Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Եթե կա­ռա­վա­րու­թյու­նը հրա­տապ մի­ջոց­ներ չձեռ­նար­կի, երկ­նիշ տնտե­սա­կան ան­կումն ան­խու­սա­փե­լի է լի­նե­լու»

INTERVIEW

Համաճարակը չհաղթահարելու խնդիրն իր ուղիղ ազդեցությունն է ունենում տնտեսության վրա, և այս առումով վիճակագրության բացասական ընդհանուր ցուցանիշները, բնականաբար, կանխատեսելի էին: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Էդուարդ Պետրոսյանը:

«Համաշխարհային տնտեսությունը ռեցեսիայից դուրս գալու նշաններ է ցույց տալիս, գերտերությունները գործազրկության կրճատման դինամիկա են գրանցում: Մեզ մոտ, սակայն, բացասական դինամիկան դեռ շարունակվում է: Մենք դեռ սկզբնական փուլում էինք բարձրաձայնում, որ ՓՄՁ-ները ռիսկային գոտում են: 

Ու ինչպես կանխատեսում էինք, ՓՄՁ-ներն այսօր մասսայական սկսում են փակվել: Մեզ մոտ աշխատատեղերի կրճատման գործընթացը դեռ շարունակվում է, ինչը, բնականաբար, իր ուղղակի ազդեցությունն է ունենում մեր երկրի տնտեսության թե՛ առաջարկի, թե՛ պահանջարկի վրա: 

Վերջերս մամուլում հայտնվեց մի տեղեկություն, ըստ որի՝ սուպերմարկետների ցանցերից մեկի աշխատակիցները հայտնել էին, որ իրենց պարտադրում են հարկադիր պարապուրդի գնալ, քիչ ներկայանալ աշխատանքի, որ քիչ վճարեն:

 Իսկ պատճառն առևտրաշրջանառության նվազումն էր: Բացի այդ, կան տեղեկություններ, որ բոլոր խոշոր առևտրային ցանցերում առևտրաշրջանառության կտրուկ անկում է գրանցվել: Այս հանգամանքը հստակ ցուցիչ է առ այն, որ եթե մարդիկ չեն աշխատում, եկամուտ չեն ստանում, չեն սպառում, արտադրությունը սկսում է կրճատվել: 

Տնտեսվարողներն իրենց արտադրանքի ծավալները սկսում են կրճատել, ինչն էլ ուղղակի սկսում է ազդել հարկային մուտքերի, պետության եկամուտների և, ընդհանրապես, երկրի սոցիալտնտեսական իրավիճակի վրա: 

Հիմա մեզ մոտ այս գործընթացը հետզհետե խորանում է: Ու ցավով պետք է արձանագրել, որ կառավարությունը շատ ուշացումով է արձագանքում տնտեսական գործընթացներին, այնինչ տնտեսությունը դինամիկ գործընթաց է ենթադրում»,-ասաց տնտեսագետը՝ շեշտելով, որ կառավարությունը պարտավոր է անընդհատ մատը զարկերակի վրա պահել:

«Այն, որ երկրում սոցիալ-տնտեսական ճգնաժամը խորանում է, վկայում է սպառման կտրուկ անկման մասին, իսկ սպառման կտրուկ անկումն իր հերթին նաև հարկային մուտքերի թերակատարման է հանգեցնում: 

Առհասարակ, փաստերը վկայում են, որ կառավարության կանխատեսումները չափազանց լավատեսական են եղել թե՛ տնտեսական անկման, թե՛ հարկային մուտքերի թերակատարման տեսանկյունից: 

Իրականում, ըստ իս, հարկային մուտքերը շատ ավելի շոշափելի չափով կթերակատարվեն, քան նախատեսվել էր բյուջեով: Եվ, մեծ հաշվով, եթե կառավարությունը հրատապ միջոցներ չձեռնարկի, երկնիշ տնտեսական անկումն անխուսափելի է լինելու»,-նշեց Է. Պետրոսյանը:

Տնտեսագետի խոսքով, համաշխարհային տնտեսական գործընթացների անմիջական ազդեցությունը մեր տնտեսության վրա չնչին է. 

«Հիմնական ազդեցությունն անուղղակի է. օրինակ՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում վեց օր անընդմեջ դոլարն արժեզրկվել է, ինչը դրական կանդրադառնա առավելապես զարգացող երկրների, այդ թվում՝ Հայաստանի վրա: 

Օրինակ՝ դրական ազդեցություն կունենա հանքարդյունաբերության վրա՝ մետաղների գները կբարձրանան, ինչն էլ կնպաստի հարկային մուտքերի ավելացմանը: Սա մի ուղղություն է, որը, այո, ինչ-որ չափով դրական կազդի, բայց քանի որ մենք կախված ենք գործընկեր երկրների տնտեսություններից, հասկանալու համար, թե մեզ ինչ է սպասվում, պետք է հետևենք հենց այդ երկրների դինամիկային: 

Մեր հիմնական ֆինանսական հոսքերը, օրինակ՝ Ռուսաստանից, ԱՄԷ-ից էին, բայց այդ երկրներում ևս ճգնաժամը տարբեր ուղղություններով շատ լուրջ հարվածներ է հասցրել: Պետք է հասկանանք, որ այդ ֆինանսական հոսքերը, որոնք ստանում էինք, չենք ունենալու, ու դրան համահունչ պլանավորում իրականացնենք: Մեր խնդիրն այն է, որ ավելի շատ սպառող տնտեսություն ունենք, բայց հարկավոր է արտադրող, ստեղծող տնտեսություն ունենալու ուղղությամբ աշխատել:

 Դրա համար պետք է աշխատատեղեր, նոր բիզնեսներ բացվեն: Իսկ այսօր ականատես ենք լինում, որ կառավարությունը, վարելով ջայլամային քաղաքականություն ու չնկատելու տալով դառը իրողությունները, թույլ է տալիս, որ ամեն օր բիզնեսներ փակվեն: Բայց չէ՞ որ դրանք հետո դժվար են բացվելու»: Էդուարդ Պետրոսյանը շեշտեց, որ անգամ եթե համաճարակը հաղթահարենք, օրինակ՝ նույն տուրիստական հոսքերը երկար ժամանակ դեռ չեն վերականգնվելու:

«Այդ հանգամանքն իր ուղղակի ազդեցությունն է ունենալու տուրիզմի, սպասարկման ոլորտում ընդգրկված կամ դրանց հետ փոխկապակցված ոլորտներում աշխատող հարյուր հազարավոր մարդկանց կենցաղի վրա:

 Մարդիկ գումար չեն աշխատելու, չեն ծախսելու, իսկ եթե չեն ծախսելու, երկրում ապրանք չի արտադրվելու: Մարդիկ արդեն ավելի քիչ են գնում, քան նախկինում, սպառման խնդիր կա: Սոցիալական ճգնաժամը հենց սա է, որի մասին բարձրաձայնում ենք, իսկ կառավարությունն ասում է՝ չէ, նման բան չկա:

 

Երբ մարդը ոչ մի տեղից եկամուտ չի ստանում, մի ամիս իր խնայողությունն է ծախսում, մյուս ամիս՝ պարտք վերցնում, հետո ի՞նչ պետք է անի: Հետո սկսում է պարզապես չգնել: 

Խոշոր առևտրային կենտրոնների առևտրաշրջանառության կտրուկ անկումը հենց այդ մասին է վկայում: Ի վերջո, մեր բնակչության գերակշիռ մասին սովորաբար հասանելի են խիստ առաջին անհրաժեշտության ապրանքները: Ըստ էության, ինքն այսօր կրճատել է իր համար խիստ առաջին անհրաժեշտության ապրանքների առևտուրը, իսկ եթե կրճատել է, նշանակում է՝ իրավիճակը ճգնաժամային է: Բարդ չէ հասկանալ այս ամենը»,-ընդգծեց մեր զրուցակիցը: 

Նա շեշտեց, որ այս ընթացքում բազմիցս հայտարարվել է ճգնաժամի բնույթի մասին, և մեր խնդիրն էր շատ արագ արձագանքել այն իրողություններին, որ կային աշխարհում: «Բայց մենք այսօր մեր երկրում պահանջարկի կտրուկ կրճատում ունենք, մինչդեռ զարգացած երկրները, դրա հնարավորությունը գիտակցելով, ճիշտ ժամանակին այլ ճանապարհով գնացին:

 Խոսքը սոցիալական ուղիղ և շոշափելի աջակցության մասին է: Իրենք քաղաքացիներին մեծ գումար բաժանելով՝ ոչ միայն սոցիալական, այլև տնտեսական խնդիր էին լուծում, որ կարողանային պահանջարկի անկումը գոնե մեղմացնել, ինչն էլ իր հերթին կնպաստեր առաջարկի ինչ-որ չափով պահպանմանը: Մենք նման իրողությունների հետ հաշվի չենք նստում: 

Իսկ հիմա շատ երկրներ դուրս են գալիս ծանր իրավիճակից, քանի որ առողջապահական ճգնաժամը կառավարելի է դարձել: Իսկ մենք դեռ հետ ենք մնացել ու պատճառը հենց ժամանակին իրողությունների հետ հաշվի չնստելն է: 

Ընդհանուր առմամբ, տնտեսությունն ինքնահոսի է թողնված: Իրականում սոցիալական աջակցությունը պետք էր ապահովել անգամ պետական պարտք ներգրավելու միջոցով, որ հնարավոր լիներ զսպել տնտեսական անկումը: Իսկ հիմա կազմակերպությունները, մասնավորապես տնտեսության ողնաշարը հանդիսացող ՓՄՁ-ները շատ դանդաղ ու ծանր գնով կվերականգնվեն»,հավելեց տնտեսագետը:

Ամփոփելով՝ նա շեշտեց. «Այս ճգնաժամը ցույց տվեց, որ մեր տնտեսությունը մրցունակ չէ ու պատրաստ չէ դիմակայել մարտահրավերներին: Ճգնաժամը կրկին ապացուցեց մեր տնտեսության արմատապես վերափոխման անհրաժեշտության մասին: Դրա համար, սակայն, պլանավորում, ռազմավարական լուծումներ են անհրաժեշտ: Մոտեցումն ամբողջովին պետք է փոխվի, լուրջ աշխատանք է հարկավոր, ինչն այսօր չենք տեսնում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal