Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ամրակ. պարզ գրասենյակային պիտույք, որի արձանն է նույնիսկ տեղադրված

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Ամրակն արտաքուստ պարզ գրենական պիտույք է և նախատեսված է թղթերի ամրացման համար։ Այն իրենից ներկայացնում է հատուկ ձևով կորացված 10-12սմ երկարությամբ մետաղալար։ Սխալ կարծիք կա, որ գրասենյակային ամրակի գյուտարարը նորվեգացի Յուխան Վոլերն է: Ապրելով Էուրսկ քաղաքում՝ Յուխանը դեռ վաղ հասակից հայտնի է եղել որպես ակտիվ էնտուզիաստ-գյուտարար: 1899 թվականին է նա ստեղծել իր ամրակների էսքիզները (դրանք նման են ժամանակակից ամրակներին): 1901 թվականին Գերմանիայում նա կարողացել է արտոնագրել իր գյուտը: 

 

Բայց Յուխանը անգամ չէր էլ կարող մտածել, որ բրիտանական «Gem Manufacturing Company» ընկերությունը արդեն իսկ հասցրել է արտադրել նման ապրանք: 1900 թվականին ամերիկացի գիտնական Կոռնելիուս Բրոսնանն է արտոնագրել ամրակը, որն ստացել է «Konaclip» անվանումը։

 

 Սակայն այդ գրասենյակային պարագան իր ժամանակակից տեսքն է ստացել անգլ իական «Gem Manufacturing Company» ընկերության ջանքերով, որն էլ նույն թվականին արտադրել է «Gem» ամրակը երկու դասական օվալների տեսքով։ Եթե Վոլերի գրասենյակային ամրակը ուղղանկյուն ձև ուներ, ապա «Gem» -ը ուներ կրկնակի օվալի ձև: 

 

Իսկ ընդհանրապես, դեռ 13-րդ դարում են թերթերի ամրացման համար հայտնվել ինքնատիպ «արագակարներ». թղթի վերևի ձախ անկյունում կտրվածք են արել և նրա միջով անցկացրել կտորե ժապավեն։ Այնուհետև մեծ տարածում են գտել գնդասեղները, որոնք 1835 թվականին հորինել է ամերիկացի բժիշկ Ջոն Հաուին։ 

 

Նյու Յորքի գործավարները պարզել են, որ գնդասեղներով կարելի է ամրացնել ավելի քան 10 թերթ։ Սակայն գնդասեղները հարմար չեն եղել, ծռվել են, թղթի վրա թողել են ոչ գեղեցիկ հետքեր և արյունոտ բծեր մատները ծակելուց։ 1867 թվականին Սեմուել Ֆեյեմն առաջարկել է հագուստների պիտակներն ամրացնելու համար օգտագործել մետաղալարե զսպանակներ, որոնք էլ գրասենյակներում սկսել են օգտագործվել որպես ամրակներ։ Անհայտ է «Gem» ամրակի ստեղծողի անունը և պատճառը, թե ինչու այն չի արտոնագրվել, բայց ներկայումս էլ դեռ օգտագործվում են հենց նման տիպի ամրակներ: 

 

Շնորհիվ նրա, որ «Gem» ամրակները մեծ պահանջարկ են ունեցել, ընկերության աշխատակիցները ստիպված են եղել աշխատել 3 հերթափոխով: Եվ այդ ամենը այն պատճառով, որ արդյունաբերության զարգացումը հանգեցրել է փաստաթղթաշրջանառության մեծ ծավալների: 

 

Ծագել է անհրաժեշտություն մեծ քանակությամբ թղթեր միացնել միմյանց, ընդ որում, այնպես, որ ցանկացած թուղթ անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի հանել տրցակից: Եվ եթե առաջին խնդիրը կարելի էր կատարել թղթերը ուղղակի կարելով, ապա երկրորդն այդ կերպ հնարավոր չի եղել ապահովել: 1901 թվականից մինչև 1940 թվականը գրասենյակային ամրակի բազմաթիվ տարատեսակներ են հորինվել, բայց այդ նորարարություններից և ոչ մեկը չի կարողացել գերազանցել «Gem» ամրակներին: 

 

Նույնիսկ Նորվեգիայում են նախապատվությունը տվել դրանց, այլ ոչ թե իրենց հայրենակից Յուխան Վոլերի ստեղծած ամրակներին: Նորվեգացիները Վոլերի ամրակները մասսայական օգտագործել են միայն 1940 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: 

 

1940 թվականին, զավթելով երկիրը, ֆաշիստները տեղաբնակներին արգելել են հագուստի վրա կրել արտաքսված Հակոն 7-րդ թագավորի տարբերանշանով կոճակներ և նշաններ։ 

 

Այդ ժամանակ էլ նորվեգացիներն սկսել են կոճակների փոխարեն օգտագործել ամրակներ, որոնք էլ դարձել են ազգային միասնության և դիմադրության խորհրդանշան։ Քաղաքացիների այդ քայլը չի մոռացվել, նաև ի պատիվ գյուտարար Վոլերի՝ 1990 թվականին Օսլոյում տեղադրվել է ամրակի հուշարձանը։ Ի դեպ, ամրակի արձան կա ոչ միայն Օսլոյում:

 

 

 

 

 

Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March