Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Չի բա­ցառ­վում, որ աշ­նա­նը հան­րային դժգո­հու­թյուն­նե­րի նոր պոռթ­կում­ներ լի­նեն

ANALYSIS

Past.am

Կո­րո­նա­վի­րու­սի հա­մա­ճա­րա­կը իս­կա­կան պա­տու­հաս է դար­ձել աշ­խար­հի հա­մար։ Այն մեծ արա­գու­թյամբ շա­րու­նա­կում է տա­րած­վել՝ առան­ձին երկր­նե­րում սահ­մա­նե­լով նո­րա­նոր ռե­կորդ­ներ։ Ու ընդ­հա­նուր առ­մամբ հա­մա­ճա­րա­կի տա­րած­վա­ծու­թյունն աշ­խար­հագ­րա­կան տե­սան­կյու­նից խայ­տաբ­ղետ տեսք է ստա­ցել։

Կան երկր­ներ, որոնք ար­դեն հաղ­թա­հա­րել են հա­մա­վա­րա­կի տա­րա­ծու­մը և ան­ցել են տնտե­սու­թյան վե­րա­կանգն­մա­նը, ինչ­պես, օրի­նակ՝ Չի­նաս­տա­նը և Նոր Զե­լան­դի­ան, սա­կայն կան նաև պե­տու­թյուն­ներ, որոնք դար­ձել են հա­մա­վա­րա­կի նոր էպի­կենտ­րոն­ներ, օրի­նակ՝ ԱՄՆ-ը, Բրա­զի­լի­ան, Հնդկաս­տա­նը և Ռու­սաս­տա­նը։

Սա­կայն, քա­նի որ այս երկր­ներն ունեն ահ­ռե­լի տա­րածք, տնտե­սա­կան մեծ նե­րուժ և հսկա­յա­կան բնա­կան պա­շար­ներ, պե­տու­թյուն­ներն օգ­տա­գոր­ծում են իրենց ունե­ցած ռե­զերվ­ներն, ու բնակ­չու­թյան մոտ դե­ռևս լուրջ դժգո­հու­թյուն­ներ չեն հա­սու­նա­ցել։ Իրա­վի­ճակն այլ է փոքր բնակ­չու­թյուն, տա­րածք և սահ­մա­նա­փակ ռե­սուրս­ներ ունե­ցող երկր­նե­րի հա­մար։

Խնդիրն այն է, որ հա­մա­վա­րա­կով պայ­մա­նա­վոր­ված ար­տա­կարգ իրադ­րու­թյան և տնտե­սա­կան դժվա­րու­թյուն­նե­րի պա­րա­գա­յում այս կա­տե­գո­րի­ա­յի պե­տու­թյուն­նե­րը կա­րող են լուրջ խնդիր­նե­րի առաջ կանգ­նել։ Եվ պա­տա­հա­կան չէ, որ մի քա­նի երկր­նե­րում բնակ­չու­թյան շրջա­նում ար­դեն իսկ դժգո­հու­թյուն­նե­րի ալիք է հա­սու­նա­նում։

Օրի­նակ՝ տնտե­սա­կան իրա­վի­ճա­կի վա­տաց­մամբ պայ­մա­նա­վոր­ված՝ տև­ա­կան ժա­մա­նակ է, ինչ բո­ղո­քի բուռն ակ­ցի­ա­ներ են տե­ղի ունե­նում Լի­բա­նա­նում։ Ցու­ցա­րար­նե­րը ճա­նա­պարհ­ներ են շրջա­փա­կում, հար­ձա­կում­ներ կա­տա­րում բան­կե­րի վրա և այլ կտրուկ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի դի­մում։ Վեր­ջերս նույ­նիսկ զին­վո­րա­կան­նե­րի և ցու­ցա­րար­նե­րի մի­ջև բա­խում­ներ տե­ղի ունե­ցան այն բա­նից հե­տո, երբ վեր­ջին­նե­րը փոր­ձե­ցին կա­ռա­վա­րու­թյան շեն­քին մո­տե­նալ և սկսե­ցին պահ­նորդ­նե­րի ուղ­ղու­թյամբ քա­րեր ու պայ­թու­ցիկ­ներ նե­տել:

Շատ ավե­լի բարդ իրա­վի­ճակ էր նաև Սեր­բի­ա­յում։ Եվ պա­տա­հա­կան չէ, որ փար­ձա­գետ­ներն ար­դեն նշում են, թե դժգո­հու­թյուն­նե­րի այս­պի­սի զանգ­վա­ծա­յին դրսև­ո­րում­նե­րը կա­րող են նա­խա­դեպ դառ­նալ նաև այլ երկր­նե­րի հա­մար, որոնք ծանր տնտե­սա­կան իրա­վի­ճա­կում են հայտն­վել, և ստեղ­ծել ներ­քա­ղա­քա­կան ան­կա­յու­նու­թյան նոր ալիք։ Այդ երկր­նե­րից մեկն էլ կա­րող է լի­նել Հա­յաս­տա­նը, որը ողջ թա­փով կրում է հա­մա­վա­րա­կի տնտե­սա­կան վնաս­նե­րը։

Հա­յաս­տա­նի տնտե­սու­թյան առան­ձին ճյու­ղե­րում գոր­ծու­նե­ու­թյունն ուղ­ղա­կի սա­ռեց­ված վի­ճա­կում է։ Իսկ այդ ոլորտ­նե­րում ներգ­րավ­ված բիզ­նես­նե­րը և աշ­խա­տա­կից­նե­րը ուղ­ղա­կի եկա­մուտ պա­հո­վե­լու խնդրի առաջ են կանգ­նած։ Սրան զու­գա­հեռ նվա­զել են ինչ­պես ար­տա­քին ներդ­րում­ներն, այն­պես էլ առևտ­րաշր­ջա­նա­ռու­թյու­նը։ Եվ չնա­յած այս իրա­վի­ճա­կում ԿԲ-ն 2020 թվա­կա­նի հա­մար 4 % տնտե­սա­կան ան­կում է կան­խա­տե­սում, այ­նու­ա­մե­նայ­նիվ, ար­դեն բազ­մա­թիվ տնտե­սա­գետ­ներ հա­մա­րում են, որ իր կան­խա­տե­սում­նե­րում կա­ռա­վա­րու­թյու­նը լա­վա­տես է, և ժա­մա­նա­կի ըն­թաց­քում ավե­լի իրա­տե­սա­կան է դառ­նում այն կան­խա­տե­սու­մը, որ Հա­յաս­տա­նը երկ­նիշ տնտե­սա­կան ան­կում է ունե­նա­լու։

Այս հա­մա­տեքս­տում հատ­կա­պես հրա­տապ է գոր­ծազր­կու­թյան հար­ցը։ Հա­զա­րա­վոր քա­ղա­քա­ցի­ներ կորց­րել են իրենց աշ­խա­տա­տե­ղե­րը, իսկ այն մար­դիկ, ով­քեր մեկ­նում էին ար­տա­սահ­ման՝ սե­զո­նա­յին աշ­խա­տան­քի, որ­պես­զի կա­րո­ղա­նա­յին իրենց ըն­տա­նի­քի կա­րիք­նե­րը հո­գալ, զրկվել են այդ հնա­րա­վո­րու­թյու­նից։

Ճիշտ է՝ դե­ռևս քա­ղա­քա­ցի­նե­րը կա­րո­ղա­նում են մի կերպ ծայ­րը ծայ­րին հասց­նել, բայց այս­պես շա­րու­նակ­վե­լու դեպ­քում չի բա­ցառ­վում, որ ար­դեն աշ­նա­նը դժգո­հու­թյուն­նե­րի նոր պոռթ­կում­ներ լի­նեն, և մե­ծա­թիվ մար­դիկ դուրս գան փո­ղոց։ Հնա­րա­վոր է՝ սա գի­տակ­ցում են նաև իշ­խա­նու­թյուն­նե­րը, քան­զի նույ­նիսկ 10-20 հո­գի փո­ղո­ցում տես­նե­լիս այն­պի­սի ար­ձա­գանք են տա­լիս, որ սար­սա­փե­լիէ անգ­մա մտա­ծել, թե ին­չի կա­րող են ունալ լի­նել տաս­նյակ հա­զա­րա­վոր­նե­րի հան­րա­հա­վաք­նե­րի պա­րա­գա­յում...

Ար­տակ Գալս­տյան

 

 

 

 

 

 

 

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer