջականորեն ծանոթանալ շատ խնդիրների, փաստաթղթերի, լսել քաղաքացիներին և այլն: Այս դեպքում առաջարկում են հեռախոսազանգերի միջոցով պատասխանել հարցերին, սակայն երբեմն, գերծանրաբեռնված աշխատելով, հեռախոսազանգերին ուղղակի չեն պատասխանում կամ բավականին ուշ է լինում բողոքների ընդունումը կամ արձագանքը: Առաջարկվում է դիմել օնլայն տարբերակով, բայց սա ևս շատ խնդրահարույց է՝ ոմանք համակարգիչ չունեն, շատերը չեն տիրապետում շատ նրբությունների՝ չգիտեն, թե ինչպես ուղարկել նամակները, ինչպես հետևել դրանց ընթացքին: Իհարկե, սպասում ենք բնականոն կյանքի վերադարձին, պետական կառույց և հասարակություն անմիջական շփման վերականգնմանը և բոլոր խնդիրներին ժամանակին տրվող լուծումներին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը:

Ակնհայտ է, որ շատ դեպքերում, երբ պետք է ինչ-որ գործարք կատարել, օրինակ՝ նոտարական գրասենյակում, քաղաքացին ստիպված է մի շարք փաստաթղթերի համար դիմել պետական տարբեր գերատեսչությունների, մինչդեռ որքան ժամանակ և նյարդեր կխնայվեն, եթե բոլոր փաստաթղթերը նոտարական գրասենյակը ստանա օնլայն տարբերակով և քաղաքացին ստիպված չլինի անընդհատ դիմում գրել: Սյուզաննան նշում է, որ բյուրոկրատական քաշքշուկը, այստեղից-այնտեղից թուղթ խնդրելն ու ներկայացնելը բավականին ծախսատար և ժամանակատար գործ է, մանավանդ այն մարդկանց համար, որոնք աշխատում են, երբեմն բավարար ժամանակ չունեն տարբեր հարցերով զբաղվելու:

«Ժամանակն առաջ է գնում, մարդկությունը զարգանում է, նորարարական տեխնոլոգիաները՝ նույնպես: Համաճարակի ժամանակաշրջանում սովորեցինք օնլայն տարբերակով, առանց շփման յուրացնել ամբողջ ընթացակարգը, գործընթացը: Գնալով ամեն ինչ հեշտացվում է: Հնարավոր է օնլայն տարբերակով հարցումներ կատարել, պետական տուրքերը վճարելիս օգտվել բանկային օնլայն տարբերակներից և այլն: Սա, իհարկե, շատ դեպքերում չի փոխարինի անմիջական շփմանը, հանդիպումներին, սակայն պետք է կարողանալ օգտագործել բոլոր ռեսուրսները և կապ ստեղծել բոլոր օղակային կառույցների միջև, օրինակ՝ թաղապետարաններ, քաղաքապետարան, կադաստր, նոտարական ծառայություն, նախարարություններ և այլն: Բոլոր պետական կառույցները պետք է համագործակցեն իրար հետ, յուրաքանչյուրն ունի իր գործառույթը, որը պետք է կատարի առանց ուշացումների, ձգձգումների: Համավարակի այս ժամանակահատվածում փաստորեն մի կողմ թողեցինք այս բյուրոկրատական շփումը, ժամանակի անտեղի կորուստը: Ուղղակի բոլոր կառույցները և քաղաքացիները պետք է համագործակցեն, որպեսզի աշխատանքի այս տարբերակը ևս ստացվի: Գուցե կտրուկ հնչի, բայց պետք է նաև այս մասին խոսել: Երբեմն առաջացող խնդիրների պատճառը պետական հիմնարկների անձնակազմի ոչ պրոֆեսիոնալիզմն է, պրակտիկայի պակասը և իրենց աշխատանքային ոլորտում մասնագիտական թերի գիտելիքները: Սա բոլորին չի վերաբերում, այդ փաստը ևս պետք է ընդգծել: Շատ դեպքերում պետական կառույցները գործում են իրարից անկախ և չեն հասկանում մյուսների գործառույթները: Այսինքն՝ երբ ինչ-որ հարցով դիմում ենք մի գերատեսչություն, ասում են՝ հարցը մեր լիազորության սահմանում չէ: Մինչդեռ այս պատասխանից հետո քաղաքացուն կամ էլ իրենց դիմող իրավաբանական անձին պետք է օգնեն, ուղղորդեն, թե իրենց խնդրով նրանք ուր գնան: Երբ դա չի արվում, նշանակում է՝ կառույցները տեղյակ չեն միմյանց գործառույթներից, պրոֆեսիոնալ չեն, երբեմն նաև առաջ է գալիս չաշխատելու ցանկությունը, երբ պաշտոնյան իրեն նեղություն չի տալիս քաղաքացուն ուղղորդելու, օգնելու նրա ունեցած խնդիրը լուծելու հարցում: Ցանկացած որոշման, գործառույթի, օրենքի նախագծի, ռազմավարական ծրագրի, գործողությունների պլանի հաջողման ամենակարևոր պայմանը ճիշտ կառավարման կազմակերպման գործընթացն է: Կարող է շատ լավ օրենք գրվել առանց որևէ բացերի ու խնդիրների, բայց հետագայում չկարողանան վերահսկել և հետևողական լինել դրա իրականացման հարցում: Այս դեպքում անվստահություն է առաջանում պետական կառույցի հանդեպ, քաղաքացին սկսում է հիասթափվել, խաթարվում է պետական կառույց-հասարակություն կապը: Քաղաքացին մնում է իր չլուծված խնդրով, զուտ այն պատճառով, որ չկա ռեսուրս կամ ցանկություն»,-եզրափակում է Սյուզաննա Չիլինգարյանը:

Լուսինե Առաքելյան

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer