Ամուսնական մատանին կրում են նաև ոտքին. 5 հետաքրքիր փաստ
LIFEԱշխարհում ոչ մի հարսանիք առանց ամուսնական մատանու տեղի չի ունենում։ Այդ մատանին ունի յուրահատուկ նշանակություն նորապսակների կյանքում: Հենց այս պատճառով էլ ամուսնական մատանին դարձել է ամուսնության խորհրդանիշ: Ամուսինները կրում են այն աջ կամ ձախ ձեռքի մատնեմատին որպես հավատարմության նշան:
Past.am-ը Ձեզ է ներկայացում 5 փաստ ամուսնական մատանու մասին:
1. Առաջին ամուսնական շրջանաձև մատանին, պատրաստված է եղել Փարավոնի սիրած կնոջ համար: Հետագայում մատանու այս ձևը տարածվեց նաև Հռոմում:
2. Շատ երկրներում ամուսնական մատանին կրում են աջ ձեռքի մատնեմատին, քանի որ նախկինում հավատում էին, որ այդ մատի երակները գնում են դեպի սիրտ:
3. Ոչ բոլոր երկրներում են ամուսնական մատանին կրում ձեռքի մատին: Օրինակ, Հնդկաստանի մի քանի քաղաքներում հարսնացուն մատանին կրում է ոտքի մատին:
4. Մի քանի երկրներում մատանուն առավել մեծ ուշադրություն են դարձնում: Ասում են, որ ամուսնական կյանքը հաջողակ չի լինի, եթե հարսանեկան արարողության ժամանակ փեսացուի ձեռքից մատանին ընկնի ցած:
5. Մինչ օրս ամենաերիտասարդ հարսնացուն համարվում Հենրիխ VIII-ի դուստրը, ով ամուսնական մատանի ստացավ 2 տարեկան հասակում: