Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Պետք է պատրաստվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության նոր շրջափուլին. Աշոտ Ղուլյան

BLOG

Ստացած հարվածներն ու կրած կորուստները այնքան էին ցավոտ ու զգալի, որ հաջորդ տասն օրերին ադրբեջանական բանակի ղեկավարությունը նույնիսկ իր հարվածային մարտունակ խմբերին չէր խնայում կորցրածը հետ բերելու համար: Այս հանգամանքը խոսում է այն մասին, որ սահմանի այդ հատվածում նրանք այլևս չունեն դիրքային այն առավելությունը, որը նախորդ տարիներին թույլ էր տալիս ղարաբաղյան հիմնախնդիրը ներկայացնել որպես հայ-ադրբեջանական տարածքային վեճ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը:

«Հուլիսի կեսերին հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում լարվածության կտրուկ աճը, դրան հաջորդած զարգացումները և աշխարհի տարբեր կետերում հայերի հանդեպ ատելության դրսևորումների սաստկացող ալիքը մի քանի եզրակացությունների հիմք են տալիս.

ա) ստացած հարվածներն ու կրած կորուստները այնքան էին ցավոտ ու զգալի, որ հաջորդ տասն օրերին ադրբեջանական բանակի ղեկավարությունը նույնիսկ իր հարվածային մարտունակ խմբերին չէր խնայում կորցրածը հետ բերելու համար: Այս հանգամանքը խոսում է այն մասին, որ սահմանի այդ հատվածում նրանք այլևս չունեն դիրքային այն առավելությունը, որը նախորդ տարիներին թույլ էր տալիս ղարաբաղյան հիմնախնդիրը ներկայացնել որպես հայ-ադրբեջանական տարածքային վեճ:

բ) հաշված օրերի ընթացքում քանդվեց այն առասպելը, որ 2016թ. ապրիլյան օրերին և դրան հաջորդած ժամանակահատվածում հյուսվել էր ադրբեջանական բանակի առավելությունների, նրանց կողմից մատուցվող ռազմական հաջողությունների մասին:

գ) սահմանային ձախողումների հետևանքով ներքաղաքական վիճակի վատթարացումից խուսափելու համար Ադրբեջանի ներկայիս ղեկավարը ստիպված էր զոհաբերությունների գնալ՝ ոչ քաղաքական պատճառաբանություններով հրաժարական պարտադրելով իր արտգործնախարարին: Իշխանությունը կորցնելու իրական վտանգի մասին է վկայում նաև առաջին անգամ արտերկրում ապրող ադրբեջանցիներին հակամարտության մեջ ներքաշելը և տարբեր երկրներում հայերի հանդեպ բացահայտ հիստերիա և անթաքույց բռնություններ հրահրելը:

դ) Թուրքիայի կողմից բոլոր ուղղություններով «շտապ օգնության» հասնելը նույնպես գալիս է հաստատելու, որ իրավիճակը ոչ սովորական է գնահատվել նաև «ավագ եղբոր» դիրքերից, իսկ հաջորդած համատեղ միջազգային ջանքերը միայն նախանշաններ են այն ծրագրի, որ նշված երկրներում պատրաստվում են ցանկացած գնով փոխել իրավիճակը՝ նույնիսկ հանգուցալուծում պարտադրելու միջոցով:

Վերոնշյալ եզրակացությունները հուշում են, որ պետք է պատրաստվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության նոր շրջափուլին: Տեղի ունեցող վերադասավորումների ֆոնին մեր հակառակորդները ակնհայտորեն շտապում են: Անհրաժեշտ է ռազմական հաջողված գործողություններին զուգահեռ առաջ տանել քաղաքական, դիվանագիտական, մոբիլիզացիոն և այլ կազմակերպչական աշխատանքներ՝ միասնական տեսլական ու ռազամավարություն համաձայնեցնելու նպատակադրությամբ»:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal