Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Որդին պնդում է՝ Վրաստանում վթարի հետևանքով մահացած հոր դիակի փոխարեն այլ դիակ են բերել

SOCIETY

Երեւան քաղաքի բնակիչ Արսեն Փահլեվանյանը հայտնել է, որ իր հայրը ավտովթարի հետեւանքով մահացել է Վրաստանում, դին տեղափոխվել է Հայաստան, սակայն պարզվել է, որ տեղափոխվածը իրականում իր հոր մարմինը չէ: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Նա հայտնել է, որ դրա  հետ մեկտեղ նաեւ իրենից 450 ԱՄՆ դոլար են ապօրինի պահանջում՝ դին ճանաչելու, ինչպես նաեւ իրենց տալու համար:

SHAMSHYAN.com-ի հետ հեռախոսազրույցում Ա. Փահլեվանյանն ասել է. «Հուլիսի 24-ին վթարի էր ենթարկվել հայրս, մենք չկարողացանք մեկնել, պարետատնից թույլտվություն չէին տալիս սկզբում, հիվանդանոցում վստահեցնում էին, որ ամեն ինչ լավին է գնում: Հետո զանգեցին ու ասին, որ մահացել է: Ինձ հետ կապվեց Վրաստանում ՀՀ դեսպանն ու ասաց, որ ամեն ինչ անում են իրենք՝ դին Հայաստան ուղարկելու համար, դեսպանը ինձ Հայաստանում ինչ-որ սգո սրահի համար տվեց, թե գնա գումար պայմանավորվի, դին ուղարկենք Հայաստան, ես ասեցի, որ պայմանավորվելու ոչինչ չունեմ, քնաի որ օրենքով պետք է բերեն սահման, ես գնամ ընդունեմ, ասեց՝ գնա:

Գնացինք հասանք սահման, վրացիներից թույլտվությունը վերցրեցինք, Վրաստանի կողմը որ բերել էր, սգո սրահ էր, որը անմիջական կապ ունի մեր դեսպանի հետ, բերեցին մինչեւ սահման, պարզվեց՝ էստեղի սգո սրահներից մեկի հետ էլ կապ ունեն, սրանք թե՝ մենք պետք ա բերենք, ասի դեսպանն ինձ թողել է որ մենք բերենք, խոսակցություն բան եղավ, մի խոսքով, դին վերցրեցինք, էդ ստեղի սգո սրահի ավտոյի տերը անընդհատ մեզ վախեցնում էր ոստիկաններով, թե մեզ բռնել կտա կամ նման բաներ, սրանք զանգում են դեսպանին, ինչ-որ բաներ են խոսում…բերում ենք Երեւանի 6-րդ հիվանդանոց, սգո սրահ, քանի որ նման դեպքերը այդտեղ է բերվում: Այստեղ պետք է բացվեր, որ ճանաչեինք դին, ես շատ հեռվից նայում եմ՝ իմ հերս չի, դեմքը իրենը չի, իմ ծնողը չի, ասում եմ քանի որ կոռոնայից չի մահացել, ու գրված էլ չի, դուք պետք է թողնեք, որ նայեմ մոտիկից, ինձ չեն թույլատրում, ասում են էսա՝ ուզում ես ուզի, չես ուզում մի ուզի: Այսօր առավոտյան մորս հետ գնացել ենք էլի, ասում ենք մտնենք մի հատ էլ տեսնենք, ճանաչենք, չեն թողնում, ինչ ուզում ես գնա արա, սա ասում է սգո սրահի տնօրենը: Հիմա դրել ինձ ասում են, որ մինչեւ 450 դոլարը չտաս, մենք քեզ դիակ չենք տա: Ես ասում եմ որ փողդ տամ, դու կգրես թղթի վրա, որ ես քեզ էսքան փող եմ տվել, ասում ա չեմ գրի, մենակ ՀԴՄ կտամ: Ինձ դրդում են վիճաբանության, որ հետո վրես հոդված դնեն: Քիչ չի ուրիշ մարմին են բերել, չեն թողնում ճանաչենք, մի հատ էլ 450 դոլար են ուզում»,-ասաց Ա. Փահլեվանյանը:

SHAMSHYAN.com-ի հետ հեռախոսազրույցում Բագրատունյաց 1 հասցեում գտնվող սգո սրահի աշխատակիցը այս ամենը ստախոսություն անվանեց. «Վրացին այնտեղ ամեն ինչ կազմակերպել-ուղարկել է, քանի որ հարազատը իրավունք չունի սահման անցնել, ինձ զանգել է դեսպանը, խնդրել է օգնել կազմակերպել, ես դեսպանին տվել եմ իմ վրացի գործընկերոջ համարը, խոսում-պայմանավորվում են, դեսպանը հստակ ասում է, որ գումարային հարցերը տղայի հետ պետք է արվի, վրացին խոսում է տղայի հետ, ասում է, որ ամեն ինչ անելը կարժենա 750 դոլար, ու ասում է, որ գումարը կվճարես մեր տնօրենին, տղան էլ շնորհակալություն է հայտնում: Որ բերում են Սադախլոի անցակետ, մեր մեքենան գնում է վերցնում նիտրալից, տղեն էլ ուզում է վրացուն գցած էղնի, իմ մեքենայի վարորդին խաբում է ու դիակը տեղափոխում իր հետ բերած ֆորդի մեջ…պարետի որոշմամբ, դրսից բերված հանգուցյալները երկու տեղ են բերվում, որից մեկը մեզ մոտ: Գիշերը ինքը նայում է դիակը ապակու մյուս կողմից, ճանաչում է, ասում է որ իր հայրն է, ու ասում է, որ վաղը, այսինքն այսօր կգա իրավաբանի հետ, ասում ենք բա գումարի հարցը՝ ասում է դեսպանը կվճարի, ես զանգում եմ դեսպանին, դեսպանն ասում է ես ինչի պետք է վճարեմ: Այսօր առավոտ գալիս է մոր հետ, որ էլի ճանաչի, ասի կարա եւ մամադ էլ ճանաչի, բայց էդ գումարը վճարի, որ ուղարկեմ վրացուն: Էդ տղեն ուղակի նպատակ է դրել որ գցի բոլորին ու վրացու գումարը չտա»,-ասաց աշխատակիցը, նշելով, որ միանշանակ տղան ճանաչել է դիակը թե ապակու հետեւից ու թե մեծ էկրանով ու ասել է, որ դա միանշանակ իր հայրն է:

Ճանաչմանը, ըստ աշխատակցի, ներկա են եղել նաեւ մաքսային ծառայության աշխատակիցները, որոնց եւս ասվել է, որ դա իր հայրն է: Աշխատակիցը հայտնեց, որ հանգուցյալի տղան Վրաստանի ծառայությանը պետք է վճարի ոչ թե 450, այլ 750 ԱՄՆ դոլար:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մեր խմբագրություն էր դիմել Արսեն Փահլևանյանը, ով հայտնում էր, որ հայրը՝ Օհան Փահլեվանյանը, վթարի է ենթարկվել Վրաստանում և գտնվում է հիվանդանոցում։ Վիճակը ծանր էր: Հորը խնամակալ էր հարկավոր, սակայն իրենց չէին թույլատրում մեկնել Վրաստան. «Ավտովթարը տեղի է ունեցել հուլիսի 25-ին, և Վրաստանի հիվանդանոցում հորս բժիշկները հայտնել են, որ խնամակալ է անհրաժեշտ, բայց Հայաստանում, չգիտես ինչու, չեն թողնում՝ հայ-վրացական սահմանն անցնենք։ Բոլոր փաստերն ունենք՝ կապված ավտովթարի հետ, նաև բժշկական փաստաթղթեր, սակայն ներկայացնում ենք, ոչ մի օգուտ»։

Ա. Փահլևանյանը հայտնել էր նաև, որ դիմել են դեսպանատուն, որտեղից խորհուրդ են տվել՝ դիմել պարետատուն։

 «Դիմել եմ պարետատուն, սակայն այնտեղից մինչև օրս ոչ մի պատասխան չեմ ստացել։

Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March